Երևան, 03.Օգոստոս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ռուբինյանի «զրոյական կետի» զրոյական արժեքը․ Տիգրան Դումիկյան Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Ռուբեն Ռուբինյանն ընտրվեց Ազգային ժողովի 9-րդ գումարման նախագահ Այսօրվանից՝ նոր խորհրդարան, նոր պատգամավորներ, քաղաքական ուժերի նոր հարաբերակցություն, և Հայաստանի համար՝ նոր սպառնալիքներ. Արտակ Զաքարյան ՔՊ կշարունակի բավարարել օտար շահերը, եթե անգամ այն տանելու է բախման կամ նոր սպառնալիքների․ Զաքարյան Ցարերի կեցավայր, որ «ականատես է եղել» պատմական մի շարք կարևորագույն իրադարձությունների. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (1 օգոստոսի). Երևանում շահագործման է հանձնվել հերթական տրանսպորտային հանգույցը. «Փաստ» Ոչ միայն զուտ կապ, այլև ազգային անվտանգության համակարգի կարևոր օղակ. «Փաստ» Մարդիկ դարձել են անարդյունավետ քաղաքականության, աշխարհաքաղաքական խաղերի և դատարկ խոստումների զոհեր. «Փաստ» Չի ընկալվում որպես հայերի ազգային շահերը պաշտպանելու ունակ առաջնորդ. «Փաստ»


Հայաստանը նշում է Ազգային բանակի 23-ամյակը

Հասարակություն
Հունվարի 28-ն Ազգային բանակի օրն է՝ Հայաստանի ամենակարևոր օրերից մեկը: Հայոց բանակի ստեղծումն ու պատմությունն անքակտելիորեն կապված են հայոց պետականության ստեղծման պատմական իրողության հետ, քանզի «պետություն» և «բանակ» հասկացությունները միմյանց պայմանավորող են, և դժվար է, եթե չասենք անկարելի, պատկերացնել մեկն առանց մյուսի: Ե՛վ մեկի, և՛ մյուսի համար սկիզբը եղավ 1988-ի փետրվարը՝ սկիզբը Ղարաբաղի համար պայքարի, պետականության վերականգնման ու Ազգային բանակի ստեղծման: Հայոց բանակն իր կայացման ճանապարհին (ինչպես և հայոց պետականությունն ինքը) անցավ մի քանի դժվարին ու առանցքային փուլ: Հիմնարար գործընթացների ու իր առջև դրված խնդիրների տեսանկյունից մեր բանակի անցած ուղին, կարելի է բաժանել երեք փուլի: Առաջին. 1988-1992, երբ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների սրման ընթացքում դրված էր Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգության ապահովման հարցը: Այդ շրջանում երկրի, ինչպես նաև ԼՂ-ի բնակչության անվտանգությունն ապահովում էին կամավորական ջոկատները: 1990-ի սեպտեմբերին Հայաստանի Գերագույն խորհուրդը ՆԳՆ կառուցվածքում «Հատուկ գնդի» ստեղծման որոշում ընդունեց, իսկ 1991-ի մայիսի 4-ին կառավարության որոշմամբ ստեղծվեց պաշտպանության կոմիտեն: Երկրորդ. 1992-ի հունիս-1994-ի մայիս, երբ արդեն անկախ Հայաստանի Հանրապետություն, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ միասին գտնվելով չհայտարարված, բայց փաստացի պատերազմի մեջ Ադրբեջանի հանրապետության հետ, միաժամանակ ձեռնամուխ եղավ նաև Ազգային բանակի ստեղծմանը: 1992-ի հունվարի 28-ին «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության մասին» բանաձև ընդունվեց, որն էլ դարձավ Ազգային բանակի ստեղծման սկիզբը: Երրորդ. 1994-ի հունիսից մինչ օրս: Այս փուլը, կարելի է անվանել բանակաշինության, կայուն զարգացման, զորքերի մարտունակության բարձրացման, կարգապահության ամրապնդման, միջին և բարձր սպայական անձնակազմի պատրաստման ու վերապատրաստման, ինչպես նաև բանակ-հասարակություն հարաբերություններում առկա անջրպետի տարեցտարի վերացման փուլ, երբ հաստատված հրադադարից հետո երկրի իշխանություններն ու բանակի ղեկավարությունը հնարավորություն ստացան արդեն խաղաղ պայմաններում ջանքերը կենտրոնացնել բանակի, որպես ռազմապաշտպանական համակարգի, վերջնական ձևավորման, բոլոր անհրաժեշտ ստորաբաժանումներն ստեղծելու ու գործադրելու ուղղությամբ: Այս փուլերից յուրաքանչյուրը, լինելով մեր բանակային պատմության շղթայի կարևորագույն օղակ, առանձնանում է իր յուրահատկություններով, զարգացման տրամաբանությամբ, տվյալ ժամանակում գոյություն ունեցող իրողություններով և մինչև իսկ հոգեբանությամբ: Ճիշտ չի լինի դրանցից որևէ մեկը որակել պակաս կամ ավելի բարդ, քանզի դրանք համեմատելի չեն մի շարք առումներով. համեմատելի չեն ժամանակները, քաղաքական իրողությունները, առկա ռեսուրսները: 22 տարի առաջ կամավորական հայկական բանակը մեր անկախության ամենամեծ ձեռքբերումներից մեկն էր: Մեզ համար հայոց բանակն ազգային հպարտություն է, որի ուժի ու մարտունակության շնորհիվ տարիներ շարունակ պահպանվում է խաղաղությունը: Մենք' հայերս, լավ գիտենք խաղաղության գինը, և նրա հարատևության համար պետք է օրեցօր զորացնենք մեր սնած ու փայփայած բանակը, ուրախանանք նրա ձեռքբերումներով: Հզոր բանակ ունեցող պետության մեջ կարելի է յուրաքանչյուր օրը դիմավորել խաղաղությամբ, համոզված, որ խաղաղությունը պահպանվում է մշտապես աչալուրջ ու զգոն բանակի կողմից: Orer.am-ը  սիրով շնորհավորում է բոլորիս այս կարևոր տոնի առթիվ և ցանկանում խաղաղություն և անկոտրում կամք:
Կուբայում տեղի է ունեցել խոշոր էլեկտրաէներգիայի անջատումԾառուկյանի գործը միջազգային ուշադրության կենտրոնում. GAR-ի հրապարակումըԱվետիք Չալաբյանը հրաժարվել է մասնավոր գործունեությունից, որպեսզի ամբողջությամբ նվիրվի մեր երկրի զարգացման գաղափարին Ազգային ուժերին պետք է համախմբենք և սկսենք լուծել առկա խնդիրները. Արեգ ՍավգուլյանՀնարավոր է՝ մոտ ապագայում հայ ժողովրդին սպասվում է լուրջ և ծանր պայքար հանուն հայրենիքի. Աննա ԿոստանյանԻշխանությունների վարած սխալ քաղաքականության արդյունքում գյուղացին այսօր մեծ խնդիրներ ունի. Մենուա ՍողոմոնյանՄեր խնդիրն է Թուրքիայի հետ կարգավորել հարաբերությունները և ապահովել սահմանի բացումը՝ առանց Ցեղասպանության հարցից հրաժարվելու․ Նարեկ ԿարապետյանՀայ քաղաքական միտքը 6 ամսվա մեջ ունի մարտահրավեր՝ լուծելու գյուղատնտեսությամբ զբաղվող մեր հայրենակիցների խնդիրները․ Նարեկ ԿարապետյանՌուբինյանի «զրոյական կետի» զրոյական արժեքը․ Տիգրան Դումիկյան Brent-ն էժանացել է՝ մեկ բարելի համար հասնելով 83,22 դոլարի Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Ռուբեն Ռուբինյանն ընտրվեց Ազգային ժողովի 9-րդ գումարման նախագահ Եկեք ընդունենք «հակասաֆարովյան օրենք», որով ադրբեջանցիներին թույլ չենք տա 10 օրից ավելի գտնվել Հայաստանում․ Նարեկ ԿարապետյանՄարիաննա Ղահրամանյանի առաջին ելույթը Ազգային ժողովում Խաղաղության պայմանագիրը առանցքային նշանակություն ունի Բաքվի բանտերում գտնվող մեր հայրենակիցներին վերադարձնելու հարցում. Նարեկ ԿարապետյանԱյսօր, հազարամյա պատմության մեջ առաջին