Երևան, 06.Օգոստոս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Կաթողիկոսի և հոգևոր դասի ներկայացուցիչների նկատմամբ հարուցված այս խայտառակ քրեական գործընթացը իշխանության կողմից քաղաքական ուղիղ միջամտություն է Եկեղեցու ներքին գործերին և ինքնավարությանը. Ղահրամանյան Ժողովո՛ւրդ, Սամվել Կարապետյանի, սրբազանների կալանքը ապօրինի է եղել. Արամ Վարդևանյան Մեդիչիների հետքը նաև գինեգործության մեջ. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (6 օգոստոսի). Ազդարարվել է Հյուսիս-Հարավ ավտոմայրուղու շինարարության մեկնարկը. «Փաստ» Եվրոպական երազանք աղքատության հետհամով. առևտրային ճգնաժամը մտել է վտանգավոր փուլ. «Փաստ» Ինչո՞ւ է Հայաստանի գյուղատնտեսությունը կորցնում իր դիմադրողականությունը. «Փաստ» «Հայկիցս հետո ապրելու ուժ թոռնիկներս տվեցին». Հայկ Լալայանն անմահացել է պատերազմի երկրորդ օրը՝ սեպտեմբերի 28-ին. «Փաստ» Քարը քարին չեն թողնի. «Փաստ» «Եթե չկա տնտեսական ինքնիշխանություն, ապա չի կարող լինել քաղաքական ինքնիշխանություն. առաջիկա խոշորագույն վտանգներից է գործազրկության և աղքատության աճը». «Փաստ» Գնաճային ռիսկերի, արտահանման խնդիրների և աճի կայունության մարտահրավերների համախումբը. «Փաստ»


Ապրիլին Երևան այցելել պատրաստվող թուրք ակտիվիստը հավատում է, որ ԱԶԿ-ն կճանաչի Ցեղասպանությունը

Միջազգային
Հայոց ցեղասպանության իրագործումն առանցքային նշանակություն է ունեցել Թուրքիայի Հանրապետության հիմնադրման գործում: Ցեղասպանության հետևանքով իրականացված գործողություններն էին, որ հիմք դրեցինք թուրքական ազգ-պետությանը: Հետևաբար առերեսվել Ցեղասպանության փաստին, նշանակում է հերքել հանրապետական Թուրքիայի ավելի քան 90 տարվա «առասպելը»: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց թուրքական իրավապաշտպան «Ոչ ասենք ռասիզմին և խտրականությանը» (DurDe) կազմակերպության ակտիվիստ Լևենթ Շենսևերը, ով հայտնեց նաև, որ իրենց կազմակերպությունն ապրիլի 24-ին Երևանում կմասնակցի Հայոց ցեղասպանության հիշատակի արարողություններին: -Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ Թուրքիան թեպետ շարունակում է իր ժխտողականությունը, այդուհանդերձ երկրում սեփական պատմության հետ առերեսվող մարդկանց թիվն ամեն տարվա հետ ավելանում է: Ի՞նչ եք կարծում, ո՞րն է այս պարադոքսի պատճառը: -100 տարի շարունակ որպես պետական քաղաքականություն շարունակվող ժխտողականության արդյունքում հասարակական լայն զանգվածները չգիտեն Հայոց ցեղասպանության մասին: Խնդիրն առաջին անգամ քննարկվեց 2005 թվականին կազմակերպված հանրության համար բաց կոնֆերանսի ժամանակ: Այսինքն' Ցեղասպանության իրագործումից ուղիղ 90 տարի անց Թուրքիայի հասարակությունը սկսեց ակտիվորեն քննարկել այս հարցը: Արդեն դրանից հետո՝ 2007 թվականին Հրանտ Դինքը զոհվեց սպանության արդյունքում: Այս հանցագործությունը Հայոց ցեղասպանության մասին քննարկումների տեսանկյունից էլ շրջադարձային նշանակություն ունեցավ: Հրանտի մահվան թափորին միացած տասնյակ հազարավոր մարդիկ չբավարարավեցին միայն այս հանցագործությունը դատապարտելով, նրանք միաժամանակ ցույց տվեցին, որ պատրաստ են առերեսվել 90 և ավելի տարի չքննարկվող, գաղտնի պահվող, սիստեմատիկ կերպով ժխտվող պատմական իրողությունների հետ: Դրանից հետո գործընթացը թափ հավաքեց. 2009 թվականին իրականացվեց «Ներողություն եմ խնդրում իմ հայ եղբայրներից» արշավը: Իսկ 2010 թվականին՝ Ցեղասպանությունից 95 տարի անց, Թուրքիայի ոչ հայ բնակիչները կազմակերպեցին Ցեղասպանության հիշատակի հանրային արարողություն: Նմանօրինակ միջոցառումները և պայքարն ընդգրկող այս գործընթացը կարճ ժամանակում դրդեցին հասարակության լայն զանգվածներին ուսումնասիրել խնդիրը: Գործընթացը հատկապես վերջին տարիներին ավելի է արագացել: Այս ամենին նպաստել են ոչ միայն քաղաքացիական հասարակության ջանքերը, այլև կազմակերպվող անթիվ կոնֆերանսերը, սեմինարները, ցուցադրություններն ու նմանօրինակ միջոցառումները, գրվող և թարգմանվող մեծ թվով գրքերը: Սակայն ամենակարևորը հատկապես սփյուռքահայ առաջավոր մտավորականների, արվեստագետների, ակտիվիստների կողմից Թուրքիայի քաղաքացիական հասարակության հետ անմիջական երկխոսության հաստատումն էր: Քաղաքացիական հասարակության այս ջանքերը ազդեցություն գործեցին ինչպես հասարակության լայն զանգվածների, այնպես էլ իշխող կուսակցության վրա: Իսկ այս գործընթացում ամենամեծ նվաճումն այն էր, որ քրդական շարժման առաջնորդներն աստիճանաբար սկսեցին ավելի հստակ դիրքորոշումներ ցուցաբերել Ցեղասպանության հարցով: - Ի՞նչ եք կարծում, որտեղի՞ց է գալիս Թուրքիայի կառավարության ժխտողականությունը: Պետությունն ամաչո՞ւմ է ներողություն խնդրելուց, վախենո՞ւմ է փոխհատուցումից, թե այլ պատճառներ էլ կան: - Հանրապետական պատմության ողջ ընթացքում իշխանության եկած սոցիալ-դեմոկրատներից մինչև պահպանողականներ, լիբերալներից մինչև մուսուլմաններ, ազգայնականներից մինչև զինվորականներ՝ առանց բացառության բոլոր կուսակցությունները և ուժերը շարունակել են ժխտողական քաղաքականությունը: Կարծում եմ, որ այստեղ կարևոր դեր ունի պետության հիմնադրման գաղափարախոսությունը: Թուրքիայի Հանրապետությունը հիմնվել է Ցեղասպանության և այդ Ցեղասպանությունն օրինականացնելու նպատակով հորինված «թշնամու» առասպելից ի հայտ եկած ազգայնականացման գործընթացի միջոցով: Ցեղասպանությունը, միաժամանակ պատճառ դառնալով ոչ մուսուլման փոքրամասնության գույքի ու սեփականությունների առգրավման համար, ապահովեց ազգային պետություն հիմնելու գործընթացում անհրաժեշտ կապիտալը: Այսինքն` առերեսվել Հայոց ցեղասպանությանը նշանակում է նաև առերեսվել «հերոս» և «մեծն» թուրք պետության առասպելի հետ: Թուրքիայի իշխող ուժերը դեռևս պատրաստ չեն դրան: Ստացվել է այնպես, որ այսօր իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (ԱԶԿ) հետին պլանում պետք է նաև թեորիապես հաշվի նստի հանրապետության քեմալական հիմնադրման գաղափարախոսության հետ, սակայն կուսակցության ազգայանական և պետականամետ մոտեցումը դրան արգելք է հանդիսանում: Այդուհանդերձ, ես հավատում եմ, որ եթե ոչ այս տարի, ապա առաջիկա ժամկետներում ԱԶԿ-ն հստակ քայլեր է անելու Ցեղասպանության ճանաչման և ներողություն խնդրելու ուղղությամբ: Եվ կարծում եմ, որ այդ քայլերն անելիս ամենախնդրահարույց հարցը լինելու է փոխհատուցումը: - Ինչպե՞ս եք վերաբերվում Չանաքքալեի պատերազմի 100-րդ տարին հենց ապրիլի 24-ին տոնելու թուրքական կարավարության որոշմանը: - Կարծում եմ, որ կառավարության կողմից այս տարի Չանաքքալեի պատերազմի երկու տարբեր միջոցառումներ կազմակերպելը ժխտողականության շատ էժանագին փորձ է: Ինչպես գիտենք՝ Չանաքքալեի հիշատակի միջոցառումները մինչ օրս ամեն տարի իրականացվում էին մարտի 18-ին: Ըստ էությանը, ապրիլի 24-ի տարեթիվը Չանաքքալեի պատերազմի տեսանկյունից ոչ մի իմաստ չունի: Ապրիլի 25-ին սկսվել են պատերազմի ցամաքային գործողությունները: Այսինքն, եթե պետք է հիշատակման երկրորդ արարողություն արվի, որևէ իմաստ կունենա, եթե այն գոնե արվի ոչ թե ապրիլի 24-ին, այլ 25-ին: Հետևաբար ակնհայտ է դառնում, որ այս երկրորդ հիշատակի արարողությունը դիվանագիտական խորամանկ քայլ է օրակարգը շեղելու և ժխտողական քաղաքականությունները շարունակելու համար: Իսկ կառավարությունը չի տեսնում, որ սա անարգանք է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: -Որպես Թուրքիայում մարդու իրավունքները պաշտպանող ակտիվիստ և Հայոց ցեղասպանության մասին սեփական տեսակետները խիզախորեն արտահայտող մարդ՝ ապրիլի 24-ին գալո՞ւ եք Հայաստան՝ այցելելու Ցեղասպանության զոհերի հուշահամալիր: - Որպես «ԴուրԴե» կազմակերպություն՝ մենք 2014 թվականին Եվրոպական ժողովրդական հակառասիստական շարժման (EGAM) և Հայկական բարեգործակալան ընդհանուր միության (AGBU) հետ համատեղ ծրագրի շրջանակներում այցելեցինք Երևանում Ցեղասպանության հուշահամալիր և ծաղկեպսակ դրեցինք այնտեղ: Դրանից հետո հանդիպեցինք Ցեղասպանության թանգարանի ներկայացուցիչների հետ: Աշխատում ենք, որ այս տարի Ստամբուլում կազմակերպվելիք Ցեղասպանության հիշատակի արարողությունները նախորդ տարվա համեմատ ավելի լայնամասշտաբ լինեն: Հայկական սփյուռքից էլ մեծ թվով մարդիկ են գալու Ստամբուլ՝ մասնակցելու Ցեղասպանության հիշատակման արարողությանը: Այս կազմակերպության մեջ ստանձնածս պաշտոնը պարտավորեցնում է ապրիլի 24-ին մասնակցել Ստամբուլի հիշատակի միջոցառումներին: Սակայն «ԴուրԴե»-ից մի պատվիրակություն էլ ապրիլի 24-ին Երևանում կմասնակցի հիշատակի արարողությանը: Բացի այդ, EGAM-ի, AGBU-ի և «ԴուրԴե»-ի մի շարք ակտիվիստներից բաղկացած մի խումբ, որոնց թվում կլինեմ և ես, Ստամբուլի միջոցառումներից հետո ապրիլի 25-ին եռօրյա այցով կժամանի Երևան: Այստեղ նախատեսվող ծրագրերի շրջանակներում կայցելենք Ցեղասպանության հուշահամալիր, կհանդիպենք հայկական քաղաքացիական-հասարակական կազմակերպությունների հետ, ինչպես նաև մամուլի ասուլիս կհրավիրենք: Հարցազրույցը Արաքս Կասյանի
Մեր կրոնական զգացմունքների հետ խաղը ունենալու է հետևանքներ․ Նարեկ Կարապետյան Ռուսաստանի հետ խնդիրները պետք է լուծել դիվանագիտական ճանապարհով․ Նարեկ Կարապետյան Վաղը մենք ԱԺ չենք գալու. Նարեկ Կարապետյան ՈւՂԻՂ. Նարեկ Կարապետյանը հանդես է գալիս հայտարարությամբMoody’s-ը IDBank-ի վարկանիշային հեռանկարը փոխել է դրականիՎեհափառի անձնագրի մեջ գրված է՝ Գարեգին Բ․ նույնիսկ քննիչներն ու դատախազներն են այդպես դիմում նրան՝ իրենց հավատից ելնելով․ տեսանյութՌեբուսը լուծելու համար, ասեք թե ինչպե՞ս ՀՀ 29.800 քկմ տարածքը կրճատվեց. Վարդևանյանը՝ Հովհաննիսյանին Ֆասթ Բանկը Սևան Ստարտափ Սամմիթին ներկայացրել է իր պրոդուկտներն ու քարտային առաջարկներըԸնդդիմությունը պետք է իր շուրջը համախմբի արտախորհրդարանական բոլոր ուժերին. Արեգ ՍավգուլյանԿաթողիկոսի և հոգևոր դասի ներկայացուցիչների նկատմամբ հարուցված այս խայտառակ քրեական գործընթացը իշխանության կողմից քաղաքական ուղիղ միջամտություն է Եկեղեցու ներքին գործերին և ինքնավարությանը. Ղահրամանյան 9-րդ գումարման Ազգային ժողովում այս պահին ընթանում է Արամ Վարդևանյանի՝ ԱԺ նախագահի տեղակալի ընտրությունըԱռանց հանքարդյունաբերության տեխնոլոգիական առաջընթացն անհնար է․ Վարդան Ջհանյան Ավետիք Չալաբյանին կալանավորել են անօրինական հիմքերով. Անահիտ ԱդամյանԺողովո՛ւրդ, Սամվել Կարապետյանի, սրբազանների կալանքը ապօրինի է եղել. Արամ Վարդևանյան Ամեն ընտրություններից հետո իշխանական պատգամավորների թիվը փոքրանում է, գնալով ավելի է փոքրանալու. Նարեկ Կարապետյան Սամվել Կարապետյանի տեսլականը համոզեց ինձ վերադառնալ քաղաքականություն․ Արամ Վարդևանյան Մեդիչիների հետքը նաև գինեգործության մեջ. «Փաստ»Մի´ հանձնվիր թուրքական ողորմածությանը, պայքարիր մինչև վերջ. Ավետիք Չալաբյանի ուղերձը կալանավայրից«Չեմ վերադառնալու փաստաբանական գործունեությանը»․ Արամ ՎարդևանյանՀայաստանը կարիք ունի Ավետիք Չալաբյանի նման խելացի, աշխատասեր և զարգացած մարդու. Արմեն ՄանվելյանՀիմա. Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (6 օգոստոսի). Ազդարարվել է Հյուսիս-Հարավ ավտոմայրուղու շինարարության մեկնարկը. «Փաստ»Եվրոպական երազանք աղքատության հետհամով. առևտրային ճգնաժամը մտել է վտանգավոր փուլ. «Փաստ»Հարցնում են իրար.«ամուսինդ ո՞նց է, քեռիդ ո՞նց է». Մարուքյանը հիասթափված է նորընտիր խորհրդարանից Ոչխարները արևային էլեկտրակայանի մոտ, և դա փոխում է պատկերացումները էներգիայի արտադրության մասին Ինչո՞ւ է Հայաստանի գյուղատնտեսությունը կորցնում իր դիմադրողականությունը. «Փաստ»ՀՀ պաշտպանության նախկին նախարար, «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, հետախույզ, գեներալ-մայոր Արշակ Կարապետյան«Հայկիցս հետո ապրելու ուժ թոռնիկներս տվեցին». Հայկ Լալայանն անմահացել է պատերազմի երկրորդ օրը՝ սեպտեմբերի 28-ին. «Փաստ»Քարը քարին չեն թողնի. «Փաստ»«Եթե չկա տնտեսական ինքնիշխանություն, ապա չի կարող լինել քաղաքական ինքնիշխանություն. առաջիկա խոշորագույն վտանգներից է գործազրկության և աղքատության աճը». «Փաստ»Գնաճային ռիսկերի, արտահանման խնդիրների և աճի կայունության մարտահրավերների համախումբը. «Փաստ»Քաղաքական սուր կոնտրաստն ու դիսբալանսը. «Փաստ»Ինքնակամ կառույցները հաշվառելու ընթացակարգում նոր փոփոխություններ կկատարվեն. «Փաստ»Ընտրություններն ավարտվեցին, իշխանություններին էլ ոչինչ չի հետաքրքրու՞մ. «Փաստ»Նոր պարտքեր են ներգրավում ճեղքերը փակելու համար. «Փաստ»Անհավասարակշռության և նոր կախվածության վտանգները. «Փաստ»Ես հավատում եմ, որ «Արարարտ-Արմենիան» ունակ է անցնել որակավորման վերջին փուլ. ԲերեզովսկիԳերմանիայում ահաբեկչության գործով քննություն է սկսվել Լայպցիգի օդանավակայանում պայթուցիկով անօդաչու սարք հայտնաբերելուց հետոԻրազեկում․ գործարկվելու է էլեկտրական շչակ37 թիվն է. վաղը զանգը հնչելու է նույնիսկ կատակ անողների համար. Մենուա ՍողոմոնյանՕգոստոսի 6-ին, 7-ին, 10-ին, 11-ին, 12-ին և 13-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՋուր հավաքեք․ բազմաթիվ հասցեներում ջուր չի լինելուԵվրոպայի մայրաքաղաքները գրանցում են շոգի նոր ռեկորդներԶովունի-Եղվարդ ճանապարհին բախվել են «Alfa Romeo»-ն և «Opel»-ը. կա վիրավորԱնունս տալուց առաջ գոնե լվացվեք․ Էդմոն ՄարուքյանԱյսօր մենք ունենք մի իրավիճակ, երբ որ բանտերը լիքն են քաղբանտարկյալներով, նորերին բերելու համար, քանի որ տեղ չկա, հերթափոխով հներին ուղարկում են տնային կալանքի․ Անահիտ ԱդամյանԻրանն ու Օմանը համաձայնեցրել են Հորմուզի նեղուցով նոր երթուղու կոորդինատներըԿարենիսի Առաքելոց վանք, 5-րդ դար. պաշտպանենք մեր եկեղեցին․ Մենուա ՍողոմոնյանTete A Tete նախագծի շրջանակներում Նարեկ Կարապետյանը հարցազրույց է տվել Մհեր ԲաղդասարյանինԿեղծ էջով քաղաքացիներին առաջարկվում է մասնակցել խաղարկության․ զգուշացում