Երևան, 02.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ինչո՞ւ է Սյունիքը հայտնվել բազմաբևեռ աշխարհաքաղաքական խաղի կենտրոնում․ Արտակ Զաքարյան Ադրբեջանցին Շաքիում երեք երեխաների ներկայությամբ է կրակել կնոջ վրա Շաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջ կյանքին վտանգ չի սպառնում Ադրբեջանցին հատել է ՀՀ սահմանը, կրակել քաղաքացու ոտքին, ձերբակալվել. ԱԱԾ Ադրբեջանցին մտել է Սյունիքի մարզի գյուղերից մեկ ու կրակել հայ աղջկա ոտքին Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով Սվիթերի ու վերնաշապիկի «համադրությունը». ո՞ւմ համար է այն նախատեսված. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ).Էլեկտրալամպերի առաջին գործարանը, առաջին «Զապորոժեցը», առաջին արագընթաց մայրուղին. «Փաստ» Ինչի՞ մասին է վկայում տնտեսական ակտիվության քարշակի դանդաղման միտումը. «Փաստ» Շարունակելու ենք պայքարը Ալիկ Ալեքսանյանի արդարացման և Հայաստանում իրավական պետության սկզբունքների վերականգնման համար․ «Ուժեղ Հայաստան»


Յուրա Մովսիսյան. Իմ ամենամեծ մրցակիցը ես եմ

Հայաստանի ազգային հավաքականի և Մոսկվայի «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանը «Чемпионат.com»-ին տված հարցազրույցում խոսել է ակումբի ղեկավարության հետ պայմանագրի երկարաձգման, վնասվածքից ապաքինվելու, թիմում Մուրատ Յակինի դերակատարության և հիմնական կազմում տեղ ունենալու համար մրցակցության մասին: -Այս մի քանի օրերն ինձ համար իսկապես շատ կարևոր էին: Բանակցությունները, եթե կարելի է այդպես ասել, իրոք բարդ չէին և շատ արագ ընթացան: Երկրպագուների կողմից ստացած «Ոսկե վարազ» մրցանակը (2013-14թթ. մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի համար սահմանված մրցանակ «Սպարտակի» ֆան-ակումբի կողմից) ես ընկալում եմ որպես գնահատական այն մարդկանց կողմից, ում համար մենք խաղում ենք: Իսկ երկրպագուհիների կողմից Սուրբ Վալենտինի կապակցությամբ շնորհավորանքների մասին խոսք չկա: Շատ զգացված էի, երբ կարդում էի նրանց նամակները, խոստովանությունները: Այս ամենն իսկապես հաճելի է: -Անցյալ տարին, հավանաբար, կարելի է անվանել ամենաբարդը Ձեր կարիերայում: -Կարծում եմ` այո: Մրցաշրջանի հենց սկզբում ստացած վնասվածքը, վերջնական արդյունքն այն դեպքում, երբ մենք բարձր հորիզոնականի ակնկալիք ունեինք. այս ամենը շատ բարդ էր ընդունելը, քանի որ առաջնության վերջում էլ լիովին պատրաստ չէի: Եզրափակիչ խաղերին մասնակցում էի հնարավորություններիս 50% կամ առավելագույնը 60% սահմաններում: Այդ ամենը շատ տխրեցրեց ինձ: -Այդ ամենին գումարած` Դուք վնասվածք ստացաք, փոխվեց մարզիչը:  Չէ՞ր ճնշում այն, որ Դուք, ի տարբերություն մյուսների, Մուրատ Յակինի աշխատանքի առաջին օրերին Ձեր ընդունակությունները ցուցադրելու հնարավորություն չունեիք: -Հոգեբանորեն ճնշում էր հենց ապաքինման ընթացքը և մարզավիճակ ձեռք բերելը: Ես այն մարդը չեմ, ով հանգիստ կնստի պահեստայինների նստարանին կամ իր թիմի խաղերին կհետևի տրիբունայից: Այդ ամենն ինձ համար պարզապես անկառավարելի է. ցանկանում եմ անընդհատ խաղալ, պայքարել և տալ իմ ուժերը: Փառք Աստծո, այժմ ամեն ինչ անցյալում է. ինձ լավ եմ զգում, ծունկս չի անհանգստացնում: Իհարկե, դեռ պետք է լավ աշխատեմ մարզասրահում և ստուգողական խաղերում մարզավիճակ ձեռք բերեմ, բայց համոզված եմ` շատ շուտով լիովին պատրաստ կլինեմ: -Ամեն դեպքում, ինչպե՞ս այդ ամենին արձագանքեց Մուրա Յակինը: Այդ շրջանում նրա հետ հաճա՞խ էիք շփվում: -Բնականաբար, երբ նոր մարզիչ է գալիս, դու ցանկանում էր առաջին օրվանից ցուցադրել քեզ: Ես չէի կարող դա անել: Անխոս, Մուրատը գիտեր` ինչ ֆուտբոլիստ եմ, քանի գոլ եմ խփել «Սպարտակի» համար, ինչի եմ ընդունակ: Ես այդ ամենը գիտակցում էի, բայց նաև հասկանում էի` գոլերը, փոխանցումները և մնացած ամեն ինչ անցյալում են: Դրանք արդեն արդիական չէին, քանի որ մարզչին չի հետաքրքրում քո երեկվա օրը, նրան հետաքրքրում է միայն ներկան: Ինչ վերաբերվում է Մուրատ Յակինի հետ այդ շրջանում մեր շփմանը, ապա այս մարդը ոչ միայն շատ աջակցեց ինձ, այլև շատ օգտակար բաներ արեց ամբողջ թիմի համար: Նրա շնորհիվ թիմում այժմ հիանալի մթնոլորտ է: -Վնասվածքների թեման ամփոփենք վերջին հարցով. ի՞նչ վիճակում է Արազ Օզբիլիսը: -Արազն ապաքինվում է և անհամբերությամբ սպասում է` երբ է խաղադաշտ դուրս գալու: Մենք էլ շատ ենք կարոտել նրան: Ամբողջ թիմի համար Օզբիլիսը շատ կարևոր ֆուտբոլիստ է: Ցավալի է, որ վնասվածքի պատճառով նա երկար ժամանակ բաց թողեց, բայց ես, ճանաչելով Արազին, գիտեմ` վերադարձից հետո նա ավելի կուժեղանա: -Անցնենք ապագայի թեմային: Փաստացի Դուք մնացել եք թիմում միակ փորձառու ռմբարկուն: Ինչպե՞ս է Ձեզ ավելի հարմար. երբ մրցակցությունը բա՞րձր է, թե՞ հակառակը: -Իմ ամենամեծ մրցակիցը ես եմ: Իսկապես, ո՛չ թիմում, ո՛չ երկրում, ո՛չ աշխարհում չկա այնպիսի մեկը, ով իմ վրա ավելի մեծ ճնշում կգործադրի, քան ինքս: Բնականաբար, յուրաքանչյուր ակումբ ցանկանում է ունենալ հնարավորինս շատ հարձակվողներ, բայց մենք ունենք երիտասարդներ, ովքեր սովորում են և առաջընթաց են գրանցում: Չնայած մենք նրանց երիտասարդ ենք անվանում` գործում տղաներն արդեն 22-23 տարեկան են: Բնական է, որ նրանք պատասխանատվության պատճառով ճնշում են զգում, բայց ինքս ամեն ինչ կանեմ նրանց օգնելու համար: Այժմ էլ նրանց ցուցադրում եմ ունակություններս, քանի որ դրանից շահում է ամբողջ թիմը, նշանակում է` շահում ենք մենք: -Ուսումնամարզական հավաքների ընթացքում ֆիզիկական ծանրաբեռնավածությունը մե՞ծ է: Գլուշակովը և Մակեևն ասում էին, որ վաղուց նման բան չէին տեսել: -Վազքային վարժություններն իսկապես շատ էին, հատկապես սկզբում: Բայց եթե դատենք վերջնական արդյունքի և թիմի ֆիզիկական պատրաստվածության տեսանկյունից, ապա իմ կարծիքով` հավաքները հիանալի ստացվեցին: -Իսկ ազատ ժամանակն ինչպե՞ս եք անցկացնում: Ֆիլմե՞ր, սերիալնե՞ր: -Այո, սիրում եմ նաև հեռուստատեսային շոուներ: Բացի այդ, Թուրքիայում այժմ ուսումնամարզական հավաքներ են անցկացնում հայկական թիմերը, որոնցում ես լավ ընկերներ ունեմ: Նրանց հետ էլ հաճախ հանդիպում ենք: -Որքանով տեղյակ եմ` ընկերներ մնացել են նաև «Կրասնոդարում»: Երբ հեռանում էիք թիմից, պատկերացնու՞մ էիք, որ այն այդպես արագ մրցակից կդառնա թոփ-ակումբների համար: -Վաղուց բոլորին ասում եմ, որ Սերգեյ Նիկոլաևիչն այնպիսի ակումբ է ստեղծել, որի զարգացումն օրինակ է բոլոր երիտասարդ թիմերի համար: «Կրասնոդարում» միլիոններով չեն աշխատում, այլ ճիշտ պահին ճիշտ գործողություններ են կատարում. զարգացնում են ակադեմիան, մարզադաշտ են կառուցում, ներդրումներ են կատարում հիմնական թիմում: -Կրասնոդարից տեղափոխությունից հետո Մոսկվային հարմարվե՞լ եք, չէ՞ որ շատ տարբեր քաղաքներ են: -Կրասնոդարն ինձ միշտ դուր է եկել, սակայն Մոսկվայի կյանքն էլ սրտովս է: Մեծացել եմ Լոս-Անջելեսում և ավելի շատ սովորել եմ մեծ քաղաքների կյանքին: Միայն եղանակն է երբեմն անհանգստացնում: Խցանումները ևս խնդիր չեն, քանի որ արագ եմ վարում և կես կամ մեկ ժամից ավելի չեմ մնացել խցանման մեջ:
Արդյո՞ք իշխանության երազանքն է ոչնչացնել բոլոր ընդդիմադիր քաղաքացիներին. Ավետիք ՉալաբյանԱդրբեջանն ամեն գնով փորձում է խորացնել Հայաստանի կախվածությունն իր էներգետիկ համակարգից. Արմեն ՄանվելյանԵԽԽՎ զեկույցները, բացի դեկլարատիվ բնույթ կրելուց, պետք է ունենան հստակ հետևանքներ. Արեգ Սավգուլյան75 Ուսուցիչ-առաջնորդների հավաքագրման արշավը մեկնարկել էԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրերUcom-ը՝ Հայաստան – Միացյալ Թագավորություն բիզնես համաժողովի պաշտոնական գործընկերՆարեկ Կարապետյանի ելույթը՝ ԵԽԽՎ-ում «ՀայաՔվեի» կուսակցական թևը կմասնակցի ՏԻՄ ընտրություններին Գավառում և Գորիսում Այնպես չէ, որ Եվրոպան ամբողջովին հաշտ է Արցախի բռնազավթման հետ. Աննա Կոստանյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման խորհրդի անդամները հյուրընկալել են «Ժողովրդավարության միջազգային դիտարան» (IODA) եվրոպական անկախ փաստահավաք առաքելության ներկայացուցիչներինՌուբեն Մեհրաբյանը դատարանի որոշմամբ ներողություն է խնդրել Սամվել ԿարապետյանիցԱդրբեջանցին ԹՐԻՓՓ-ն է գուցե փորձարկել, բայց կիսատ է ստացվել․ Մենուա Սողոմոնյան«Արցախ» անունը հնչեցնելու համար պատժվում է ամբողջ եկեղեցական համակարգը. Մենուա ՍողոմոնյանԻնչո՞ւ է Սյունիքը հայտնվել բազմաբևեռ աշխարհաքաղաքական խաղի կենտրոնում․ Արտակ Զաքարյան Հանգուցյալին սառը կոմպրես դնելուն է նման ԵՄ-ի օգնությունը, մաքսատուրքերը հանելը ոչինչ չի փոխում Իրանական կողմը պատրաստակամություն է հայտնել ներդնելու իր փորձը Երևանի մետրոպոլիտենի զարգացման գործումԳանգուղեղային վնասվածք ստացած տղամարդու կյանքը փրկել չի հաջողվելՀոկտեմբերի 2-ին ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումըԳոռ Մինասյանն Ասիական խաղերում բավարարվեց բրոնզե մեդալովԱվտովթար՝ Կոտայքի մարզում. կա վիրավորԱդրբեջանցի զինծառայողի դեպքով բողոքի ակցիա՝ հոկտեմբերի 2-ին ԱԱԾ-ի դիմացԱդրբեջանցուց վիրավորում ստացած քաղաքացու երեխաները ևս դիմել են բուժօգնության․ մանրամասներԴոնեցկի տարածքի մոտ 11%-ը դեռևս գտնվում է Ուկրաինայի վերահսկողության տակ․ Պուտին Մոլորված զինվո՞ր, թե՞ սահմանը հատած ու քաղաքացու վրա կրակած անձ․ ի՞նչ պետք է անի ՀայաստանըԱդրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված սյունեցի կինը տեղափոխվել է ԵրևանԹրամփ․ Իրանի միջուկային սպառնալիքը վերացրինք մեկ գիշերումԱնհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենան Բերքանուշ գյուղում վրшերթի է ենթարկել հեծանվորդի և դիմել փախուստի. հեծանվորդը մшհացել էՀայաստանի հավաքականի բասկետբոլիստը նորամուտն է նշել Եվրագավաթի մրցաշարումՊուտին․ Ռուսաստանի զինանոցում առկա հարվածային միջոցների նման միջոցներ այլ երկրներ չունենՎթար է. ջուր չի լինելուՀրապարակվել է հայ կնոջ ոտքին կրակած ադրբեջանցի զինծառայողի լուսանկարըԴեղերի գների տարբերությունը Հայաստանում և Վրաստանում. քաղաքացիների համար դեղորայքը դառնում է ավելի քիչ հասանելիՊայմանագրային զինծառայող է մահացելՀայ աղջկա վրա կրակած հանցագործ ադրբեջանցին հո հայ չէ ու նիկոլի իշխանությանը դեմ չէ որ կալանավորվի. Աննա ՄկրտչյանՄենք պահանջում ենք այս լուրջ միջադեպի թափանցիկ և հստակ հետաքննություն․ «Ուժեղ Հայաստան»Ադրբեջանցի զինծառայողի կողմից ձեռքի հատվածում վնասվածք է ստացել նաև վիրավոր կնոջ եղբայրըՌուսաստանը Ֆինլանդական ծոցում կալանել է «Västerbotten» նավը«Արմավիր» ՔԿՀ-ում նախատեսված փոխանցումը կանխվել է քրեակատարողական ծառայողների կողմից44-օրյա պատերազմից կարելի էր խուսափել, եթե բանակցություններում ճիշտ որոշումներ կայացվեին. Ավետիք ՉալաբյանԱԱԾ-ն ասում է՝ ձերբակալվել է. երևի առոք - փառոք կհանձնեն Բաքվին. Մարիաննա ՂահրամանյանԱՄՆ-ն Հայաստանի տարածքում «պետություն պետության մեջ» է ստեղծում․ ՌԴ ԱԽ փոխքարտուղար Երկու ֆուտբոլիստ դուրս է մնացել Հայաստանի հավաքականի հայտացուցակիցՀայաստանում անցկացվում են Ռուսաստանի հոգևոր մշակույթի օրեր Ադրբեջանցին Շաքիում երեք երեխաների ներկայությամբ է կրակել կնոջ վրաՇաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջ կյանքին վտանգ չի սպառնում Ադրբեջանցին հատել է ՀՀ սահմանը, կրակել քաղաքացու ոտքին, ձերբակալվել. ԱԱԾ Ադրբեջանցին մտել է Սյունիքի մարզի գյուղերից մեկ ու կրակել հայ աղջկա ոտքին Արամ Վարդեւանյանի դիպուկ ելույթը ԵԽԽՎ-ումԹաղման նպաստի տնտեսո՞ւմ, թե՞ սոցիալական անարդարություն․ Հրայր ԿամենդատյանՄենք բողոքարկելու ենք վերդիկտը. Ռուբեն Մելիքյանը դատարանին խնդրեց կիրառել մեղմ պատժամիջոց