«Լիգա-1». Առաջատարը խուսափեց պարտությունից
Sport
Ֆուտբոլի Ֆրանսիայի առաջնության 25-րդ տուրում ՊՍԺ-ի ու «Մարսելի» պես ոչ ոքի խաղաց նաեւ առաջատար «Լիոնը»: «Էվիանի» դեմ արտագնա խաղն ավարտվեց 1:1 հաշվով: «Լիոնին» 77-րդ րոպեին պարտությունից փրկեց կամերունցի հարձակվող Կլինտոն Ն՛Ժյեն:
Լիոնցիները շարունակում են 2-ական միավոր գերազանցել 2-3-րդ տեղերը բաժանող ՊՍԺ-ին ու «Մարսելին»:
Ֆրանսիայի առաջնություն, 25-րդտուր
«Էվիան» - «Լիոն»՝ 1:1
Ջորդան Այու, 50 – Կլինտոն Ն՛Ժյե, 77
«Բորդո» - «Սենտ Էթյեն»՝ 1:0
Դիեգո Ռոլան, 42
«Մեց» - «Գենգամ»՝ 0:2
Կրիստոֆ Մանդանե, 26, Ժերեմի Պիեդ, 36