Ոստիկանության Էրեբունու բաժնում փետրվարի 16-ին, ժամը 13.00-ին 1962 թ. ծնված Արուսյակ Զ.-ն հաղորդում է տվել, որ փետրվարի 15-ի ժամը 14.30-ից 14.45-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Տիգրան Մեծի պողոտայի թիվ 24 հասցեում գործող, իրեն պատկանող կտորեղենի խանութի դրամարկղից գողացել են 120.000 դրամ:
Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունից և տեղեկացնում, որ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է 1994 թ. ծնված Մարիամ Խ.-ն, որը փետրվարի 21-ին, ժամը 13.30-ին, ներկայացվել է բաժին և տվել խոստովանական բացատրություն:
Կատարվում է քննություն: