«Լիգա-1». Առաջատարը խուսափեց պարտությունից Սպորտ 16 Փետրվար, 2015 10:07 Կիսվել Ֆուտբոլի Ֆրանսիայի առաջնության 25-րդ տուրում ՊՍԺ-ի ու «Մարսելի» պես ոչ ոքի խաղաց նաեւ առաջատար «Լիոնը»: «Էվիանի» դեմ արտագնա խաղն ավարտվեց 1:1 հաշվով: «Լիոնին» 77-րդ րոպեին պարտությունից փրկեց կամերունցի հարձակվող Կլինտոն Ն՛Ժյեն: Լիոնցիները շարունակում են 2-ական միավոր գերազանցել 2-3-րդ տեղերը բաժանող ՊՍԺ-ին ու «Մարսելին»: Ֆրանսիայի առաջնություն, 25-րդտուր «Էվիան» - «Լիոն»՝ 1:1 Ջորդան Այու, 50 – Կլինտոն Ն՛Ժյե, 77 «Բորդո» - «Սենտ Էթյեն»՝ 1:0 Դիեգո Ռոլան, 42 «Մեց» - «Գենգամ»՝ 0:2 Կրիստոֆ Մանդանե, 26, Ժերեմի Պիեդ, 36 Կիսվել