Հայաստանի ՏԿԱԻՆ-ում, փետրվարի 15-ին, ժամը 23.24-ին տեղեկություն է ստացվել, որ Երեւանի Թումանյան - Նալբանդյան խաչմերուկում տեղի է ունեցել ավտովթար:
Հայաստանի ՏԿԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեռեւս չբացահայտված հանգամանքներում բախվել են «Նիսան Մարչ» մակնիշի 34 AF 790 համարանիշի (վարորդ Ա. Վ.) եւ «BYD» մակնիշի 834 OV 61 համարանիշի (վարորդ Ն. Բ.) ավտոմեքենաները. տուժածներ չկան:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները եւ փակել գազի բալոնների փականները: