Երևան, 06.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Երբ շշից ծորում է միանգամից պատրաստի «կոկտեյլ». «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (6 հոկտեմբերի). Ընդունվել է խորհրդային հանրապետությունների միավորման ձևաչափի մասին որոշում. «Փաստ» Կրթական համակարգի քաղաքականացման մռայլ «ստվերը». «Փաստ» Հայաստանի իշխանությունները փաստացի թշնամի են հռչակում Սփյուռքը. ինչո՞ւ են փոխում քաղաքացիություն ստանալու գործընթացը. «Փաստ» Արտահանման զգալի ծավալի կորուստներ. «Փաստ» «Գոռիցս հետո երեխաներս ապրելու ուժ տվեցին, իրավունք չունեի կոտրվելու». ավագ լեյտենանտ Գոռ Ասատրյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Զոդի դիրքում. «Փաստ» «Քննիչ հանձնաժողով» ստեղծելու այնքան պատճառ կա... «Փաստ» Երբ «խաղաղություն» ասելով՝ հասկանում են հնազանդություն. «Փաստ» Կստեղծվի ռազմական գործողությունների հետևանքով անհայտ կորած անձանց միասնական ռեեստր. «Փաստ» «Հայերի նկատմամբ ատելությունն ու թշնամանքը չի նահանջել, այս պայմաններում խաղաղության մասին խոսելը կարող է դիտվել միայն ցանկությունների համատեքստում». «Փաստ»


«Բոլոր այն մարդիկ, ում դեմ մենք պայքարում ենք, նստած են ԱԺ դահլիճում եւ ՀՀ կառավարությունում». Արամ Մանուկյան

«Շրջանառության հարկի մասին» օրենքը դեռ ամենաքիչը վեց ամիս կմնա ամենաքննարկվող թեմաների շրջանակում: Ինչպես նշում են իշխանության ներկայացուցիչները, վաղ թե ուշ տվյալ օրենքը գործելու է` անկախ նրանից, թե իշխանական բուրգի գլխում կոնկրետ որ քաղաքական ուժը կանգնած կլինի: Ըստ ՀՀԿ-ական պատգամավորների մեկնաբանությունների` այն բոլոր քաղաքակիրթ երկրներում գործող օրենք է: Ճշտելու համար, թե արդյո՞ք ոչ իշխանական ուժից ՀԱԿ ներկայացուցիչները համամիտ են վերը նշված մտքի հետ, եւ արդյո՞ք անգամ իշխանափոխությունը չի փրկի փոքր եւ միջին բիզնեսով զբաղվող անձանց չարիք դարձած օրենքից, Orer.am-ը ճշտեց ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանից. -Բոլոր այն ռեֆորմները, որոնց ես իմ ելույթում անդրադարձել եմ, նորմալ ռեֆորմներ են՝ միջազգային փորձաքննությամբ անցած, պարզապես Հայաստանում դրանց կիրառումն ու կիրառողները լավը չեն: Մեր երկրում լավ ռեֆորմներն օգտագործվում են ի չարս: Պետք է նշեմ, որ բոլոր ռեֆորմ իրականացնողները դրանք իրականացնելուց հետո հարստացել են, եւ տվյալ պարագայում այս օրենքի նպատակը ոչ թե ստվերի վերացումն է, այլ փոքր բիզնեսը մեծ բիզնեսի դեմ հանելը: Նրանք չեն համարձակվում կամ էլ պարզապես չեն ցանկանում մեծ բիզնեսի դեմ դուրս գալ: Այս պարագայում նրանք փոքր բիզնեսով զբաղվողներին հանել են մեծ բիզնեսով զբաղվողների դեմ: Իշխանությունների ներկայացման այս ձեւը խիստ քննադատելի է, չի կարելի փոքր բիզնեսը գցել մեծ բիզնեսի հարվածների տակ: Պետք է նշեմ մեկ կարեւոր հանգամանք. հիմա հնարավոր չէ ռեֆորմ անել մեկ համակարգում, որտեղ մաքսեր, հարկեր եւ ֆինանսներ բերող ու ծախսողը նույն նախարարությունն է: Մեծագույն հանցագործությունն անցած տարվա այն էր, որ այս երեք կառույցները միավորվեցին մեկ նախարարության մեջ եւ մեկ նախարարի ենթակայության տակ, ում մասին միջազգային մամուլը բազմիցս է խոսել` որպես կոռումպացված անձ: -Տարօրինակ է, բայց փաստ՝ օրերս ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Կարապետյանն իր հայտարարության մեջ նշել էր, որ ստվերում գործող խոշոր գործարարների տեղն իշխանությունը լավ գիտի, սակայն, ինչպես տեսնում ենք, լավ իմանալով նրանց տեղը, այնուամենայնիվ, հարվածի տակ են ընկնում փոքր եւ միջին բիզնեսով զբաղվողները: -Ես բազմիցս եմ ասել, որ բոլոր այն մարդիկ, ում դեմ մենք պայքարում ենք, նստած են ԱԺ դահլիճում եւ ՀՀ կառավարությունում: Կառավարությունում այսօր ավելի շատ բիզնեսով զբաղվող մարդիկ կան, քան` չզբաղվող: Հայաստանում բիզնեսի 50%-ից ավելին այդ երկու շենքերում աշխատող մարդկանց ձեռքում է, եւ այս պարագայում տրամաբանություն չենք կարող գտնել ու ասել, թե, օրինակ, այդ մարդիկ ինչպես են իրենք իրենց բիզնեսի դեմ պայքարելու եւ օրենքի նախագծեր բերելու: Ի՞նչ է` գիտեք կուտակայինի մասին օրենքը վատ բան է իրենից ներկայացնում, բնավ՝ ոչ, սակայն մարդիկ գիտեն ում գրպանն է գնում գումարը ու հենց դրա համար էլ այդ ռեֆորմի անունն էլ փչացրին: Նույնը կարող եմ ասել կարմիր գծերի ու նկարահանող սարքերի մասին, դրանք եւս ամբողջ աշխարհում գործող օրենքներ են: Պետք է նշեմ, որ ժողովուրդը երբեք չի ըմբոստանում ռեֆորմի դեմ, այլ ըմբոստանում է դրա իրականացման եւ ստացված արդյունքի դեմ: Այստեղ անձերի խնդիրը չէ, այլ նրանց աշխատելու մեխանիզմի, որը գալիս է վերեւից: -Ի՞նչ եք կարծում` օրենքը վեց ամիս հետաձգելով` իշխանությունները հույս ունեն, որ ժողովրդի սոցիալական վիճակն ավելի կլավանա՞: -Ոչ, նման բան չի լինի: Անգամ այն դեպքում, երբ մարդիկ շատ ցանկանան թղթաբանությամբ աշխատել, միեւնույնն է, նրանք ի վիճակի չեն դա անել: Փոքր բիզնեսի տեր մարդը, ով մի սեղանիկի վրա վաճառք է իրականացնում, չի կարող հաշվապահություն իրականացնել եւ ամեն մի ապրանքի համար փաստաթուղթ ստեղծել. հենց սա է պատճառը, որ մարդիկ պատրաստ են 3.5% վճարել, քան 1%: Սոսե Չանդոյան
Փաշինյանի խայտառակության գագաթնակետը. Նարեկ Կարապետյան Իշխանությունը ծաղրում է իր քաղաքացիների անվտանգությունը. Դավիթ Ղազինյան Սյունիքի մարզում ադրբեջանցու մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպը հետաքննելու համար պետք է ստեղծվի քննիչ հանձնաժողով. Տիգրան ԱբրահամյանԵրբ շշից ծորում է միանգամից պատրաստի «կոկտեյլ». «Փաստ»Իշխանությունը վազում է պաշտպանելու ադրբեջանցիներին՝ սեփական քաղաքացիներին պաշտպանելու փոխարեն Այն նույն պահին, երբ ադրբեջանցի զինվորը կրակում էր հայ կնոջ վրա, ՊՆ նախարարը զբաղված էր քարոզարշավով. Նարեկ ԿարապետյանՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (6 հոկտեմբերի). Ընդունվել է խորհրդային հանրապետությունների միավորման ձևաչափի մասին որոշում. «Փաստ»Յունիբանկն առաջարկում է դոլարային պարտատոմսեր՝ տարեկան 6% արժեկտրոնային եկամտաբերությամբ Կրթական համակարգի քաղաքականացման մռայլ «ստվերը». «Փաստ»Շաքիում տեղի ունեցածից հանրային ուշադրությունը շեղելու համար ՔՊ-ն դիմեց խուլիգանության ու սադրաբքի. Ռուբինյանը անհաղորդ էր իրավիճակին. Մարիաննա Ղահրամանյան«Ապրելու քվե» դաշինքն ունի նոր գաղափարներով երիտասարդ թիմ. Լևոն ԱրշակյանՄիանում եմ բաց նամակ-պահանջին. Ավետիք ՉալաբյանՀայաստանի իշխանությունները փաստացի թշնամի են հռչակում Սփյուռքը. ինչո՞ւ են փոխում քաղաքացիություն ստանալու գործընթացը. «Փաստ»Ամեն անգամ, երբ խոսում ենք ադրբեջանցիներին արվող զիջումների մասին, նրանք սկսում են հարձակվել մեզ վրա. Տիգրան ԱբրահամյանԱրտահանման զգալի ծավալի կորուստներ. «Փաստ»Այն մասին, թե ինչ ցույց տվեց Սյունիք թշնամու դիվերսանտի ներթափանցումը. Ավետիք Չալաբյան «Գոռիցս հետո երեխաներս ապրելու ուժ տվեցին, իրավունք չունեի կոտրվելու». ավագ լեյտենանտ Գոռ Ասատրյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Զոդի դիրքում. «Փաստ»«Քննիչ հանձնաժողով» ստեղծելու այնքան պատճառ կա... «Փաստ»Երբ «խաղաղություն» ասելով՝ հասկանում են հնազանդություն. «Փաստ»Ադրբեջանը թեստ է անում, իսկ այս իշխանությունը մի ադրբեջանցու չի կարողանում տիրություն անել, սահմաններն ինչպես է բացելու. Նարեկ Կարապետյան Կստեղծվի ռազմական գործողությունների հետևանքով անհայտ կորած անձանց միասնական ռեեստր. «Փաստ»«Հայերի նկատմամբ ատելությունն ու թշնամանքը չի նահանջել, այս պայմաններում խաղաղության մասին խոսելը կարող է դիտվել միայն ցանկությունների համատեքստում». «Փաստ»Ո՞ւմ վրա է Մեղրիում ՔՊ-ն հույսը դրել, և ո՞վ է ստվերային ղեկավարելու համայնքը. «Փաստ»Ի վերջո, ինչպե՞ս է սահմանը հատել ադրբեջանցի զինծառայողը. «Փաստ»Կարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1,3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար «Փաստ»Արթիկում թեժ ընտրապայքար է սպասվում. ընդդիմությունն ունի ՔՊ-ին իշխանազրկելու հնարավորություն «Փաստ»Աշխարհաքաղաքական արկածախնդրության մայրամուտը. Եվրոպան հոգնել է ՔՊ-ի քաղաքական «տունտունիկից». «Փաստ»Երևանում կայացել է «Հայ անվանի բժիշկ և առաջատար երիտասարդ բժշկաշխատող» հեղինակավոր մրցանակաբաշխությունը«Բարսելոնան» նոր պայմանագրեր կկնքի երեք ֆուտբոլիստի հետՀոկտեմբերի 6/7-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՌԴ ՊՆ․ մեկ օրում ռուսական շրջանների և Սև ծովի վրա ոչնչացվել է 343 ուկրաինական ԱԹՍՀայաստանը ՄԱԿ-ում ներկայացրել է կայուն զարգացման ֆինանսավորման իր առաջնահերթություններըԱնձրևները կլինեն հորդառատ․ եղանակն՝ առաջիկա օրերինԵվրո-2027. Հայաստանի Մ-21 հավաքականը ոչ-ոքիով ավարտեց ընտրական փուլըԿոմիտասի պողոտայում կինը սուր կտրող առարկայով հարվшծներ է հասցրել 51-ամյա տղամարդուն. վերջինը տեղափոխվել է հիվանդանոցՄիացյալ Նահանգների հետ կապված մեր խնդիրն այն է, որ ամեն անգամ, երբ նստում ենք բանակցությունների սեղանի շուրջ, մեզ անմիջապես պшտերազմ է պարտադրվում․ ՓեզեշքիանԱվտովթար և վրաերթ՝ ԵրևանումԻրանն ակնկալում է Հայաստանի հետ ռազմավարական համագործակցության համաձայնագրի շուտափույթ կնքումՎթար է. Ջուր հավաքեք. ջուր չի լինելուԹուրքիան Ուկրաինային Korkut հակաօդային պաշտպանության համակարգեր է փոխանցելՆոյեմբերի 1-ից անձը հաստատող փաստաթղթերի տրամադրման համակարգը կգործի նոր ձևաչափով․ ՆԳՆՄի գողացեք մարդու «այո»-ն․ Մհեր ԱվետիսյանՇաքի գյուղի դեպքը բոլորիս ցույց տվեց մեր երկրի անվտանգային համակարգի թերությունները. Ավետիք ՉալաբյանԻշխանություններին հարմար առիթ էր հարկավոր եկեղեցու վրա հարձակման համար. Արեգ ՍավգուլյանԿարճ դաս Փաշինյանի համար՝ հատուկ Ուսուցչի օրվա առթիվ․ Ուժեղ ՀայաստանՏաջիկստանում կանցկացվի ՀԱՊԿ հատուկ նշանակության ստորաբաժանումների «Կոբալտ-2026» զորավարժությունըՍիրելի՛ ուսուցիչներ, իմ խորին հարգանքն ու երախտագիտությունն եմ հայտնում ձեզ. Սիրով և հարգանքով՝ ձեր Մհեր Ավետիսյան Վրաստանում մեկնարկում են Հայաստանի մշակույթի օրերըՀրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումըՍաուդյան Արաբիան ենթարկվել է հութիների հարձակումներին և ինքնապաշտպանության իրավունք ունի․ Ռուբիո