Երևան, 06.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Երբ շշից ծորում է միանգամից պատրաստի «կոկտեյլ». «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (6 հոկտեմբերի). Ընդունվել է խորհրդային հանրապետությունների միավորման ձևաչափի մասին որոշում. «Փաստ» Կրթական համակարգի քաղաքականացման մռայլ «ստվերը». «Փաստ» Հայաստանի իշխանությունները փաստացի թշնամի են հռչակում Սփյուռքը. ինչո՞ւ են փոխում քաղաքացիություն ստանալու գործընթացը. «Փաստ» Արտահանման զգալի ծավալի կորուստներ. «Փաստ» «Գոռիցս հետո երեխաներս ապրելու ուժ տվեցին, իրավունք չունեի կոտրվելու». ավագ լեյտենանտ Գոռ Ասատրյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Զոդի դիրքում. «Փաստ» «Քննիչ հանձնաժողով» ստեղծելու այնքան պատճառ կա... «Փաստ» Երբ «խաղաղություն» ասելով՝ հասկանում են հնազանդություն. «Փաստ» Կստեղծվի ռազմական գործողությունների հետևանքով անհայտ կորած անձանց միասնական ռեեստր. «Փաստ» «Հայերի նկատմամբ ատելությունն ու թշնամանքը չի նահանջել, այս պայմաններում խաղաղության մասին խոսելը կարող է դիտվել միայն ցանկությունների համատեքստում». «Փաստ»


Սերժ Սարգսյանի սպառնալիքներն այլ բան չեն, քան բացահայտ քաղաքական հաշվեհարդարի հրահանգ. ՀԱԿ

Սերժ Սարգսյանը փետրվարի 12-ին ՀՀԿ քաղխորհրդի նիստում հանդես է եկել ընդարձակ ելույթով, որի բովանդակությունը Հայաստանի ներքաղաքական կյանքում նոր իրավիճակ է ստեղծում։ Ամբողջ ելույթի միակ թիրախը ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն է, ում մեղադրելով հազար ու մի հանցանքների մեջ, Սերժ Սարգսյանը սպառնալիքներով նրանից, ըստ էության, պահանջում է հեռանալ քաղաքականությունից եւ զբաղվել միայն գործարարությամբ։ Այսպիսի մի պահանջն, ինքնին, Հայաստանի Հանրապետության Սահմանադրության կոպտագույն խախտում է։ Քաղաքականությամբ զբաղվելը յուրաքանչյուր քաղաքացու լիակատար իրավունքն է, ու չկա սահմանադրական որեւէ դրույթ կամ լիազորված մարմին, որը սահմանափակի կամ արգելի դա։ Ըստ այդմ՝ Գագիկ Ծառուկյանը նույնքան իրավունք ունի քաղաքականությամբ զբաղվելու, որքան Սերժ Սարգսյանը։ Գագիկ Ծառուկյանի առջև փաստացի դրված երկընտրանքի հիմքում ընկած են Սերժ Սարգսյանի հետևյալ հիմնական «մեղադրանքները».  «Տարիներ ի վեր շարունակում են օդում կախված մնալ չստուգված լուրերը չմուծված միլիարդավոր դրամ հարկերի, տարեցների կենսաթոշակներից ու երիտասարդների կրթվելու իրավունքից գողացված միլիարդները չնչին, այսպես ասած, «բարեգործության» անվան տակ քողարկելու մասին»: «Շարունակում են նաև օդում կախված մնալ բազմաթիվ քրեական հանցագործություններ պրոֆեսիոնալ կերպով քողարկելու մեխանիզմ հիմնելու մասին չստուգված լուրերը»: Այնուհետև Սերժ Սարգսյանը հանձնարարում է կառավարությանն ու իրավապահ մարմիններին ստուգել նման «լուրերի» իսկությունը, իսկ ԱԺ հանրապետական խմբակցությանն, ըստ էության, հանձնարարում սկսել Գագիկ Ծառուկյանին պատգամավորական մանդատից զրկելու գործընթաց: Ստացվում է, որ Սերժ Սարգսյանը տարիներ շարունակ, տեղյակ լինելով այս ամենին, նրան ներել, իր խոսքերով՝ «հովանավորել», «աճեցրել» է, եւ միայն այժմ, համարելով, որ դա իր սխալն է եղել, ահա, վճռել է այլեւս չհանդուրժել դա։ Այս ամենը, սակայն, հարցեր են առաջացնում եւ բնական եզրակացությունների հիմք են դառնում. Ա) Եթե «տարիներ շարունակ» նման «լուրեր» կային տարածված, ապա ինչո՞ւ դրանք չեն ստուգվել այդ մասին տեղեկանալու առաջին իսկ օրը։ Ստացվում է, որ Սերժ Սարգսյանը, իր պաշտոնական դիրքը չարաշահելով, ծածկել, պարտակել է Ծառուկյանի «հանցանքները»։ Եւ որքանո՞վ է դա հարիր երկրի նախագահի կոչմանը։ Այսինքն՝ եթե Գագիկ Ծառուկյանին Սերժ Սարգսյանը այս հիմքով «հանցագործի» պիտակ է փակցնում, ապա ինքն էլ հայտնվում է նվազագույնը «իմացող չհայտնողի» կարգավիճակում։ Բ) Եթե «տարիներ շարունակ» տեղյակ լինելով այդպիսի «լուրերի», Սերժ Սարգսյանը համագործակցել է ԲՀԿ-ի հետ, որն ընդգրկված է եղել իշխանական կոալիցիայում, իսկ մինչեւ  վերջերս նույն Ծառուկյանին առաջարկել, խնդրել է ընդգրկվել իշխանության մեջ, նրան առաջարկել վարչապետի, «սահմանադրական փոփոխություններից» հետո՝ նաեւ Հանրապետության նախագահի պաշտոնը, ինչպես է, որ հանկարծ հանդես է գալիս նման՝ տրամագծորեն հակառակ դիրքերից։ Գ) Եթե այս ամենը ժամանակին իմանալով չեն բացահայտվել, ուրեմն այսօր Սերժ Սարգսյանի ելույթն ու սպառնալիքներն այլ բան չեն, քան բացահայտ քաղաքական հաշվեհարդարի հրահանգ իր քաղաքական հակառակորդի նկատմամբ։ Եւ դա ոչ մի կերպ չի դադարի այդպիսին լինելուց, որքան էլ այն մատուցվի որպես երկիրն ու ժողովրդին Գագիկ Ծառուկյանից՝ որպես, իբր, «քրեա-օլիգարխիկ» դասի ներկայացուցչից ժողովրդին ազատելու համար արված քայլ։ Այն մեղադրանքները, որ ապրիորի ներկայացվում են Գագիկ Ծառուկյանին, տասնապատիկ ծավալով ու ակնհայտ փաստերով վերաբերում են ՀՀԿ «էլիտայի» 90%-ին։ Եւ այս համոզումը ողջ ժողովրդի սեփականությունն է։ Սերժ Սարգսյանի ելույթը խոցելի է բոլոր՝ թե՛ իրավական, թե՛ քաղաքական, թե՛ բարոյական առումներով, չխոսած՝ քաղաքական հարաբերությունների տարրական նորմերը խախտելու, անձնական վիրավորանքների մակարդակի իջնելու մասին։ Հայ ազգային կոնգրեսը դատապարտում է իշխանության կողմից քաղաքական առողջ մրցակցության սահմանադրական նորմերի լիակատար ոտնահարումը, քաղաքական հաշվեհարդար մեթոդին ապավինելը, ինչը արվում է Սերժ Սարգսյանի խնդրո առարկա ելույթով։ Կոնգրեսն այս ամենը դիտարկում է, որպես իշխող ռեժիմի սեփական մեղքերից հանրային կարծիքը շեղելու անհաջող փորձ: Ժողովուրդը շատ հստակ գիտակցում է, թե ով է մեղավոր երկրի ներկա աղետալի վիճակի համար և ի վերջո պատասխանի է կանչելու իրական հանցագործներին: Հայ ազգային կոնգրես
Արցախի մասին անդադար պետք է բարձրաձայնենք աշխարհի ուշադրությունն այդ հարցից չշեղելու համար. Աննա ԿոստանյանՓաշինյանի խայտառակության գագաթնակետը. Նարեկ Կարապետյան Իշխանությունը ծաղրում է իր քաղաքացիների անվտանգությունը. Դավիթ Ղազինյան Սյունիքի մարզում ադրբեջանցու մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպը հետաքննելու համար պետք է ստեղծվի քննիչ հանձնաժողով. Տիգրան ԱբրահամյանԵրբ շշից ծորում է միանգամից պատրաստի «կոկտեյլ». «Փաստ»Իշխանությունը վազում է պաշտպանելու ադրբեջանցիներին՝ սեփական քաղաքացիներին պաշտպանելու փոխարեն Այն նույն պահին, երբ ադրբեջանցի զինվորը կրակում էր հայ կնոջ վրա, ՊՆ նախարարը զբաղված էր քարոզարշավով. Նարեկ ԿարապետյանՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (6 հոկտեմբերի). Ընդունվել է խորհրդային հանրապետությունների միավորման ձևաչափի մասին որոշում. «Փաստ»Յունիբանկն առաջարկում է դոլարային պարտատոմսեր՝ տարեկան 6% արժեկտրոնային եկամտաբերությամբ Կրթական համակարգի քաղաքականացման մռայլ «ստվերը». «Փաստ»Շաքիում տեղի ունեցածից հանրային ուշադրությունը շեղելու համար ՔՊ-ն դիմեց խուլիգանության ու սադրաբքի. Ռուբինյանը անհաղորդ էր իրավիճակին. Մարիաննա Ղահրամանյան«Ապրելու քվե» դաշինքն ունի նոր գաղափարներով երիտասարդ թիմ. Լևոն ԱրշակյանՄիանում եմ բաց նամակ-պահանջին. Ավետիք ՉալաբյանՀայաստանի իշխանությունները փաստացի թշնամի են հռչակում Սփյուռքը. ինչո՞ւ են փոխում քաղաքացիություն ստանալու գործընթացը. «Փաստ»Ամեն անգամ, երբ խոսում ենք ադրբեջանցիներին արվող զիջումների մասին, նրանք սկսում են հարձակվել մեզ վրա. Տիգրան ԱբրահամյանԱրտահանման զգալի ծավալի կորուստներ. «Փաստ»Այն մասին, թե ինչ ցույց տվեց Սյունիք թշնամու դիվերսանտի ներթափանցումը. Ավետիք Չալաբյան «Գոռիցս հետո երեխաներս ապրելու ուժ տվեցին, իրավունք չունեի կոտրվելու». ավագ լեյտենանտ Գոռ Ասատրյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Զոդի դիրքում. «Փաստ»«Քննիչ հանձնաժողով» ստեղծելու այնքան պատճառ կա... «Փաստ»Երբ «խաղաղություն» ասելով՝ հասկանում են հնազանդություն. «Փաստ»Ադրբեջանը թեստ է անում, իսկ այս իշխանությունը մի ադրբեջանցու չի կարողանում տիրություն անել, սահմաններն ինչպես է բացելու. Նարեկ Կարապետյան Կստեղծվի ռազմական գործողությունների հետևանքով անհայտ կորած անձանց միասնական ռեեստր. «Փաստ»«Հայերի նկատմամբ ատելությունն ու թշնամանքը չի նահանջել, այս պայմաններում խաղաղության մասին խոսելը կարող է դիտվել միայն ցանկությունների համատեքստում». «Փաստ»Ո՞ւմ վրա է Մեղրիում ՔՊ-ն հույսը դրել, և ո՞վ է ստվերային ղեկավարելու համայնքը. «Փաստ»Ի վերջո, ինչպե՞ս է սահմանը հատել ադրբեջանցի զինծառայողը. «Փաստ»Կարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1,3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար «Փաստ»Արթիկում թեժ ընտրապայքար է սպասվում. ընդդիմությունն ունի ՔՊ-ին իշխանազրկելու հնարավորություն «Փաստ»Աշխարհաքաղաքական արկածախնդրության մայրամուտը. Եվրոպան հոգնել է ՔՊ-ի քաղաքական «տունտունիկից». «Փաստ»Երևանում կայացել է «Հայ անվանի բժիշկ և առաջատար երիտասարդ բժշկաշխատող» հեղինակավոր մրցանակաբաշխությունը«Բարսելոնան» նոր պայմանագրեր կկնքի երեք ֆուտբոլիստի հետՀոկտեմբերի 6/7-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՌԴ ՊՆ․ մեկ օրում ռուսական շրջանների և Սև ծովի վրա ոչնչացվել է 343 ուկրաինական ԱԹՍՀայաստանը ՄԱԿ-ում ներկայացրել է կայուն զարգացման ֆինանսավորման իր առաջնահերթություններըԱնձրևները կլինեն հորդառատ․ եղանակն՝ առաջիկա օրերինԵվրո-2027. Հայաստանի Մ-21 հավաքականը ոչ-ոքիով ավարտեց ընտրական փուլըԿոմիտասի պողոտայում կինը սուր կտրող առարկայով հարվшծներ է հասցրել 51-ամյա տղամարդուն. վերջինը տեղափոխվել է հիվանդանոցՄիացյալ Նահանգների հետ կապված մեր խնդիրն այն է, որ ամեն անգամ, երբ նստում ենք բանակցությունների սեղանի շուրջ, մեզ անմիջապես պшտերազմ է պարտադրվում․ ՓեզեշքիանԱվտովթար և վրաերթ՝ ԵրևանումԻրանն ակնկալում է Հայաստանի հետ ռազմավարական համագործակցության համաձայնագրի շուտափույթ կնքումՎթար է. Ջուր հավաքեք. ջուր չի լինելուԹուրքիան Ուկրաինային Korkut հակաօդային պաշտպանության համակարգեր է փոխանցելՆոյեմբերի 1-ից անձը հաստատող փաստաթղթերի տրամադրման համակարգը կգործի նոր ձևաչափով․ ՆԳՆՄի գողացեք մարդու «այո»-ն․ Մհեր ԱվետիսյանՇաքի գյուղի դեպքը բոլորիս ցույց տվեց մեր երկրի անվտանգային համակարգի թերությունները. Ավետիք ՉալաբյանԻշխանություններին հարմար առիթ էր հարկավոր եկեղեցու վրա հարձակման համար. Արեգ ՍավգուլյանԿարճ դաս Փաշինյանի համար՝ հատուկ Ուսուցչի օրվա առթիվ․ Ուժեղ ՀայաստանՏաջիկստանում կանցկացվի ՀԱՊԿ հատուկ նշանակության ստորաբաժանումների «Կոբալտ-2026» զորավարժությունըՍիրելի՛ ուսուցիչներ, իմ խորին հարգանքն ու երախտագիտությունն եմ հայտնում ձեզ. Սիրով և հարգանքով՝ ձեր Մհեր Ավետիսյան Վրաստանում մեկնարկում են Հայաստանի մշակույթի օրերըՀրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը