Երևան, 01.Օգոստոս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Մարդիկ դարձել են անարդյունավետ քաղաքականության, աշխարհաքաղաքական խաղերի և դատարկ խոստումների զոհեր. «Փաստ» Չի ընկալվում որպես հայերի ազգային շահերը պաշտպանելու ունակ առաջնորդ. «Փաստ» «Հիմա անուժ եմ, ուժերս մնացին 2020 թվականում. Նարեկս մեր ուրախությունն իր հետ տարավ». մայոր Նարեկ Սաֆարյանն անմահացել է հոկտեմբերի 29-ին Քերթ գյուղում. «Փաստ» Էլ ինչ օրենք, ինչ արդարադատություն, ինչ իրավապահ համակարգ... «Փաստ» Ի՞նչ բովանդակային փոփոխություններ կլինեն նախադպրոցական կրթական համակարգում. «Փաստ» «Իշխանությունը զավթել են ժողովրդից, պետք է պայքարենք մեր իրավունքների վերադարձի համար». «Փաստ» Եկեղեցու դեմ իշխանության պատերազմը մտնում է նոր՝ ավելի խայտառակ փուլ. «Փաստ» Ի՞նչ ճակատագիր է սպասվում ՀԿՄ Դիլիջանի ստեղծագործական տանը. «Փաստ» Մյուսները՝ հե՞չ. «Փաստ» Հիմնարար հակասություններ, խորացող մտահոգություններ. «Փաստ»


Ու՞մ կամ ինչի՞ համար «Շահութահարկի մասին» օրենքի միջոցով կմոնոպոլիզացվի արտահանման դաշտը

Երեկ  ԱԺ-ում «Շահութահարկի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ տարբեր խմբակցությունների պատգամավորներ հայտնեցին իրենց դժգոհությունը ՀՀ կառավարության կողմից ներկայացված առաջարկների վերաբերյալ: Ըստ պատգամավորների՝ օրենքում նման փոփոխությունների իրականացումը եւս մեկ հնարավորություն կընձեռի  այս պարագայում արդեն արտահանման դաշտը մոնոպոլիզացնելու համար: Թե իրականում ի՞նչ դրական ու բացասական կողմեր ունի օրենքում փոփոխություններ մտցնելու առաջարկը, Orer.am-ը ճշտեց Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ  Խաչատուր Քոքոբելյանից. -Ես չեմ կարծում, որ կառավարությունը չի ցանկացել ի շահ արտադրողի ինչ-որ փոփոխություն իրականացնել, բայց հստակ կարող եմ ասել, որ սա չի նպաստելու ի շահ արտադրողի: Հիմա հարց կառաջանա, թե ինչու. ասեմ՝ Հայաստանի Հանրապետությունում առանց այդ էլ տնտեսությունը գտնվում է խղճուկ վիճակում, եւ այս պարագայում մեր ցանկացած քայլ պետք է լավ հաշվարկված լինի: Տնտեսությունը գտնվում է նման վիճակում, քանի որ դրա համար բազմաթիվ պատճառներ կան: Այդ պատճառները ոչ միայն շրջափակմանն են վերաբերում, այլ նաեւ մենաշնորհային ներմուծման հետ կապված արտոնյալ պայմանների առկայությանը: Գաղտնիք չէ, որ Հայաստանում հիմնական սպառողական ոլորտները մի քանի կազմակերպությունների կողմից մենաշնորհային վիճակում են գտնվում: Այս օրենքի նախագիծը կարող է դաշտը մոնոպոլիզացնել: Տվյալ կազմակերպությունը, որը կզբաղվի արտահանմամբ, ունենալով մենաշնորհային դիրք ու վարելով հստակ քաղաքականություն, այնպես կանի, որ կտուժեն փոքր արտադրողներն ու արտահանողները, որոնք այդ նույն արտադրատեսակի արտահանմամբ են զբաղվում: Ցավոք, այս օրենքը հնարավորություն է տալիս Հայաստանի արտահանման համար ստեղծել ուղղակիորեն մոնոպոլ եւ մենաշնորհային վիճակ ինչ-որ կազմակերպության համար: Շատ բարոյական կլիներ, եթե նախ ասվեր, թե որ կազմակերպության համար է սա արվում, ովքեր են այդ կազմակերպության հետեւում կանգնած, եւ ինչ է ենթադրվում անել, բայց դա եւս հարցի լուծում չէ: Վտանգավոր եմ համարում օրենքի այն դրույթները, որոնց ուժի մեջ մտնելուց հետո արտադրություն կազմակերպելու համար, բացի ֆինանսական ռեսուրսներից, էականորեն անհրաժեշտ կլինեն այն արտադրական ուժերը եւ նյութատեխնիկական բազան, որոնք պետք է  ներգրավել այդ արտադրության կազմակերպման համար: Մենք գիտենք, որ Հայաստանում արտադրողական ուժին առնչվող ռեսուրսները շատ սուղ են, ու այս պարագայում այդ կազմակերպությունը, մենաշնորհային դիրք ունենալով մյուս գործընկերների համեմատ, գտնվելու է անհավասար պայմաններում: Սա խոսում է այն մասին, որ այս օրենքը որեւիցե աղերս չունի շուկայական տնտեսության հետ: Ես ՀՀ կառավարությանը գրավոր կառաջարկեմ ու կասեմ, որ չկա որեւէ մեկը, ով չի ցանկանում, որ Հայաստանում արտահանման ծավալները մեծանան: -Առաջին հայացքից, կարծես թե, օրենքում առաջարկվող փոփոխությունները բավական անմեղ են, այդպես չէ՞: -Ինչ խոսք, առաջին հայացքից սա անմեղ օրենք է, բայց դա այդպես չէ: Եթե ուզում ենք խթանել արտահանումը, իսկ դա մենք պետք է ուզենք, ապա ես առաջարկում եմ, որ ամեն ինչ իրականացվի ըստ ճյուղերի եւ շեմերի, օրինակ` գինեգործության համար լինի 5 միլիարդ դրամի շեմ: Ես սա, իհարկե, պայմանական եմ ասում, քանի որ թվերը խիստ ուսումնասիրության կարիք ունեն: Այստեղ մեկ կարեւոր հանգամանք պետք է նշեմ. չնայած շեմերը պետք է տարբեր լինեն, այնուամենայնիվ, բոլորին պետք է տրվեն հավասար արտոնություններ, որպեսզի մի ճյուղային արտադրության ոլորտը մյուսի նկատմամբ գերակա չլինի: Կառավարության կողմից առաջարկվող պայմաններով կստեղծվի մեկ կամ երկու ընկերություն, որոնք էլ պարզապես կզբաղվեն Հայաստանում արտահանման աշխատանքներով: Սոսե Չանդոյան
Երևանի քաղաքապետարան, հրապարակային հնչեցրեք, ի՞նչ հիմքով եք այդ գույքը վերցրել «Մուլտի Ուելնես Կենտրոնից»Փաշինյանը պատրաստ է ամեն քայլի՝ միայն թե մնա իշխանության․ Ավետիք ՉալաբյանՄարդիկ դարձել են անարդյունավետ քաղաքականության, աշխարհաքաղաքական խաղերի և դատարկ խոստումների զոհեր. «Փաստ»Չի ընկալվում որպես հայերի ազգային շահերը պաշտպանելու ունակ առաջնորդ. «Փաստ»«Հիմա անուժ եմ, ուժերս մնացին 2020 թվականում. Նարեկս մեր ուրախությունն իր հետ տարավ». մայոր Նարեկ Սաֆարյանն անմահացել է հոկտեմբերի 29-ին Քերթ գյուղում. «Փաստ»Էլ ինչ օրենք, ինչ արդարադատություն, ինչ իրավապահ համակարգ... «Փաստ»Ի՞նչ բովանդակային փոփոխություններ կլինեն նախադպրոցական կրթական համակարգում. «Փաստ»«Իշխանությունը զավթել են ժողովրդից, պետք է պայքարենք մեր իրավունքների վերադարձի համար». «Փաստ»Եկեղեցու դեմ իշխանության պատերազմը մտնում է նոր՝ ավելի խայտառակ փուլ. «Փաստ»Ի՞նչ ճակատագիր է սպասվում ՀԿՄ Դիլիջանի ստեղծագործական տանը. «Փաստ»Մյուսները՝ հե՞չ. «Փաստ»Հիմնարար հակասություններ, խորացող մտահոգություններ. «Փաստ»Նոր Հաճնի կամրջի տակ հայտնաբերվածն ազգությամբ ռուս է՝ 14 տարեկանՕգոստոսի 4-ին, 5-ին, 6-ին և 7-ին գազ չի լինելուՄի՛ եղիր հեզ. Նարեկ Կարապետյանը դիմել է Ռուբեն ՀախվերդյանինԻտալիան փակում է երկրի ծովային և օդային սահմանները Իսպանիայի հետՇախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների առաջնությունում Հայաստանի թիմը հաղթել է Իսրայելի թիմինՌԴ ՊՆ․ ՀՕՊ-ը խոցել է 223 ուկրաինական անօդաչուՀանքարդյունաբերության ապագան՝ թվային լուծումներում. Mining Innovation Summit 2026Երևանում կողոպտել են «Իդրամի» ինկասացիայի ավտոմեքենան՝ տանելով 34 պարկ փողի կապոցԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերումԺամեր առաջ Կենտրոն վարչական շրջանի փողոցներից մեկում ստորգետնյա մալուխի հերթական վթարըՄեզ վրա հարձակվելով՝ ահաբեկիչները թաքցնում են իրենց իրական դրդապատճառները և մեղադրում մեզ ռազմական ապրանքներ վաճառելու մեջ․ Տատյանա ԿիմԽաբի Ալոնսոն միանում է ՖԻՖԱ-ի դեմ բողոքի ալիքինԻսպանիայի սահմանն ապօրինի հատած 37 հազար 500 ներգաղթյալ վերադարձվել է Մարոկկո«Անվճար բոնուսներ խաղերում». IDBank-ը զգուշացնում է դպրոցականների դեմ ուղղված կիբերհարձակումների մասինԿոտայքում մեկ օրում չորս մարդու կյանք խլած Թադևոս Հովակիմյանը կրկին անմեղսունակ է ճանաչվելՄարուքյանը ահազանգում է․ Ադրբեջանը հայերին ներկայացնում է որպես «մարդակերներ»Խոշոր հրդեհ է բռնկվել Բաքվի էլիտար բնակելի համալիրում (տեսանյութ)Moody's-ը վերահաստատել է Կոնվերս Բանկի վարկանիշը՝ հեռանկարը «կայուն»-ից դարձնելով «դրական»Իսրայելի բանակը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի սպայի և հրամանատարի սպանության մասինՀայկական ձկնարտադրանքը հասանելի կլինի վրացական շուկայումԷբոլայի վտանգ կա՞ Հայաստանում․ ՀՎԿԱԿ-ը գնահատել է ռիսկըՌուսաստանում կսկսեն ձյան և սառույցի մակնշումըԻրանը հայտարարել է Հորմուզի նեղուցի լիակատար փակման մասին«Մերձավոր Արևելքի նոր խաղը․ նեղուցները դառնում են ճնշման գործիք»․ Արտակ ԶաքարյանԹբիլիսյան խճուղում բшխվել են «Nissan»-ը ու «Ford»-ըԿեղծ օղու արտադրության և շշալցման անօրինական արտադրամաս է բացահայտվել ԳյումրիումՆոր հաջողություններ Եվրոպայում․ «Հայ Վիրտուոզներ» ծրագրի կրթաթոշակառուների կրթական ուղևորությունները հեղինակավոր երաժշտական ակադեմիաներԵրբ հանքարդյունաբերությունն ու նորագույն տեխնոլոգիաները նույն ալիքի վրա ենՀանրային խորհրդարանի ստեղծման նպատակն է ժողովրդի ձայնը դարձնել լսելի. Արեգ ՍավգուլյանԷմոցիոնալ դիվանագիտություն․ Իշխանությունները կրկնում են է այն նույն սխալը, որը արվեց Ադրբեջանի դեպքումԱյս վարչակարգը բոլոր հնարավոր ձևերով կարող է մարդկանց զրկել ընտրելու իրավունքից. Աննա ԿոստանյանՌուսական շուկան միշտ եղել է ամենամեծը ձկնամթերքի արտահանման համար. Մենուա ՍողոմոնյանԻշխանությունները իրենց հոգու խորքում գիտեն, որ ժողովրդի մեծ մասն իրենց դեմ է. Անահիտ ԱդամյանԲարի՛ երթ, սիրելի՛ շրջանավարտներ. Պլեխանովի անվան ՌՏՀ Երևանի մասնաճյուղում տեղի ունեցավ դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը (լուսանկարներ) Ոտքի´ կանգնիր և պայքարի´ր, զանգերը ղողանջում են քե´զ համար. Ավետիք Չալաբյանի ուղերձըՉանե՞նք բարեգործություն. Իր պես մարդ բռնենք ու երեխաներին ամիսներով առանց հայր թողնենք․ Նարեկ ԿարապետյանԻմ խորհուրդը ապագա սերնդին․ Մհեր Ավետիսյան«Արարատցեմենտը» Փաշինյանինը չէ, պետությանն էլ չէ. Նարեկ Կարապետյան