անգամ հայերն են որոշում իրենց ապագան․ Նարեկ Կարապետյան (Տեսանյութ) Նարեկ Կարապետյանի առաջին ելույթը Ազգային ժողովում Մեր ուժը մեր աշխատակիցներն են․ ԶՊՄԿՄեր ազգային արժեքները փորձում են ոչնչացնել և ջնջել մեր հիշողությունից. Լիլիթ ԱրզումանյանԱնկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ կաթողիկոսին պաշտոնական հրավեր չի ուղարկվել ԱԺ-ից․ Աննա ԿոստանյանՊարտքի մասին մարդիկ երկար չեն մտածում. Մենուա ՍողոմոնյանՊայքարը արժանապատվության և արդարության համար երբեք ապարդյուն չի անցնում. Հրայր ԿամենդատյանՄի մարդ, որը չունի անձնական ընկեր, չի կարող բարեկամական հարաբերություններ ունենալ որևէ երկրի հետ․ Արշակ ԿարապետյանԱզգային ժողովի առաջին նիստից հետո այցելեցինք Մայր Աթոռ և ստացանք Վեհափառի օրհնությունը Յունիբանկի մոբայլ հավելվածում հնարավոր է գրանցվել նաև imID-ի միջոցով 9-րդ գումարման Ազգային ժողովը լեգիտիմության լրջագույն խնդիր ունի. Հանրային Դաշինք Էդգար Ղազարյանն ԱԺ-ում լռության րոպե հայտարարեց՝ ի հիշատակ հայրենիքի պաշտպանության համար զոհվածների Արամ Վարդևանյանը նիստը նախագահողից պարզաբանում պահանջեց Վեհափառի բացակայության վերաբերյալ Տիբեթում արևային էլեկտրակայանները անսպասելիորեն ազդել են տեղի բնակիչների և շրջակա միջավայրի վրա Այսօրվանից՝ նոր խորհրդարան, նոր պատգամավորներ, քաղաքական ուժերի նոր հարաբերակցություն, և Հայաստանի համար՝ նոր սպառնալիքներ. Արտակ Զաքարյան Հունաստանում տզի խայթոցի հետևանքով կինը 42 օր մնացել է կոմայի մեջՄալաթիա-Սեբաստիայում ապօրինի առևտրի դեմ միջոցառումների ընթացքում շուրջ 8 տոննա ապրանք է առգրավվելԻսպանիան Սեուտայի սահմանի մոտ տեղադրել է լողացող պատնեշ՝ ապօրինի մուտքը կանխելու համարԿիևում ռուսական հարձակման հետևանքով տուժածների թիվը հասել է 33-ի, զոհվել է 9 մարդ«Նոա»․ Մտահոգիչ է, որ Հայաստանի Պրեմիեր լիգան մինչ օրս չունի տիտղոսային հովանավորԵրեկ բավականին թեժ բանավեճ ստացվեց մի շարք հանրային գործիչների հետ. Աննա ԿոստանյանԵրբ բյուջեն դատարկվում է, թիրախում հայտնվում է մասնավոր սեփականությունը. Հրայր ԿամենդատյանՊատերազմը և եղանակային պայմանները սպառնում են համաշխարհային գների աճին. Bloomberg«Գանձասար»-«Արարատ-Արմենիա» հանդիպումը դադարեցվել է հոսանքազրկման պատճառովԻսրայելի բանակը հարվածել է Գազայում ՀԱՄԱՍ-ի զենքի պահեստներինՄոսկվայի ռեստորաններից մեկում պայթյուն է եղել.կա երեք զոհԿոտայքի մարզում բախվել են «Mercedes CLA»-ը, «Mercedes B»-ն և «Nissan Teana»-նԱրտակարգ դեպք Երևանում․ Սիսակյան փողոցում վերելակը 8-րդ հարկից ընկել է հորանը․ կան վիրավորներՀայկական գյուղմթերքի արտահանումը Վրաստան շարունակվում է ընդլայնվելԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար է ընտրվել Նարեկ Կարապետյանը, խմբակցության քարտուղար՝ Տիգրան ԱբրահամյանըՈւԵՖԱ-ն Ինֆանտինոյին կոչ է արել հրաժարական տալԱՄՆ-ը Իրանում գտնվող կառույցին հարվածել է գրեթե մեկ տոննա քաշով ռումբովՊակիստանում ձնահոսքի հետևանքով զոհվել է Նեպալցի ռեկորդակիր լեռնագնացը«Առինջ Մոլ» առևտրի կենտրոնի մոտ բախվել են «Mercedes CLA»-ը, «Mercedes B»-ն և «Nissan Teana»-նԻտալիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 26-ի