Երևան, 06.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Երբ շշից ծորում է միանգամից պատրաստի «կոկտեյլ». «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (6 հոկտեմբերի). Ընդունվել է խորհրդային հանրապետությունների միավորման ձևաչափի մասին որոշում. «Փաստ» Կրթական համակարգի քաղաքականացման մռայլ «ստվերը». «Փաստ» Հայաստանի իշխանությունները փաստացի թշնամի են հռչակում Սփյուռքը. ինչո՞ւ են փոխում քաղաքացիություն ստանալու գործընթացը. «Փաստ» Արտահանման զգալի ծավալի կորուստներ. «Փաստ» «Գոռիցս հետո երեխաներս ապրելու ուժ տվեցին, իրավունք չունեի կոտրվելու». ավագ լեյտենանտ Գոռ Ասատրյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Զոդի դիրքում. «Փաստ» «Քննիչ հանձնաժողով» ստեղծելու այնքան պատճառ կա... «Փաստ» Երբ «խաղաղություն» ասելով՝ հասկանում են հնազանդություն. «Փաստ» Կստեղծվի ռազմական գործողությունների հետևանքով անհայտ կորած անձանց միասնական ռեեստր. «Փաստ» «Հայերի նկատմամբ ատելությունն ու թշնամանքը չի նահանջել, այս պայմաններում խաղաղության մասին խոսելը կարող է դիտվել միայն ցանկությունների համատեքստում». «Փաստ»


Քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանի տեսակետը Բորիս Նեմցովի սպանության վերաբերյալ

Բորիս Նեմցովի սպանությունը կհանգեցնի միայն նրան, որ Նեմցովը կդառնա հակապուտինական հռետորության խորհրդանիշ, սակայն, քաղաքական իրողությունն այս սպանությունը չի կարող փոփոխել. Ալեքսանդր Իսկանդարյան Մոսկվայի Մեծ Մոսկվորեցկի կամրջի վրա փետրվարի 28-ի գիշերը գնդակահարել են Բորիս Նեմցովին: 55-ամյա քաղաքական գործչի վրա կրակել են 6 անգամ, որից 4-ը դիպել է նրան: Նեմցովը մարտի 1-ին նախատեսված «Գարուն» երթի կազմակերպիչներից մեկն էր: Քննիչները պարզում են ռուսաստանցի հայտնի քաղաքական գործիչ Բորիս Նեմցովի սպանության հանգամանքները, շրջանառվում են վարկածներ` կենցաղայինից մինչև քաղաքական: Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը «Sputnik-Արմենիա» ռադիոկայանին տված հարցազրույցում, մեկնաբանելով սպանութան քաղաքական դրդապատճառի վարկածը, նախ նշեց, որ ոչ ոք երբեք չի իմանա, թե ով է իրականում եղել Նեմցովի սպանության պատվիրատուն` անգամ եթե վաղը հանրությանը ներկայացնեն մարդասպանին: Այս տեսակ սպանություններն իրականում երբեք չեն բացահայտվում: «Կարծում եմ, որ ամենայն հավանականությամբ սպանությունը կարող է քաղաքական բնույթի լինել այն առումով, որ մարդասպանի շարժառիթները քաղաքական էին: Ու այնուամենայնիվ, ես կդժվարանամ հիշատակել կոնկրետ այն մարդկանց կամ կառույցներին, որոնց համար այս սպանությունը շահավետ կլիներ: Հասկանալի է, որ ընդդիմադիրներն ու արմատականները պետք է մեղադրեն Պուտնին, ինչին, մեղմ ասած, դժվար է հավատալ, քանի որ իշխանություններն այդպիսի սպանության համար որևէ պատճառներ չունեին: Նեմցովը որևէ վտանգ իշխանության համար չէր ներկայացնում, ոչ էլ քաղաքական այլընտրանք էր հանդիսանում»: Խոսելով հետևանքների մասին՝ Ալեքսանդր Իսկանդարյանը նշեց, որ այս սպանությունը կհանգեցնի միայն նրան, որ Նեմցովը կդառնա հակապուտինական հռետորության խորհրդանիշ, սակայն, քաղաքական իրողությունն այս սպանությունը չի կարող փոփոխել: «Նման բան լինել չի կարող այն պարզ պատճառով, որ այն սպեկտրը, որը ներկայացնում էր Նեմցովը` անգամ ոչ թե քաղաքական, այլ հասարակական կոչվածը, չափազանց փոքր է. այն բավարար չէ քաղաքական որևէ փոփոխությունների համար: Այսպիսով, ո՜չ իշխանությունները, ո՜չ Պուտինը հիմքեր չունեին ոչ միայն սպանելու, այլ անգամ նկատելու այն, ինչ ասվում էր քաղաքական սպեկտրի այդ մասում»: Նեմցովը, թերևս, Ռուսաստանում մնացած իշխանության ամենակտրուկ ու արմատական քննադատներից մեկն էր: Սակայն, իշխանության համար դա լուրջ նշանակություն չուներ, քանի որ այն ամենը, ինչ նա գրում ու ասում էր, հաշվի առնելով ռուսական մեդիադաշտը, շարքային ռուսաստանցուն չէր էլ հասնում: Դրա համար անհրաժեշտ էր երկար որոնել դա ինտերնետում,- պարզաբանում է Իսկանդարյանը: Համապատասխանաբար, եթե սա դրսի պատվեր էր, ապա որ երկրից էլ լիներ այն, դա ցածրորակ մասնագետներ էին, քանի որ չէր կարելի ակնկալել, որ դրանով հնարավոր է իրական քաղաքականություն փոխել: Այն վարկածը, թե Նեմցովը ընտրվել է որպես զոհ, որի մահը կհանգեցնի հասարակական դժգոհության, իսկ հետո` ներքին ապակայունացման, անհիմն է. դա անհնար է: Նման բան տեղի չի ունենա, պնդում է Ալեքսանդր Իսկանդարյանը: «Իրականում, այս սպանության միջոցով հնարավոր չէ հասնել քաղաքական նպատակների: Եթե պատկերացնենք, թե դա ծրագրված էր արտերկրում, ինչ- որ դավադրություններով, ապա միայն եթե ծրագրողը ապուշ է, որին կարող է թվալ, որ դրանով ինչ-որ բանի կարելի է հասնել»: Այն, որ հայաստանյան մեդիա դաշտի համար սպանության մասին լուրը դարձավ գրեթե համար մեկը` չնայած բազմաթիվ առկա ներքաղաքական ու արտաքին խնդիրների, վկայում է Հայաստանում քաղաքական դիսկուրսի տհասության մասին: Հայաստանում երբեմն այլ երկրների ներքին խնդիրները` հատկապես դա վերաբերում է Ռուսաստանին, չեն ընկալվում որպես օտար երկրի ներքին խնդիր: Հաճախ հայկական քաղաքական դաշտի զարգացումներում հիշատակվում է Ռուսաստանը, չնայած իրականում դա Ռուսաստանի հետ կարող է որևէ կապ չունենալ: Սա կարծես չկտրված պորտալար լինի, երբ մենք չենք տարբերակում ներքինն ու արտաքինը: Սա հանգեցնում է նրան, որ դիսկուրսները թերհաս են. երբ ինչ-որ մի ռուս չինովնիկ, ինչ-որ մի տեղ մի բան է ասում, Հայաստանում դա չափազանցված կարևորություն է ձեռք բերում, կարծես անցնում է խոշորացույցով ու վերածվում է սպառնալիքի, չափազանց լուրջ քննարկումների: Հաճախ ենք հանդիպում այնպիսի խոսքերի, ինչպիսիք են` Ռուսաստանն արեց, Ռուսաստանն ասաց, Ռուսաստանն այս կամ այն, ու մեջբերում են մի երրորդական չինովնիկի խոսք: Ահա սա է այն անհասությունը, չտարբերակումը, որը հանգեցնում է նրան, որ լուրջ իրադարձություններն ընկալվում են որպես նաև Հայաստանի համար կարևոր իրադարձություն: Չնայած նրան, որ ներհայաստանյան կյանքի համար սա բնավ ոչ մի իրադարձություն էլ չի հանդիսանում,- եզրափակեց Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:
Երբ շշից ծորում է միանգամից պատրաստի «կոկտեյլ». «Փաստ»Իշխանությունը վազում է պաշտպանելու ադրբեջանցիներին՝ սեփական քաղաքացիներին պաշտպանելու փոխարեն Այն նույն պահին, երբ ադրբեջանցի զինվորը կրակում էր հայ կնոջ վրա, ՊՆ նախարարը զբաղված էր քարոզարշավով. Նարեկ ԿարապետյանՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (6 հոկտեմբերի). Ընդունվել է խորհրդային հանրապետությունների միավորման ձևաչափի մասին որոշում. «Փաստ»Յունիբանկն առաջարկում է դոլարային պարտատոմսեր՝ տարեկան 6% արժեկտրոնային եկամտաբերությամբ Կրթական համակարգի քաղաքականացման մռայլ «ստվերը». «Փաստ»Շաքիում տեղի ունեցածից հանրային ուշադրությունը շեղելու համար ՔՊ-ն դիմեց խուլիգանության ու սադրաբքի. Ռուբինյանը անհաղորդ էր իրավիճակին. Մարիաննա Ղահրամանյան«Ապրելու քվե» դաշինքն ունի նոր գաղափարներով երիտասարդ թիմ. Լևոն ԱրշակյանՄիանում եմ բաց նամակ-պահանջին. Ավետիք ՉալաբյանՀայաստանի իշխանությունները փաստացի թշնամի են հռչակում Սփյուռքը. ինչո՞ւ են փոխում քաղաքացիություն ստանալու գործընթացը. «Փաստ»Ամեն անգամ, երբ խոսում ենք ադրբեջանցիներին արվող զիջումների մասին, նրանք սկսում են հարձակվել մեզ վրա. Տիգրան ԱբրահամյանԱրտահանման զգալի ծավալի կորուստներ. «Փաստ»Այն մասին, թե ինչ ցույց տվեց Սյունիք թշնամու դիվերսանտի ներթափանցումը. Ավետիք Չալաբյան «Գոռիցս հետո երեխաներս ապրելու ուժ տվեցին, իրավունք չունեի կոտրվելու». ավագ լեյտենանտ Գոռ Ասատրյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Զոդի դիրքում. «Փաստ»«Քննիչ հանձնաժողով» ստեղծելու այնքան պատճառ կա... «Փաստ»Երբ «խաղաղություն» ասելով՝ հասկանում են հնազանդություն. «Փաստ»Ադրբեջանը թեստ է անում, իսկ այս իշխանությունը մի ադրբեջանցու չի կարողանում տիրություն անել, սահմաններն ինչպես է բացելու. Նարեկ Կարապետյան Կստեղծվի ռազմական գործողությունների հետևանքով անհայտ կորած անձանց միասնական ռեեստր. «Փաստ»«Հայերի նկատմամբ ատելությունն ու թշնամանքը չի նահանջել, այս պայմաններում խաղաղության մասին խոսելը կարող է դիտվել միայն ցանկությունների համատեքստում». «Փաստ»Ո՞ւմ վրա է Մեղրիում ՔՊ-ն հույսը դրել, և ո՞վ է ստվերային ղեկավարելու համայնքը. «Փաստ»Ի վերջո, ինչպե՞ս է սահմանը հատել ադրբեջանցի զինծառայողը. «Փաստ»Կարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1,3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար «Փաստ»Արթիկում թեժ ընտրապայքար է սպասվում. ընդդիմությունն ունի ՔՊ-ին իշխանազրկելու հնարավորություն «Փաստ»Աշխարհաքաղաքական արկածախնդրության մայրամուտը. Եվրոպան հոգնել է ՔՊ-ի քաղաքական «տունտունիկից». «Փաստ»Երևանում կայացել է «Հայ անվանի բժիշկ և առաջատար երիտասարդ բժշկաշխատող» հեղինակավոր մրցանակաբաշխությունը«Բարսելոնան» նոր պայմանագրեր կկնքի երեք ֆուտբոլիստի հետՀոկտեմբերի 6/7-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՌԴ ՊՆ․ մեկ օրում ռուսական շրջանների և Սև ծովի վրա ոչնչացվել է 343 ուկրաինական ԱԹՍՀայաստանը ՄԱԿ-ում ներկայացրել է կայուն զարգացման ֆինանսավորման իր առաջնահերթություններըԱնձրևները կլինեն հորդառատ․ եղանակն՝ առաջիկա օրերինԵվրո-2027. Հայաստանի Մ-21 հավաքականը ոչ-ոքիով ավարտեց ընտրական փուլըԿոմիտասի պողոտայում կինը սուր կտրող առարկայով հարվшծներ է հասցրել 51-ամյա տղամարդուն. վերջինը տեղափոխվել է հիվանդանոցՄիացյալ Նահանգների հետ կապված մեր խնդիրն այն է, որ ամեն անգամ, երբ նստում ենք բանակցությունների սեղանի շուրջ, մեզ անմիջապես պшտերազմ է պարտադրվում․ ՓեզեշքիանԱվտովթար և վրաերթ՝ ԵրևանումԻրանն ակնկալում է Հայաստանի հետ ռազմավարական համագործակցության համաձայնագրի շուտափույթ կնքումՎթար է. Ջուր հավաքեք. ջուր չի լինելուԹուրքիան Ուկրաինային Korkut հակաօդային պաշտպանության համակարգեր է փոխանցելՆոյեմբերի 1-ից անձը հաստատող փաստաթղթերի տրամադրման համակարգը կգործի նոր ձևաչափով․ ՆԳՆՄի գողացեք մարդու «այո»-ն․ Մհեր ԱվետիսյանՇաքի գյուղի դեպքը բոլորիս ցույց տվեց մեր երկրի անվտանգային համակարգի թերությունները. Ավետիք ՉալաբյանԻշխանություններին հարմար առիթ էր հարկավոր եկեղեցու վրա հարձակման համար. Արեգ ՍավգուլյանԿարճ դաս Փաշինյանի համար՝ հատուկ Ուսուցչի օրվա առթիվ․ Ուժեղ ՀայաստանՏաջիկստանում կանցկացվի ՀԱՊԿ հատուկ նշանակության ստորաբաժանումների «Կոբալտ-2026» զորավարժությունըՍիրելի՛ ուսուցիչներ, իմ խորին հարգանքն ու երախտագիտությունն եմ հայտնում ձեզ. Սիրով և հարգանքով՝ ձեր Մհեր Ավետիսյան Վրաստանում մեկնարկում են Հայաստանի մշակույթի օրերըՀրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումըՍաուդյան Արաբիան ենթարկվել է հութիների հարձակումներին և ինքնապաշտպանության իրավունք ունի․ ՌուբիոՈւնենք արդեն 14 կորուստ․ Եղիշե Մելիքյան«Սևան» ՔԿՀ-ի տարածքում հայտնաբերվել է ներնետված փաթեթ՝ կասկածելի զանգվածով և այլ արգելված իրերովՄեծամորում մեկնարկել է «Մեծամոր Ռեզիդենս» բնակելի համալիրի շինարարությունը