ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը Orer.am-ի հետ զրույցում հայտնեց, որ Սառնաղբյուրի բնակիչ Մնացական Ալեքսանյանը, ով ձերբակալվել էր փետրվարի 4-ին, ազատ կարձակվի:
Նշենք, որ նա մասնակցել էր Գյումրիում սպանված Ավետիսյանների ընտանիքի դեպքերի առնչությամբ տեղի ունեցած բախումներին:
Հիշեցնենք, որ Մնացական Ալեքսանյանը Գյումրիի բախումների գործով ձերբակալված առաջին անձն է: Հիշեցնենք, որ բախումները տեղի էին ունեցել հունվարի 15-ին Գյումրիում ՌԴ հյուպատոսարանի շենքի առջեւ ոստիկանների եւ ցուցարարների միջեւ: Բախումներից հետո Գյումրիի հիվանդանոց էր դիմել 33 անձ, որոնցից 10-ը քաղաքացի, 23-ը՝ ոստիկան: