ՌԴ-ի Արդարադատության նախարարին նամակ է ուղարկվել Մոսկվայի Տրոիցկի շրջանի դատարանի կողմից մեղավոր ճանաչված և 6 տարի 9 ամսվա ազատազրկման ենթարկված Հրաչյա Հարությունյանի հարցով: Այս մասին հայտնել է Հրաչյա Հարությունյանի աները՝ Վիկտոր Մարտիրոսյանը:
Նա տեղեկացրել է, որ Արտաքին գործերի նախարարին ուղղված նամակն ուղղարկվել է նաև Արդարադատության նախարարությանը՝ մեկնաբանելով, որ ՌԴ ԱՆ-ն է զբաղվում այդ հարցով: Վիկտոր Մարտիրոսյանը հայտնել է նաև, որ իրենց ԱՆ-ից տեղեկացրել են, որ նամակ է ուղարկվել ՌԴ ԱՆ-ին, բայց դեռ պատասխան չի ստացվել:
Նշենք, որ Հարությունյանների ընտանիքին հայտնել էին, որ նրա տեղափոխումը Հայաստան հնարավոր կդառնա դատավճռի ուժի մեջ մտնելուց հետո՝ 3-6 ամսվա ընթացքում:
Հիշեցնենք, որ բեռնատարը, որի ղեկին եղել է Հրաչյա Հարությունյանը, 2013 թվականի հուլիսի 13-ին ավտովթարի էր ենթարկվել, վթարի հետևանքով 18 մարդ զոհվել է, ավելի քան 40-ը՝ վիրավորվել: