Հայաստանի ՏԿԱԻՆ-ում, այսօր՝ փետրվարի 17-ին, ժամը 01.48-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Արշակունյաց պողոտայի թիվ 50/3 շենքի բնակիչներից մեկը փակվել է ննջասենյակում եւ փորձում է կտրող գործիքով վնասել իրեն. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ եւ ՃԿԱԿ օպերատիվ խումբը:
Հրշեջ-փրկարարները կանխել են 47-ամյա Ս. Հ.-ի ինքնասպանության փորձը, ում շտապօգնության աշխատակիցները տեղափոխել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ: