Ереван, 01.Август.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


Քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանի տեսակետը Բորիս Նեմցովի սպանության վերաբերյալ

Политика
Բորիս Նեմցովի սպանությունը կհանգեցնի միայն նրան, որ Նեմցովը կդառնա հակապուտինական հռետորության խորհրդանիշ, սակայն, քաղաքական իրողությունն այս սպանությունը չի կարող փոփոխել. Ալեքսանդր Իսկանդարյան Մոսկվայի Մեծ Մոսկվորեցկի կամրջի վրա փետրվարի 28-ի գիշերը գնդակահարել են Բորիս Նեմցովին: 55-ամյա քաղաքական գործչի վրա կրակել են 6 անգամ, որից 4-ը դիպել է նրան: Նեմցովը մարտի 1-ին նախատեսված «Գարուն» երթի կազմակերպիչներից մեկն էր: Քննիչները պարզում են ռուսաստանցի հայտնի քաղաքական գործիչ Բորիս Նեմցովի սպանության հանգամանքները, շրջանառվում են վարկածներ` կենցաղայինից մինչև քաղաքական: Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը «Sputnik-Արմենիա» ռադիոկայանին տված հարցազրույցում, մեկնաբանելով սպանութան քաղաքական դրդապատճառի վարկածը, նախ նշեց, որ ոչ ոք երբեք չի իմանա, թե ով է իրականում եղել Նեմցովի սպանության պատվիրատուն` անգամ եթե վաղը հանրությանը ներկայացնեն մարդասպանին: Այս տեսակ սպանություններն իրականում երբեք չեն բացահայտվում: «Կարծում եմ, որ ամենայն հավանականությամբ սպանությունը կարող է քաղաքական բնույթի լինել այն առումով, որ մարդասպանի շարժառիթները քաղաքական էին: Ու այնուամենայնիվ, ես կդժվարանամ հիշատակել կոնկրետ այն մարդկանց կամ կառույցներին, որոնց համար այս սպանությունը շահավետ կլիներ: Հասկանալի է, որ ընդդիմադիրներն ու արմատականները պետք է մեղադրեն Պուտնին, ինչին, մեղմ ասած, դժվար է հավատալ, քանի որ իշխանություններն այդպիսի սպանության համար որևէ պատճառներ չունեին: Նեմցովը որևէ վտանգ իշխանության համար չէր ներկայացնում, ոչ էլ քաղաքական այլընտրանք էր հանդիսանում»: Խոսելով հետևանքների մասին՝ Ալեքսանդր Իսկանդարյանը նշեց, որ այս սպանությունը կհանգեցնի միայն նրան, որ Նեմցովը կդառնա հակապուտինական հռետորության խորհրդանիշ, սակայն, քաղաքական իրողությունն այս սպանությունը չի կարող փոփոխել: «Նման բան լինել չի կարող այն պարզ պատճառով, որ այն սպեկտրը, որը ներկայացնում էր Նեմցովը` անգամ ոչ թե քաղաքական, այլ հասարակական կոչվածը, չափազանց փոքր է. այն բավարար չէ քաղաքական որևէ փոփոխությունների համար: Այսպիսով, ո՜չ իշխանությունները, ո՜չ Պուտինը հիմքեր չունեին ոչ միայն սպանելու, այլ անգամ նկատելու այն, ինչ ասվում էր քաղաքական սպեկտրի այդ մասում»: Նեմցովը, թերևս, Ռուսաստանում մնացած իշխանության ամենակտրուկ ու արմատական քննադատներից մեկն էր: Սակայն, իշխանության համար դա լուրջ նշանակություն չուներ, քանի որ այն ամենը, ինչ նա գրում ու ասում էր, հաշվի առնելով ռուսական մեդիադաշտը, շարքային ռուսաստանցուն չէր էլ հասնում: Դրա համար անհրաժեշտ էր երկար որոնել դա ինտերնետում,- պարզաբանում է Իսկանդարյանը: Համապատասխանաբար, եթե սա դրսի պատվեր էր, ապա որ երկրից էլ լիներ այն, դա ցածրորակ մասնագետներ էին, քանի որ չէր կարելի ակնկալել, որ դրանով հնարավոր է իրական քաղաքականություն փոխել: Այն վարկածը, թե Նեմցովը ընտրվել է որպես զոհ, որի մահը կհանգեցնի հասարակական դժգոհության, իսկ հետո` ներքին ապակայունացման, անհիմն է. դա անհնար է: Նման բան տեղի չի ունենա, պնդում է Ալեքսանդր Իսկանդարյանը: «Իրականում, այս սպանության միջոցով հնարավոր չէ հասնել քաղաքական նպատակների: Եթե պատկերացնենք, թե դա ծրագրված էր արտերկրում, ինչ- որ դավադրություններով, ապա միայն եթե ծրագրողը ապուշ է, որին կարող է թվալ, որ դրանով ինչ-որ բանի կարելի է հասնել»: Այն, որ հայաստանյան մեդիա դաշտի համար սպանության մասին լուրը դարձավ գրեթե համար մեկը` չնայած բազմաթիվ առկա ներքաղաքական ու արտաքին խնդիրների, վկայում է Հայաստանում քաղաքական դիսկուրսի տհասության մասին: Հայաստանում երբեմն այլ երկրների ներքին խնդիրները` հատկապես դա վերաբերում է Ռուսաստանին, չեն ընկալվում որպես օտար երկրի ներքին խնդիր: Հաճախ հայկական քաղաքական դաշտի զարգացումներում հիշատակվում է Ռուսաստանը, չնայած իրականում դա Ռուսաստանի հետ կարող է որևէ կապ չունենալ: Սա կարծես չկտրված պորտալար լինի, երբ մենք չենք տարբերակում ներքինն ու արտաքինը: Սա հանգեցնում է նրան, որ դիսկուրսները թերհաս են. երբ ինչ-որ մի ռուս չինովնիկ, ինչ-որ մի տեղ մի բան է ասում, Հայաստանում դա չափազանցված կարևորություն է ձեռք բերում, կարծես անցնում է խոշորացույցով ու վերածվում է սպառնալիքի, չափազանց լուրջ քննարկումների: Հաճախ ենք հանդիպում այնպիսի խոսքերի, ինչպիսիք են` Ռուսաստանն արեց, Ռուսաստանն ասաց, Ռուսաստանն այս կամ այն, ու մեջբերում են մի երրորդական չինովնիկի խոսք: Ահա սա է այն անհասությունը, չտարբերակումը, որը հանգեցնում է նրան, որ լուրջ իրադարձություններն ընկալվում են որպես նաև Հայաստանի համար կարևոր իրադարձություն: Չնայած նրան, որ ներհայաստանյան կյանքի համար սա բնավ ոչ մի իրադարձություն էլ չի հանդիսանում,- եզրափակեց Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:
«Бесплатные бонусы в играх»: IDBank предупреждает о кибератаках на школьниковЕАЭС со временем будет расширяться. Когда-нибудь это поймёт и рядовой армянин, но будет уже поздно Если Израиль использует тему Геноцида армян против Эрдогана, то что для него значит сам Геноцид? ВТБ (Армения): вклад «Стабильный» — до 10% годовых и оформление в мобильном приложенииПлатформа Rate.Trading на Seaside Startup Summit: IDBank представил инновационное решениеСостоялось открытие Khachaturian Rooftop при поддержке IDBankПашинян ты упустил свой шанс уйти спокойно. Аршак КарапетянОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся по адресу ул. Шаумяна, 24/2 в Арарате Никогда Нагорный Карабах не был в составе независимого Азербайджана. Аршак КарапетянБывший премьер-министр Словакии обратился к президенту страны с просьбой содействовать освобождению армянских заключенных, осужденных в Азербайджане Против кого вооружается Азербайджан? Аршак Карапетян При поддержке Ucom в спортивной школе Вайка установлена солнечная электростанция мощностью 15 кВт Новые финансовые навыки на «Давидбекских играх»: Idram&IDBankКругом война. А вас вводят в заблуждение. Аршак Карапетян Центр продаж и обслуживания Ucom в Егварде возобновил работу по новому адресу — ул. Ереванян, 3/47 До 25% idcoin-ов при покупке авиабилетов Flyone: Idram&IDBank Ucom и Microsoft Innovation Center помогают школьникам развивать навыки кибербезопасности При поддержке Ucom в Шенаване установлена солнечная станция мощностью 10 кВт Юнибанк разыграет поездку в Италию среди новых держателей карт Mastercard World «Travel»Москва–Баку: есть разногласия, но связи сохраняются. А мы что делаем? День благодарности клиентам в Ванадзоре: IDBankПашинян замотивирован уничтожить Армению․ Аршак Карапетян«Мой лес Армения» — бенефициар инициативы «Сила одного драма» в июлеСтаньте акционером Юнибанка и воспользуйтесь выгодным инвестиционным предложением IDBank предупреждает о мошеннических звонках от имени пенсионных фондовНебольшой французский уголок в Раздане при сотрудничестве с Конверс МСБ Предателя Пашиняна нужно скинуть с трона. Аршак Карапетян Зачем Пашинян полетел в Россию?․ Аршак КарапетянГлава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близкоРост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБРIdram - главный партнер ежегодной конференции «На пути к осознанному воспитанию детей 2026» Трамп: США больше не намерены вести торговлю с ИспаниейАртем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си ЦзиньпиняПри поддержке Юнибанка состоялся выпускной вечер Политехнического университета «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой»Пакистанский самолет пропал с радаров над Аравийским моремВопрос об аресте Чалабяна дошел до Европейского парламента: «Паст»Почему стало модно «отчитывать» оппозицию, и чего на самом деле ожидает общество? «Паст»Ложная дилемма мандатов: почему тема парламентского бойкота оппозиции - пустая повестка дня? «Паст»Правовой терроризм как начало падения власти: пример Гагика Царукяна и горькие уроки истории: «Паст»Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета«Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей ЛихачёвАрмения заинтересована в полноценном участии в ЕАЭС: ПашинянОт финансовых приключений к большим победам: завершился 4-й финансовый онлайн-турнир Junius На автодороге Ереван-Севан произошел камнепад«Сила одного драма» и Симфонический оркестр подвели итоги лесного проекта, реализованного в Ширакской области Оппозиция Грузии отказалась от мандатов и получила обратный эффект: Нарек КарапетянРоссийская теннисистка Алина Чараева будет представлять Армению Politico: страны НАТО усиливают обороноспособность на случай войны с РоссиейКаждый пятый ребёнок меняет воспоминания: что происходит с памятью о детской травме