Հայ-վրացական սահմանին՝ «Նինոծմինդա» մաքսային անցակետում ձերբակալվել են Բուլղարիայի քաղաքացիներ, որոնք մեղադրվում են Վրաստան աննախադեպ քանակությամբ՝ 6,3 կգ կոկաին տեղափոխելու մեջ, հայտնում է Orer.am-ը՝ վկայակոչելով newsgeorgia-ին:
Ըստ Վրաստանի ՆԳՆ-ի տեղեկությունների՝ հունվարի 24-ին սահմանին ձերբակալվել են 1995թ. ծնված Սաշո Տ-ն, 1996թ. ծնված Գեորգ Ա-ն ու 1981թ. ծնված Ռուսի Կ-ն: Վերջիններիս սպառնում է 15-20 տարվա ազատազրկում անժամկետ ձերբակալություն:
Վրաստանի ՆԳՆ պարեկային ոստիկանության դեպարտամենտի տնօրեն Դավիդ Ցինարիձեն հայտարարել է այդ մասին այսօր տեղի ունեցած ճեպազրույցում: Նրա խոսքով՝ սև շուկայում առգրավված թմրանյութի արժեքը կազմում է 2,5 մլն դոլար: