Yerevan, 04.May.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Ապրիլին Երևան այցելել պատրաստվող թուրք ակտիվիստը հավատում է, որ ԱԶԿ-ն կճանաչի Ցեղասպանությունը

International news
Հայոց ցեղասպանության իրագործումն առանցքային նշանակություն է ունեցել Թուրքիայի Հանրապետության հիմնադրման գործում: Ցեղասպանության հետևանքով իրականացված գործողություններն էին, որ հիմք դրեցինք թուրքական ազգ-պետությանը: Հետևաբար առերեսվել Ցեղասպանության փաստին, նշանակում է հերքել հանրապետական Թուրքիայի ավելի քան 90 տարվա «առասպելը»: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց թուրքական իրավապաշտպան «Ոչ ասենք ռասիզմին և խտրականությանը» (DurDe) կազմակերպության ակտիվիստ Լևենթ Շենսևերը, ով հայտնեց նաև, որ իրենց կազմակերպությունն ապրիլի 24-ին Երևանում կմասնակցի Հայոց ցեղասպանության հիշատակի արարողություններին: -Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ Թուրքիան թեպետ շարունակում է իր ժխտողականությունը, այդուհանդերձ երկրում սեփական պատմության հետ առերեսվող մարդկանց թիվն ամեն տարվա հետ ավելանում է: Ի՞նչ եք կարծում, ո՞րն է այս պարադոքսի պատճառը: -100 տարի շարունակ որպես պետական քաղաքականություն շարունակվող ժխտողականության արդյունքում հասարակական լայն զանգվածները չգիտեն Հայոց ցեղասպանության մասին: Խնդիրն առաջին անգամ քննարկվեց 2005 թվականին կազմակերպված հանրության համար բաց կոնֆերանսի ժամանակ: Այսինքն' Ցեղասպանության իրագործումից ուղիղ 90 տարի անց Թուրքիայի հասարակությունը սկսեց ակտիվորեն քննարկել այս հարցը: Արդեն դրանից հետո՝ 2007 թվականին Հրանտ Դինքը զոհվեց սպանության արդյունքում: Այս հանցագործությունը Հայոց ցեղասպանության մասին քննարկումների տեսանկյունից էլ շրջադարձային նշանակություն ունեցավ: Հրանտի մահվան թափորին միացած տասնյակ հազարավոր մարդիկ չբավարարավեցին միայն այս հանցագործությունը դատապարտելով, նրանք միաժամանակ ցույց տվեցին, որ պատրաստ են առերեսվել 90 և ավելի տարի չքննարկվող, գաղտնի պահվող, սիստեմատիկ կերպով ժխտվող պատմական իրողությունների հետ: Դրանից հետո գործընթացը թափ հավաքեց. 2009 թվականին իրականացվեց «Ներողություն եմ խնդրում իմ հայ եղբայրներից» արշավը: Իսկ 2010 թվականին՝ Ցեղասպանությունից 95 տարի անց, Թուրքիայի ոչ հայ բնակիչները կազմակերպեցին Ցեղասպանության հիշատակի հանրային արարողություն: Նմանօրինակ միջոցառումները և պայքարն ընդգրկող այս գործընթացը կարճ ժամանակում դրդեցին հասարակության լայն զանգվածներին ուսումնասիրել խնդիրը: Գործընթացը հատկապես վերջին տարիներին ավելի է արագացել: Այս ամենին նպաստել են ոչ միայն քաղաքացիական հասարակության ջանքերը, այլև կազմակերպվող անթիվ կոնֆերանսերը, սեմինարները, ցուցադրություններն ու նմանօրինակ միջոցառումները, գրվող և թարգմանվող մեծ թվով գրքերը: Սակայն ամենակարևորը հատկապես սփյուռքահայ առաջավոր մտավորականների, արվեստագետների, ակտիվիստների կողմից Թուրքիայի քաղաքացիական հասարակության հետ անմիջական երկխոսության հաստատումն էր: Քաղաքացիական հասարակության այս ջանքերը ազդեցություն գործեցին ինչպես հասարակության լայն զանգվածների, այնպես էլ իշխող կուսակցության վրա: Իսկ այս գործընթացում ամենամեծ նվաճումն այն էր, որ քրդական շարժման առաջնորդներն աստիճանաբար սկսեցին ավելի հստակ դիրքորոշումներ ցուցաբերել Ցեղասպանության հարցով: - Ի՞նչ եք կարծում, որտեղի՞ց է գալիս Թուրքիայի կառավարության ժխտողականությունը: Պետությունն ամաչո՞ւմ է ներողություն խնդրելուց, վախենո՞ւմ է փոխհատուցումից, թե այլ պատճառներ էլ կան: - Հանրապետական պատմության ողջ ընթացքում իշխանության եկած սոցիալ-դեմոկրատներից մինչև պահպանողականներ, լիբերալներից մինչև մուսուլմաններ, ազգայնականներից մինչև զինվորականներ՝ առանց բացառության բոլոր կուսակցությունները և ուժերը շարունակել են ժխտողական քաղաքականությունը: Կարծում եմ, որ այստեղ կարևոր դեր ունի պետության հիմնադրման գաղափարախոսությունը: Թուրքիայի Հանրապետությունը հիմնվել է Ցեղասպանության և այդ Ցեղասպանությունն օրինականացնելու նպատակով հորինված «թշնամու» առասպելից ի հայտ եկած ազգայնականացման գործընթացի միջոցով: Ցեղասպանությունը, միաժամանակ պատճառ դառնալով ոչ մուսուլման փոքրամասնության գույքի ու սեփականությունների առգրավման համար, ապահովեց ազգային պետություն հիմնելու գործընթացում անհրաժեշտ կապիտալը: Այսինքն` առերեսվել Հայոց ցեղասպանությանը նշանակում է նաև առերեսվել «հերոս» և «մեծն» թուրք պետության առասպելի հետ: Թուրքիայի իշխող ուժերը դեռևս պատրաստ չեն դրան: Ստացվել է այնպես, որ այսօր իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (ԱԶԿ) հետին պլանում պետք է նաև թեորիապես հաշվի նստի հանրապետության քեմալական հիմնադրման գաղափարախոսության հետ, սակայն կուսակցության ազգայանական և պետականամետ մոտեցումը դրան արգելք է հանդիսանում: Այդուհանդերձ, ես հավատում եմ, որ եթե ոչ այս տարի, ապա առաջիկա ժամկետներում ԱԶԿ-ն հստակ քայլեր է անելու Ցեղասպանության ճանաչման և ներողություն խնդրելու ուղղությամբ: Եվ կարծում եմ, որ այդ քայլերն անելիս ամենախնդրահարույց հարցը լինելու է փոխհատուցումը: - Ինչպե՞ս եք վերաբերվում Չանաքքալեի պատերազմի 100-րդ տարին հենց ապրիլի 24-ին տոնելու թուրքական կարավարության որոշմանը: - Կարծում եմ, որ կառավարության կողմից այս տարի Չանաքքալեի պատերազմի երկու տարբեր միջոցառումներ կազմակերպելը ժխտողականության շատ էժանագին փորձ է: Ինչպես գիտենք՝ Չանաքքալեի հիշատակի միջոցառումները մինչ օրս ամեն տարի իրականացվում էին մարտի 18-ին: Ըստ էությանը, ապրիլի 24-ի տարեթիվը Չանաքքալեի պատերազմի տեսանկյունից ոչ մի իմաստ չունի: Ապրիլի 25-ին սկսվել են պատերազմի ցամաքային գործողությունները: Այսինքն, եթե պետք է հիշատակման երկրորդ արարողություն արվի, որևէ իմաստ կունենա, եթե այն գոնե արվի ոչ թե ապրիլի 24-ին, այլ 25-ին: Հետևաբար ակնհայտ է դառնում, որ այս երկրորդ հիշատակի արարողությունը դիվանագիտական խորամանկ քայլ է օրակարգը շեղելու և ժխտողական քաղաքականությունները շարունակելու համար: Իսկ կառավարությունը չի տեսնում, որ սա անարգանք է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: -Որպես Թուրքիայում մարդու իրավունքները պաշտպանող ակտիվիստ և Հայոց ցեղասպանության մասին սեփական տեսակետները խիզախորեն արտահայտող մարդ՝ ապրիլի 24-ին գալո՞ւ եք Հայաստան՝ այցելելու Ցեղասպանության զոհերի հուշահամալիր: - Որպես «ԴուրԴե» կազմակերպություն՝ մենք 2014 թվականին Եվրոպական ժողովրդական հակառասիստական շարժման (EGAM) և Հայկական բարեգործակալան ընդհանուր միության (AGBU) հետ համատեղ ծրագրի շրջանակներում այցելեցինք Երևանում Ցեղասպանության հուշահամալիր և ծաղկեպսակ դրեցինք այնտեղ: Դրանից հետո հանդիպեցինք Ցեղասպանության թանգարանի ներկայացուցիչների հետ: Աշխատում ենք, որ այս տարի Ստամբուլում կազմակերպվելիք Ցեղասպանության հիշատակի արարողությունները նախորդ տարվա համեմատ ավելի լայնամասշտաբ լինեն: Հայկական սփյուռքից էլ մեծ թվով մարդիկ են գալու Ստամբուլ՝ մասնակցելու Ցեղասպանության հիշատակման արարողությանը: Այս կազմակերպության մեջ ստանձնածս պաշտոնը պարտավորեցնում է ապրիլի 24-ին մասնակցել Ստամբուլի հիշատակի միջոցառումներին: Սակայն «ԴուրԴե»-ից մի պատվիրակություն էլ ապրիլի 24-ին Երևանում կմասնակցի հիշատակի արարողությանը: Բացի այդ, EGAM-ի, AGBU-ի և «ԴուրԴե»-ի մի շարք ակտիվիստներից բաղկացած մի խումբ, որոնց թվում կլինեմ և ես, Ստամբուլի միջոցառումներից հետո ապրիլի 25-ին եռօրյա այցով կժամանի Երևան: Այստեղ նախատեսվող ծրագրերի շրջանակներում կայցելենք Ցեղասպանության հուշահամալիր, կհանդիպենք հայկական քաղաքացիական-հասարակական կազմակերպությունների հետ, ինչպես նաև մամուլի ասուլիս կհրավիրենք: Հարցազրույցը Արաքս Կասյանի
Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBank