Երևան, 28.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Խաղաղություն՝ առանց զիջումների և առանց պարտադրված նախապայմանների․ «Ուժեղ Հայաստան» Ինչպես Ալիևն ու Նիկոլը սանձազերծեցին 44-օրյա պատերազմը․ «ՀայաՔվե» «Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել». «ՀայաՔվե»-ի անդամները՝ Եռաբլուրում Ոչինչ և ոչ ոք չի մոռացվի. Հավերժ փառք մեր հերոսներին. «Ուժեղ Հայաստան» 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին՝ անդրադարձ Արցախի ողբերգության ակունքներին ու քաղաքական պատասխանատվությանը. Ավետիք Չալաբյան «Հայոց Արծիվներ» ջոկատը պատերազմի առաջին օրերին մեկնեց Արցախ՝ Հայրենիքը պաշտպանելու ՆԱՏՕ-ն մեր տարածաշրջանում ունի մեկ գերխնդիր` Բաքու-Ջեյհան նավթամուղը. Արշակ Կարապետյան Փաշինյանն առաջարկում է խաղաղություն՝ զիջումներով, մենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. Սամվել Կարապետյան «Մեկ in Մեկ»․ նոր կատակերգության պրեմիերան՝ հայտնի դեմքերի անսպասելի կերպարներով Այս մարդիկ մնացին Արցախում մինչև վերջին պահը, կատարեցին հայրենիքի առաջ իրենց հերոսական առաքելությունը ու հարյուրավոր կյանքեր փրկեցին․ Տիգրան Աբրահամյան


Ծառուկյանի ելույթի տեքստը գրողի թույլ տված սխալները

Չգիտեմ, թե ով էր գրել Գագիկ Ծառուկյանի ելույթի տեքստը, բայց միանշանակ գրողն իր բոլոր հաշվարկների մեջ սխալվել էր: Նախ, տեքստն ընդհանրապես համապատասխանեցված չէր Ծառուկյանի ինտելեկտուալ ունակություններին և բառապաշարին: Եթե գրողը մի փոքր տրամաբաներ, ապա տեքստում գոնե մի քանի տեղ կօգտագործեր «ինքնըստինքյան» և «ասենք թե» բառերը, գոնե կիմանար, որ Ծառուկյանն, իր անունից խոսելիս, հաճախ խոսում է ոչ թե առաջին, այլ՝ երրորդ դեմքով, հաճախ ասում է ոչ թե «ես...», այլ՝ «Գագիկ Ծառուկյանը...»: Սա՝ տեխնիկական մասը, հիմա անցնեմ բովանդակայինին: Բովանդակայինն էլ առանձնապես տեխնիկականին չի զիջում իր անկատարությամբ և խոցելիությամբ: Գրված է երկրի տնտեսական և սոցիալական խնդիրների մասին՝ մոռանալով, որ այդ խնդիրները ստեղծողներից մեկն էլ Ծառուկյանն է, որ Կառավարության ձախողումների հետ ինքն ու իր կուսակցությունն էլ կապ ունեն, քանի որ տարիներ շարունակ եղել է նույն իշխանության մասնիկը: Առաջարկվում են իբրև թե քայլեր՝ ժողովրդի սոցիալական և երկրի տնտեսական վիճակը բարելավելու համար, սակայն կոնկրետ ոչինչ չի ասվում: Ավելին, տեքստը գրողն ինքն իրեն չի էլ հարցրել, թե ի՞նչ է արել կամ անում Ծառուկյանը` երկրի տնտեսությունը զարգացնելու և մարդկանց սոցիալական վիճակը լավացնելու համար, կամ ինչպե՞ս է դա պատրաստվում անել՝ կազինոնե՞ր, ռեստորանային համալիրնե՞ր, թե՞ 150 միլիոն դոլար արժողությամբ հյուրանոց կառուցելով, որը արդյունքում դարձավ ընդամենը ԲՀԿ-ի նիստերի անցկացման վայր: Տեքստում խոսվում է «Նաիրիտից», այդ կապակցությամբ քննադատվում են իշխանությունները, և կրկին հեղինակը մոռանում է, որ օրինակ՝ Ծառուկյանը վերոհիշյալ 150 միլիոն դոլարը պետության և ժողովրդի համար անօգուտ և անպտուղ այդ հյուրանոցի կառուցման վրա ծախսելու փոխարեն, կարող էր լուծումներ առաջարկել «Նաիրիտի» հարցում կամ թեկուզ ինչ-որ գործարան կառուցել, արտադրություն հիմնել: Տնտեսությունն այդպես է զարգանում, ոչ թե՝ հյուրանոցներով ու կազինոներով: Ի՞նչ դրական քայլերից է խոսում նորաթուխ հեղափոխականը: Ի՞նչ մենք պետք է ակնկալենք նրանից, եթե հանկարծ նա գա իշխանության, որ ամբողջ երկիրը լցվի կազինոներով ու թանկանոց հյուրանոցներո՞վ, իսկ մեծն «թագավորին» դեմ լինողներին սպառնան նետել առյուծների վանդա՞կը: Ամենևին էլ խոստումնալից հեռանկար չէ, և մնում է ուրախությամբ արձանագրել, որ, բարեբախտաբար, նա իշխանության գալու շանսեր չունի: Միակ մասնագիտորեն շատ թե քիչ հաջողված պահը տեքստի մեջ այն էր, որ կիրառվել է մեղադրական հարցադրումներից և կոնկրետ հարցերի պատասխաններից խույս տալու տեխնոլոգիան. այսինքն՝ մեղադրանքներին պատասխանել են մեղադրանքներով, որոնք, ի դեպ, նույնպես համոզիչ ձևակերպված չէին, բայց այս ամենը չի նշանակում, որ հնչած մեղադրանքները կմոռացվեն և իշխանությունները հետամուտ չեն լինի` բացահայտումներ անելու: Ծառուկյանի համար, կարծում եմ, ամեն ինչ դեռ առջևում է՝ ոչ դրական իմաստով: Կարեն Վարդանյան
Խաղաղություն՝ առանց զիջումների և առանց պարտադրված նախապայմանների․ «Ուժեղ Հայաստան»Ինչպես Ալիևն ու Նիկոլը սանձազերծեցին 44-օրյա պատերազմը․ «ՀայաՔվե»«Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել». «ՀայաՔվե»-ի անդամները՝ ԵռաբլուրումՈչինչ և ոչ ոք չի մոռացվի. Հավերժ փառք մեր հերոսներին. «Ուժեղ Հայաստան»44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին՝ անդրադարձ Արցախի ողբերգության ակունքներին ու քաղաքական պատասխանատվությանը. Ավետիք Չալաբյան«Հայոց Արծիվներ» ջոկատը պատերազմի առաջին օրերին մեկնեց Արցախ՝ Հայրենիքը պաշտպանելուՆԱՏՕ-ն մեր տարածաշրջանում ունի մեկ գերխնդիր` Բաքու-Ջեյհան նավթամուղը. Արշակ ԿարապետյանՓաշինյանն առաջարկում է խաղաղություն՝ զիջումներով, մենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. Սամվել Կարապետյան «Մեկ in Մեկ»․ նոր կատակերգության պրեմիերան՝ հայտնի դեմքերի անսպասելի կերպարներով Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՌուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ ԼավրովՔչերը գիտեն որ սեզոնային այս միրգը կօգնի իջեցնել արյան ճնշումըԻրանը հայտնել է, որ ավիահաղորդակցության սահմանափակումների ռազմական պատասխան չի պատրաստումՍեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՀիանալի է վերադառնալ Մեծ Բրիտանիա. արքայազն ՀարրիԱՀԿ ղեկավար․ նոր համավարակի բռնկումն անխուսափելի էՑԱՀԱԼ-ը Գազայում ոչնչացրել է «ՀԱՄԱՍ»-ի ռազմական թևի երկու անդամիՆացիզմի մետաստազը տեսանելի է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ երկրներում, այդ թվում՝ Գերմանիայում, և սա մտահոգիչ է․ ԼավրովԱրևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղելՆիկոլ Փաշինյանի առաջարկած «խաղաղությունը» դուռ է բացում նոր զիջումների համար․ Տիգրան ԱբրահամյանՍանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումներըԱլիևը կանգ չի՛ առնի․ Ուժեղ ՀայաստանՀայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստըՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերումԹրամփը մերժել է Հորմուզի նեղուցի վերաբերյալ Իրանի առաջարկըՀայաստանի շախմատի կանանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետՓրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել էԲաքուն արդեն խոսում է իր օրակարգով․ իսկ Հայաստանի օրակարգը Նիկոլ Փաշինյանը վաճառում է շուկայականից ցածր գնով․ Գառնիկ ԴավթյանԲայրամովի ելույթն ու իրականությունը․ ինչի մասին լռում է Ադրբեջանը․ Լիանա ԳասպարյանԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըԱյս մարդիկ մնացին Արցախում մինչև վերջին պահը, կատարեցին հայրենիքի առաջ իրենց հերոսական առաքելությունը ու հարյուրավոր կյանքեր փրկեցին․ Տիգրան Աբրահամյան Tashir Arena-ում այսօր խառը մենամшրտերի միջազգային մեծ երեկո է. հնարավորության հարթակ՝ նաև հայ մարզիկների համարՓաշինյանը մեր մտավորականությանը փորձում է բարոյապես ոչնչացնել. Ավետիք ՉալաբյանԵրբ քաղաքական էլիտայի կենսամակարդակը կտրուկ անջատվում է հասարակության միջին կենսամակարդակից, սոցիալական արդարության մասին թեզերը կորցնում են իրենց առաջնային համոզչությունը. Հ. ԿամենդատյանԱդրբեջանը Հայաստանին ոչինչ չի զիջելու և նորանոր պահանջներ է ներկայացնելու. Արմեն ՄանվելյանՀայաստանի իրական նպատակը պետք է լինի գերտերություններից կախվածության նվազեցումը. Արեգ ՍավգուլյանՀատկապես 2018-ից հետո կրթության մակարդակն անկում է ապրել. Ատոմ ՄխիթարյանԽաղաղությունն անհնար է առանց Արցախի հարցի արդար լուծման. Աննա ԿոստանյանE-auto-ն պաշտոնապես կներկայացնի ARCFOX էլեկտրամոբիլները Հայաստանում․ մեկնարկը՝ Auto Show-ին, գինը՝ սկսած 6 450 000 դրամիցՄԱԿ, Ադրբեջան և ԵԱՏՄ ԵՄ ընտրություն․ Հայաստանը ինչ է շահում, ինչ կորցնումԱրդյո՞ք նեկտարինը դեղձի և այլ մրգի «խաչասերման» արդյունք է. «Փաստ»Ռալֆ Յիրիկյանը՝ թվային փոխակերպման գնի մասին 13-րդ տարածաշրջանային HR համաժողովումՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (26 սեպտեմբերի). Երթմոմավառություն դեպի «Եռաբլուր». «Փաստ»35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ»Մեր ուժը մեր աշխատակիցներն են. Վահագն Ներսիսյան Ստիպեցինք Փաշինյանին դասեր քաղել. այլևս ոչ մի զիջում չի լինելու. տեսանյութՓաշինյանին առանձնապես չի մտահոգում, թե ինչ կլինի Հայաստանի հետ. ի՞նչ ճակատագիր կունենա անեծքով պատված «գործը». «Փաստ»Մեր ինքնության և մշակույթի դեմ պատերազմ է. Արսեն ԳրիգորյանԿորպորատիվ զավթում. ռիսկային ու ակնհայտ սխալ քայլ. «Փաստ»«Վազգենիցս հետո թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». Վազգեն Սիմոնյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... մեկ ամիս անց. «Փաստ»