Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանության գործով որպես մեղադրյալ ներգրավված Վալերի Պերմյակովին այսօր մեղադրանք է առաջադրվել: Այս մասին Orer.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը:
«Այս պահին ՀԿԳ քննության գլխավոր վարչության և Շիրակի մարզային քննչական վարչության քննիչները քննչական գործողություններ են կատարում Գյումրիի թիվ 102 ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովի հետ: Նա մեղադրվում է գյումրեցի Ավետիսյանների ընտանիքի 7 անդամների սպանության մեջ: Նրան քննչական խումբը քիչ առաջ մեղադրանք է առաջադրել և առաջադրած մեղադրանքի շուրջ հարցաքննում են»,-փոխանցեց Սոնա Տռուզյանը: