Մեկնարկել է հունահռոմեական ոճի ըմբշամարտի ՀՀ առաջնությունը
Սպորտ
Նշենք, որ հավաքականի մարզչական խորհրդի թույլատրությամբ ստուգատեսին չեն մասնակցում անցած մրցաշրջանի հերոսները՝ աշխարհի չեմպիոններ Արսեն Ջուլֆալակյանը (75 կգ) և Արթուր Ալեքսանյանը (98 կգ):
Հավելենք, որ առաջնության ավարտից 1 շաբաթ հետո՝ փետրվարի 4-18-ը կընթանա նոր կազմավորված ընտրանու ուսումնամարզական հավաքը: Վերջինիս կհաջորդի տարվա առաջին միջազգային լուրջ փորձությունը՝ փետրվարի 18-19-ը Թեհրանում անցկացվելիք հունահռոմեական ոճի աշխարհի թիմային գավաթի խաղարկությունը: