Yerevan, 04.April.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Սերժ Սարգսյանի սպառնալիքներն այլ բան չեն, քան բացահայտ քաղաքական հաշվեհարդարի հրահանգ. ՀԱԿ

Politics
Սերժ Սարգսյանը փետրվարի 12-ին ՀՀԿ քաղխորհրդի նիստում հանդես է եկել ընդարձակ ելույթով, որի բովանդակությունը Հայաստանի ներքաղաքական կյանքում նոր իրավիճակ է ստեղծում։ Ամբողջ ելույթի միակ թիրախը ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն է, ում մեղադրելով հազար ու մի հանցանքների մեջ, Սերժ Սարգսյանը սպառնալիքներով նրանից, ըստ էության, պահանջում է հեռանալ քաղաքականությունից եւ զբաղվել միայն գործարարությամբ։ Այսպիսի մի պահանջն, ինքնին, Հայաստանի Հանրապետության Սահմանադրության կոպտագույն խախտում է։ Քաղաքականությամբ զբաղվելը յուրաքանչյուր քաղաքացու լիակատար իրավունքն է, ու չկա սահմանադրական որեւէ դրույթ կամ լիազորված մարմին, որը սահմանափակի կամ արգելի դա։ Ըստ այդմ՝ Գագիկ Ծառուկյանը նույնքան իրավունք ունի քաղաքականությամբ զբաղվելու, որքան Սերժ Սարգսյանը։ Գագիկ Ծառուկյանի առջև փաստացի դրված երկընտրանքի հիմքում ընկած են Սերժ Սարգսյանի հետևյալ հիմնական «մեղադրանքները».  «Տարիներ ի վեր շարունակում են օդում կախված մնալ չստուգված լուրերը չմուծված միլիարդավոր դրամ հարկերի, տարեցների կենսաթոշակներից ու երիտասարդների կրթվելու իրավունքից գողացված միլիարդները չնչին, այսպես ասած, «բարեգործության» անվան տակ քողարկելու մասին»: «Շարունակում են նաև օդում կախված մնալ բազմաթիվ քրեական հանցագործություններ պրոֆեսիոնալ կերպով քողարկելու մեխանիզմ հիմնելու մասին չստուգված լուրերը»: Այնուհետև Սերժ Սարգսյանը հանձնարարում է կառավարությանն ու իրավապահ մարմիններին ստուգել նման «լուրերի» իսկությունը, իսկ ԱԺ հանրապետական խմբակցությանն, ըստ էության, հանձնարարում սկսել Գագիկ Ծառուկյանին պատգամավորական մանդատից զրկելու գործընթաց: Ստացվում է, որ Սերժ Սարգսյանը տարիներ շարունակ, տեղյակ լինելով այս ամենին, նրան ներել, իր խոսքերով՝ «հովանավորել», «աճեցրել» է, եւ միայն այժմ, համարելով, որ դա իր սխալն է եղել, ահա, վճռել է այլեւս չհանդուրժել դա։ Այս ամենը, սակայն, հարցեր են առաջացնում եւ բնական եզրակացությունների հիմք են դառնում. Ա) Եթե «տարիներ շարունակ» նման «լուրեր» կային տարածված, ապա ինչո՞ւ դրանք չեն ստուգվել այդ մասին տեղեկանալու առաջին իսկ օրը։ Ստացվում է, որ Սերժ Սարգսյանը, իր պաշտոնական դիրքը չարաշահելով, ծածկել, պարտակել է Ծառուկյանի «հանցանքները»։ Եւ որքանո՞վ է դա հարիր երկրի նախագահի կոչմանը։ Այսինքն՝ եթե Գագիկ Ծառուկյանին Սերժ Սարգսյանը այս հիմքով «հանցագործի» պիտակ է փակցնում, ապա ինքն էլ հայտնվում է նվազագույնը «իմացող չհայտնողի» կարգավիճակում։ Բ) Եթե «տարիներ շարունակ» տեղյակ լինելով այդպիսի «լուրերի», Սերժ Սարգսյանը համագործակցել է ԲՀԿ-ի հետ, որն ընդգրկված է եղել իշխանական կոալիցիայում, իսկ մինչեւ  վերջերս նույն Ծառուկյանին առաջարկել, խնդրել է ընդգրկվել իշխանության մեջ, նրան առաջարկել վարչապետի, «սահմանադրական փոփոխություններից» հետո՝ նաեւ Հանրապետության նախագահի պաշտոնը, ինչպես է, որ հանկարծ հանդես է գալիս նման՝ տրամագծորեն հակառակ դիրքերից։ Գ) Եթե այս ամենը ժամանակին իմանալով չեն բացահայտվել, ուրեմն այսօր Սերժ Սարգսյանի ելույթն ու սպառնալիքներն այլ բան չեն, քան բացահայտ քաղաքական հաշվեհարդարի հրահանգ իր քաղաքական հակառակորդի նկատմամբ։ Եւ դա ոչ մի կերպ չի դադարի այդպիսին լինելուց, որքան էլ այն մատուցվի որպես երկիրն ու ժողովրդին Գագիկ Ծառուկյանից՝ որպես, իբր, «քրեա-օլիգարխիկ» դասի ներկայացուցչից ժողովրդին ազատելու համար արված քայլ։ Այն մեղադրանքները, որ ապրիորի ներկայացվում են Գագիկ Ծառուկյանին, տասնապատիկ ծավալով ու ակնհայտ փաստերով վերաբերում են ՀՀԿ «էլիտայի» 90%-ին։ Եւ այս համոզումը ողջ ժողովրդի սեփականությունն է։ Սերժ Սարգսյանի ելույթը խոցելի է բոլոր՝ թե՛ իրավական, թե՛ քաղաքական, թե՛ բարոյական առումներով, չխոսած՝ քաղաքական հարաբերությունների տարրական նորմերը խախտելու, անձնական վիրավորանքների մակարդակի իջնելու մասին։ Հայ ազգային կոնգրեսը դատապարտում է իշխանության կողմից քաղաքական առողջ մրցակցության սահմանադրական նորմերի լիակատար ոտնահարումը, քաղաքական հաշվեհարդար մեթոդին ապավինելը, ինչը արվում է Սերժ Սարգսյանի խնդրո առարկա ելույթով։ Կոնգրեսն այս ամենը դիտարկում է, որպես իշխող ռեժիմի սեփական մեղքերից հանրային կարծիքը շեղելու անհաջող փորձ: Ժողովուրդը շատ հստակ գիտակցում է, թե ով է մեղավոր երկրի ներկա աղետալի վիճակի համար և ի վերջո պատասխանի է կանչելու իրական հանցագործներին: Հայ ազգային կոնգրես
IDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the DiasporaNew Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globe