Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի հրամանատար, ոստիկանության փոխգնդապետ Արսեն Արշակյանը ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանին աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել:
Orer.am-ի թղթակցի հետ զրույցում Արսեն Արշակյանը հաստատեց իր ազատման մասին տեղեկությունը:
Ավելի վաղ այս լուրը հաստատել էր նաև ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության աշխատակից Արմեն Մալխասյանը` նշելով, որ Արսեն Արշակյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից և գտնվում է կադրերի ռեզերվում: