Yerevan, 29.June.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Յուրա Մովսիսյան. Իմ ամենամեծ մրցակիցը ես եմ

Sport
Հայաստանի ազգային հավաքականի և Մոսկվայի «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանը «Чемпионат.com»-ին տված հարցազրույցում խոսել է ակումբի ղեկավարության հետ պայմանագրի երկարաձգման, վնասվածքից ապաքինվելու, թիմում Մուրատ Յակինի դերակատարության և հիմնական կազմում տեղ ունենալու համար մրցակցության մասին: -Այս մի քանի օրերն ինձ համար իսկապես շատ կարևոր էին: Բանակցությունները, եթե կարելի է այդպես ասել, իրոք բարդ չէին և շատ արագ ընթացան: Երկրպագուների կողմից ստացած «Ոսկե վարազ» մրցանակը (2013-14թթ. մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի համար սահմանված մրցանակ «Սպարտակի» ֆան-ակումբի կողմից) ես ընկալում եմ որպես գնահատական այն մարդկանց կողմից, ում համար մենք խաղում ենք: Իսկ երկրպագուհիների կողմից Սուրբ Վալենտինի կապակցությամբ շնորհավորանքների մասին խոսք չկա: Շատ զգացված էի, երբ կարդում էի նրանց նամակները, խոստովանությունները: Այս ամենն իսկապես հաճելի է: -Անցյալ տարին, հավանաբար, կարելի է անվանել ամենաբարդը Ձեր կարիերայում: -Կարծում եմ` այո: Մրցաշրջանի հենց սկզբում ստացած վնասվածքը, վերջնական արդյունքն այն դեպքում, երբ մենք բարձր հորիզոնականի ակնկալիք ունեինք. այս ամենը շատ բարդ էր ընդունելը, քանի որ առաջնության վերջում էլ լիովին պատրաստ չէի: Եզրափակիչ խաղերին մասնակցում էի հնարավորություններիս 50% կամ առավելագույնը 60% սահմաններում: Այդ ամենը շատ տխրեցրեց ինձ: -Այդ ամենին գումարած` Դուք վնասվածք ստացաք, փոխվեց մարզիչը:  Չէ՞ր ճնշում այն, որ Դուք, ի տարբերություն մյուսների, Մուրատ Յակինի աշխատանքի առաջին օրերին Ձեր ընդունակությունները ցուցադրելու հնարավորություն չունեիք: -Հոգեբանորեն ճնշում էր հենց ապաքինման ընթացքը և մարզավիճակ ձեռք բերելը: Ես այն մարդը չեմ, ով հանգիստ կնստի պահեստայինների նստարանին կամ իր թիմի խաղերին կհետևի տրիբունայից: Այդ ամենն ինձ համար պարզապես անկառավարելի է. ցանկանում եմ անընդհատ խաղալ, պայքարել և տալ իմ ուժերը: Փառք Աստծո, այժմ ամեն ինչ անցյալում է. ինձ լավ եմ զգում, ծունկս չի անհանգստացնում: Իհարկե, դեռ պետք է լավ աշխատեմ մարզասրահում և ստուգողական խաղերում մարզավիճակ ձեռք բերեմ, բայց համոզված եմ` շատ շուտով լիովին պատրաստ կլինեմ: -Ամեն դեպքում, ինչպե՞ս այդ ամենին արձագանքեց Մուրա Յակինը: Այդ շրջանում նրա հետ հաճա՞խ էիք շփվում: -Բնականաբար, երբ նոր մարզիչ է գալիս, դու ցանկանում էր առաջին օրվանից ցուցադրել քեզ: Ես չէի կարող դա անել: Անխոս, Մուրատը գիտեր` ինչ ֆուտբոլիստ եմ, քանի գոլ եմ խփել «Սպարտակի» համար, ինչի եմ ընդունակ: Ես այդ ամենը գիտակցում էի, բայց նաև հասկանում էի` գոլերը, փոխանցումները և մնացած ամեն ինչ անցյալում են: Դրանք արդեն արդիական չէին, քանի որ մարզչին չի հետաքրքրում քո երեկվա օրը, նրան հետաքրքրում է միայն ներկան: Ինչ վերաբերվում է Մուրատ Յակինի հետ այդ շրջանում մեր շփմանը, ապա այս մարդը ոչ միայն շատ աջակցեց ինձ, այլև շատ օգտակար բաներ արեց ամբողջ թիմի համար: Նրա շնորհիվ թիմում այժմ հիանալի մթնոլորտ է: -Վնասվածքների թեման ամփոփենք վերջին հարցով. ի՞նչ վիճակում է Արազ Օզբիլիսը: -Արազն ապաքինվում է և անհամբերությամբ սպասում է` երբ է խաղադաշտ դուրս գալու: Մենք էլ շատ ենք կարոտել նրան: Ամբողջ թիմի համար Օզբիլիսը շատ կարևոր ֆուտբոլիստ է: Ցավալի է, որ վնասվածքի պատճառով նա երկար ժամանակ բաց թողեց, բայց ես, ճանաչելով Արազին, գիտեմ` վերադարձից հետո նա ավելի կուժեղանա: -Անցնենք ապագայի թեմային: Փաստացի Դուք մնացել եք թիմում միակ փորձառու ռմբարկուն: Ինչպե՞ս է Ձեզ ավելի հարմար. երբ մրցակցությունը բա՞րձր է, թե՞ հակառակը: -Իմ ամենամեծ մրցակիցը ես եմ: Իսկապես, ո՛չ թիմում, ո՛չ երկրում, ո՛չ աշխարհում չկա այնպիսի մեկը, ով իմ վրա ավելի մեծ ճնշում կգործադրի, քան ինքս: Բնականաբար, յուրաքանչյուր ակումբ ցանկանում է ունենալ հնարավորինս շատ հարձակվողներ, բայց մենք ունենք երիտասարդներ, ովքեր սովորում են և առաջընթաց են գրանցում: Չնայած մենք նրանց երիտասարդ ենք անվանում` գործում տղաներն արդեն 22-23 տարեկան են: Բնական է, որ նրանք պատասխանատվության պատճառով ճնշում են զգում, բայց ինքս ամեն ինչ կանեմ նրանց օգնելու համար: Այժմ էլ նրանց ցուցադրում եմ ունակություններս, քանի որ դրանից շահում է ամբողջ թիմը, նշանակում է` շահում ենք մենք: -Ուսումնամարզական հավաքների ընթացքում ֆիզիկական ծանրաբեռնավածությունը մե՞ծ է: Գլուշակովը և Մակեևն ասում էին, որ վաղուց նման բան չէին տեսել: -Վազքային վարժություններն իսկապես շատ էին, հատկապես սկզբում: Բայց եթե դատենք վերջնական արդյունքի և թիմի ֆիզիկական պատրաստվածության տեսանկյունից, ապա իմ կարծիքով` հավաքները հիանալի ստացվեցին: -Իսկ ազատ ժամանակն ինչպե՞ս եք անցկացնում: Ֆիլմե՞ր, սերիալնե՞ր: -Այո, սիրում եմ նաև հեռուստատեսային շոուներ: Բացի այդ, Թուրքիայում այժմ ուսումնամարզական հավաքներ են անցկացնում հայկական թիմերը, որոնցում ես լավ ընկերներ ունեմ: Նրանց հետ էլ հաճախ հանդիպում ենք: -Որքանով տեղյակ եմ` ընկերներ մնացել են նաև «Կրասնոդարում»: Երբ հեռանում էիք թիմից, պատկերացնու՞մ էիք, որ այն այդպես արագ մրցակից կդառնա թոփ-ակումբների համար: -Վաղուց բոլորին ասում եմ, որ Սերգեյ Նիկոլաևիչն այնպիսի ակումբ է ստեղծել, որի զարգացումն օրինակ է բոլոր երիտասարդ թիմերի համար: «Կրասնոդարում» միլիոններով չեն աշխատում, այլ ճիշտ պահին ճիշտ գործողություններ են կատարում. զարգացնում են ակադեմիան, մարզադաշտ են կառուցում, ներդրումներ են կատարում հիմնական թիմում: -Կրասնոդարից տեղափոխությունից հետո Մոսկվային հարմարվե՞լ եք, չէ՞ որ շատ տարբեր քաղաքներ են: -Կրասնոդարն ինձ միշտ դուր է եկել, սակայն Մոսկվայի կյանքն էլ սրտովս է: Մեծացել եմ Լոս-Անջելեսում և ավելի շատ սովորել եմ մեծ քաղաքների կյանքին: Միայն եղանակն է երբեմն անհանգստացնում: Խցանումները ևս խնդիր չեն, քանի որ արագ եմ վարում և կես կամ մեկ ժամից ավելի չեմ մնացել խցանման մեջ:
Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference