Երևան, 05.Մայիս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
15 մլն դոլար կրթաթոշակ արտասահմանյան լավագույն ԲՈՒՀ- երում սովորող երիտասարդներին. տեսանյութ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Զելենսկիին հրավերը թիկունքից հարված է մեզ ազգային արժանապատվությանը. Սուրեն Սուրենյանց Ֆրանսիան կողմ է ԱՄՆ-ի և Իրանի կողմից համաձայնեցված Հորմուզի նեղուցի բացմանը. Մակրոն Ադրբեջանից Հայաստան կուղարկվի ռուսական պարարտանյութերի 10 վագոն Հայաստանն ինքը կորոշի. Կալասը՝ ԵՄ-ին ՀՀ-ի անդամակցության հեռանկարի մասին Այս իշխանության համար միակ «եվրոպական» վարքագիծը հակառուսականությունն է, որի գինը վճարելու է շարքային քաղաքացին՝ ոչ մի միլիմետրով չմոտեցնելով Հայաստանը Եվրոպային․ Օսկանյան Ծառայությունը, որը հայաստանյան ռեժիմն ակնկալում է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովից, բացառապես նեղ թիմային բնույթ ունի․ Տիգրան Աբրահամյան Շատ լավ ճաշակ ունեք, արագ, շուտ կողմնորոշվող ամուսին ունեք. Կարապետյանը կատակում է երիտասարդների հետ հանդիպմանը Ի՞նչ պետք է անի դեղին մամուլի ղեկավարը. իր անելիքը եղել է շանտաժը, իր գրդոն անելը. Կարապետյան


Իմ ու յուրաքանչյուր զինվորականի համար դասարանը վաղվա դասակն է, դպրոցը' վաղվա խոշոր ստորաբաժանումը. Սեյրան Օհանյան

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը շնորհավորական ուղերձ է հղել Գիտելիքի օրվա կապակցությամբ: Շնորհավորական ուղերձում, մասնավորապես, ասված է.

«Սիրելի՛ հայրենակիցներ

Երբևէ չունենալով բնական մեծ հարստություններ' մեր ազգը մշտապես «դատապարտված է եղել» իր իմաստնությամբ ու գիտելիքի ուժով ճանապարհ հարթելու: Այսօր էլ հայի ազգի գոյությունն ու ապագան կախված է իր զավակների բարձր կրթվածությունից ու մտքի նվաճումներից: Այս առումով Սեպտեմբերի 1-ը՝ Գիտելիքի և դպրության օրը, մեր ժողովրդի համար տարվա ամենակարևոր ու նվիրական տոներից է:

«Դպրոցները հանրապետության պաշտպանական ամրությունների բնագծերն են»,- ասել է մեծերից մեկը: Սա առավել քան ճշտորեն վերաբերում է մեր երկրին, մեր իրականությանը: Իմ ու յուրաքանչյուր զինվորականի համար դասարանը վաղվա դասակն է, դպրոցը' վաղվա խոշոր ստորաբաժանումը, որովհետև այսօրվա դպրոցականն է Հայկական բանակի վաղվա օրը, և, ի վերջո, բանակն է դպրոցի շարունակությունը: Հայտնի արտահայտություն կա՝ «Բանակը կյանքի դպրոց է»: Բայց բանակը միաժամանակ ամենաիսկական ուսումնական հաստատություն է, ուղղակի որոշ յուրահատկություններ ունի. բանակը կոլեկտիվ ջանքերի ու բոլորի կարողություններն ու հնարավորությունները ներդաշնակելու և առաջադրված դժվարին խնդիրները համախմբվածության միջոցով լուծելու վայր է:

2014 թվականի սկզբից մենք միասին անհաշտ պայքարի հայտարարեցինք փողոցային արատավոր բարքերի դեմ: Համագործակցեցինք տարբեր ուղղություններով, բազմաթիվ անգամներ հանդիպեցինք, զրուցեցինք ու պայմանավորվեցինք՝ կյանքի կոչելով շատ մտահղացումներ: Եվ այս բոլոր աշխատանքների արդյունքում մենք ստացանք տեսանելի արդյունք, արդյունք, որը շատերի համար անհավատալի էր, որին շատերը վերաբերվում էին թերահավատորեն. այնուամենայնիվ մենք այսօր հպարտությամբ փաստում ենք, որ 2014 թվականին զինված ուժերում գրանցվել է դիտավորյալ սպանության միայն մեկ դեպք, իսկ ինքնասպանության կամ ինքնասպանության հասցնելու դեպքեր ընդհանրապես չեն արձանագրվել: Սա, իհարկե, աննախադեպ ցուցանիշ է, և այս ցուցանիշի համար մենք պարտական ենք միմյանց հետ համագործակցությանը, մեր համատեղ աշխատանքին:

Ինչպես գիտեք, 2014 թվականի սկզբից իրավիճակի սրման ու խաղաղությունը վտանգելու' Ադրբեջանի կողմից հետևողականորեն վարվող անհեռատես քաղաքականության արդյունքում հուլիսի վերջին ու օգոստոսի առաջին օրերը դարձան հակառակորդի ձեռնարկած անմիտ արկածախնդրության և 1994 թվականի մայիսյան հաղթական զինադադարից ի վեր հայ-ադրբեջանական շփման գծում աննախադեպ լարվածության շրջան: Քարվաճառի շրջան մարդասպան դիվերսանտների խմբի ներթափանցմանը և Տավուշի մարզի սահմանամերձ բնակավայրերի չդադարող գնդակոծմանը հետևեցին հուլիսի 26-ից օգոստոսի 2-ի դեպքերը, երբ հակառակորդը լարվածությունը «դիպուկահարների պատերազմից» փոխադրեց հետախուզադիվերսիոն դաշտ՝ ընդսմին, դրան զուգընթաց, իրականացնելով նաև զինադադարի տարիներին ծավալներով և բնույթով աննախադեպ ռազմական բնույթի գործողություններ: ՀՀ և ԼՂՀ սահմանագծում սկսվեցին խաղաղ բնակավայրերի գնդակոծություններ մեծ տրամաչափի զինատեսակներով, կիրառվեցին հակատանկային և հաստոցային ավտոմատ նռնականետներ, 23մմ զենիթային կայանքներ, ինչի արդյունքում հայտարարվեց ծառայության ուժեղացված ռեժիմ, զորանոցային իրավիճակ, անձնակազմի ու զինտեխնիկայի տեղաշարժեր գրեթե բոլոր զորամիավորումների պահպանության գոտիների դիմաց, տեղեկատվական և քարոզչական ակտիվ գործունեություն: Առաջնագծի ողջ երկայնքով ակտիվացավ ռազմական ավիացիան, խոցման և նաև երկրորդ շարակազմի բազմաթիվ ստորաբաժանումներ բերվեցին մարտական պատրաստականության բարձր աստիճանի, սկսվեց հրամանատարական կետերի բացազատում: Որոշակի քայլեր իրականացվեցին նաև զորահավաքային պլանների ճշգրտման, զգուշացման ուղղությամբ:

Այս ամենն աներկբայորեն վկայեց հակառակորդի՝ հեռուն գնացող նպատակների մասին: Առավել ևս, որ դիվերսիոն գործողությունների զգալի մասն իրականացվում էր ցերեկային ժամերին, մեծ խմբերով և ուղղված էր հայկական հենակետների գրավմանը և հետագա հաջողությունների զարգացմանը, այսինքն' դրանք վստահաբար կարելի է որակել որպես ակնհայտ հարձակողական գործողություններ:

Առաջնագծի տարբեր հատվածներում մեկը մյուսին հաջորդող հարձակումներին ու իրավիճակի հետագա սրմանը վերջ տրվեց միայն Հայկական բանակի ստորաբաժանումների փայլուն իրականացրած զսպող գործողությունների շնորհիվ: Արդյունքում, Ադրբեջանի որոշ սահմանամերձ շրջաններում իրավիճակի սրումն առաջացրեց խուճապ և արտահոսք, ինչի պատճառով էլ սահմանամերձ նորակառույց բնակավայրերում ուժեղացվեց վարչական և ոստիկանական ռեժիմը:

Վերջին դեպքերի ընթացքում հակառակորդն 8-9 անգամ շատ կորուստներ ունեցավ: Անիմաստ հեղված այդ արյան ողջ պատասխանատվությունը ծանրացած է պաշտոնական Բաքվի ու Ադրբեջանի պաշտպանության նախարարության ղեկավարության խղճին: Եվ ես կիսում եմ Ադրբեջանի իշխանությունների կույր ու անհեռատես քաղաքականության պատճառով նրանց հարազատներին պատած վիշտը:

Ցավոք, Հայրենիքի սահմանների պաշտպանության մարտերում հուլիսի 26-ից ի վեր զոհվեցին շարքային զինվորներ, սերժանտներ ու սպաներ: Նրանք բոլորը հետմահու արժանացան Հայաստանի Հանրապետության ու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական պարգևների:

Խորին ցավակցություն հայտնելով նրանց ծնողներին ու հարազատներին, միաժամանակ հպարտ եմ նրանց անձնազոհության և Հայրենիքի սահմանների պաշտպանության մարտերում ցուցաբերած խիզախության ու արիության համար, որն օրինակ պիտի դառնա Հայկական բանակի բոլոր զինծառայողների համար: Նրանք մեր այսօրվա հերոսներն են: Մենք նրանց չենք կորցրել, մենք նրանց գտանք, գտանք մեր իրականության հերոսներին, որոնց փնտրում էինք: Նրանց անունները մեր շուրթերին են, մեր դպրոցներում ու համալսարաններում, մեր մամուլում: Նրանց անունները ամենուր պետք է հնչեն հպարտությամբ:

Վերջին դեպքերը հերթական անգամ վկայեցին Հայկական բանակի ոչ միայն հատուկ նշանակության, այլև բոլոր զորատեսակների ստորաբաժանումների և բոլոր օղակների հրամանատարների գերազանց պատրաստության և ընդհանրապես զինված ուժերում ուսուցման գործընթացի բարձր մակարդակի մասին:

Հուլիս-օգոստոսյան դեպքերն ապացուցեցին նաև վտանգի պահին հայ հասարակության տարբեր շերտերի ու հոսանքների' իսկույն համախմբվելու և Հայկական բանակին սատար կանգնելու կարողությունն ու պատրաստակամությունը' մոռանալով բոլոր տարաձայնությունները, կուսակցական ու գաղափարական տարակարծությունները:

Շնորհակալություն եմ հայտնում նաև հասարակական կազմակերպություններին, ինչպես նաև քաղաքական կուսակցություններին' դժվարին այդ օրերին ծավալած ակտիվ գործունեության և ուժերի ներածին չափով բանակին սատարելու համար: Գիտեք, որ հանդիպում եղավ ՀՀ Ազգային ժողովի խմբակցությունների ղեկավարների հետ, ստորագրվեց հուշագիր' երկրի պաշտպանությանն առնչվող խնդիրներում բոլոր տարաձայնությունները մի կողմ դնելով միասնական ջանքերով պաշտպանության նախարարությանն աջակցելու մասին, ապա ՀՀ Կառավարության անդամների հետ մեկնեցին գիշերելու Պաշտպանության բանակի մարտական հենակետերում և մարտիկների հետ ունեցած բազմաթիվ հանդիպումներով առավել բարձրացրին նրանց մարտական ոգին:

Միաժամանակ, իմ երախտագիտությունն եմ հայտնում գրողներին, մտավորականներին, մշակույթի գործիչներին ու լրագրողներին, ովքեր, ամենայն պատասխանատվությամբ կատարելով իրենց մասնագիտական պարտքը և մեկնելով սահմանամերձ բնակավայրեր ու մարտական հենակետեր, ներկայացրին սահմաններում տիրող իրական պատկերը, սահմանամերձ գյուղերի հիրավի հերոսական բնակչության դժվարին կյանքը, Հայկական բանակի ստորաբաժանումների վտանգաշատ, բայց վստահ ծառայությունն ու աներեր կեցվածքը և զգաստության ու համախմբվածության կոչեցին ողջ ժողովրդին:

Սիրելի՛ հայրենակիցներ՝ դպրոցականներ, ուսանողներ ու զինծառայողներ

Ռազմադաշտում այս բոլոր հաջողությունների տրամաբանական շարունակությունը դարձավ Ռուսաստանի Դաշնությունում անցկացված համաշխարհային տանկային բիաթլոնում հայ տանկիստների փայլուն ելույթը, հանգամանք, որը որքան հիացրեց ու ուրախացրեց մեզ, նույնքան էլ զարմացրեց ու անակնկալի բերեց շատերին: Եկան աշխարհի հզորները, ռազմաքաղաքական խոշորագույն խաղացողները, միջուկային զենքին տիրապետողները և միլիոնից ավելի բանակ ունեցողները, եկան նաև մի փոքրիկ երկրից մի խումբ տղաներ և բոլորին ստիպեցին խոսել իրենց մասին, իրենց երկրի ու բանակի մասին: Դեռ երկար կհիշվի այս հաղթանակը, և սա հայոց զինված ուժերի մեծ ու անգին ծառայությունն է հարազատ ժողովրդին: Սա նույնպես վկայում է հայոց բանակում գիտելիքի «իշխանության» մասին:

Այս օրերին մեր երիտասարդները հնարավորություն ունեցան կեղծ հեղինակություններին տարբերելու իսկական հերոսներից, ովքեր համեստ ու լռելյայն, առանց ցուցադրական դրսևորումների, գտնվում էին մարտական գործողությունների կիզակետում: Հասկացան, որ նրանք են համարձակության, արիության ու հավերժական արժեքների կրողները: Այդ օրերին մենք բոլորով ապրեցինք մեր բերդ ամրոցի' Հայկական բանակի գրված ու չգրված օրենքներով և կարողացանք Հայրենիք պաշտպանել: Զինվորական արժեհամակարգը վեր դասվեց տղամարդկության ու պատվի մասին կեղծ ու ձևախեղված, հաճախ կիսաքրեական ըմբռնումներից: Որովհետև հայացքներ ունեցողները դժվարին պահերին թաքնվում էին թիկունքում: Իսկական հերոսները զինվոր ու սպա միասին էին, մի բռունցք ու մի ամրոց:

Իսկ հակառակորդը, դառը դաս ստանալով, դեռ գտնվում է շոկի մեջ: Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարության ջանքերի շնորհիվ գլոբալ առումով այսօր լայնամասշտաբ պատերազմի հենք գոյություն չունի: Բայց կրկնում եմ' լարվածությունը պահպանվելու է, որովհետև կույր ու անզոր վրեժխնդրության տրամաբանությամբ առաջնորդվող թշնամին մեր պաշտպանությունում օր ու գիշեր թույլ հատված է որոնելու՝ հերթական արյունալի սադրանքով բարձրացնելու համար ադրբեջանական բանակի առավել քան ցածր մարտական ոգին ու արդարանալու իր ժողովրդի առջև: Դրա համար էլ յուրաքանչյուրս մեզ վստահված տեղում պիտի առավել քան զգոն և ուշադիր լինենք, բացառենք ամենափոքրիկ իսկ թերացում: Հակառակորդը հասկանում է միայն ուժի լեզուն, և միայն յուրաքանչյուր հենակետում նրան Հայկական բանակի ուժի հստակ ցուցադրումն է Հայաստանի Հանրապետության ու Արցախի պաշտպանության և հաղթական զինադադարը պահպանելու միակ երաշխիքը:

Կամավորական թե Հայկական բանակի զինծառայող, լրագրող, մտավորական թե հասարակական, քաղաքական ու մշակույթի գործիչ, իշխանություն թե ընդդիմություն, այսինքն' հասարակության բոլոր շերտերը, Հայրենիքին սպառնացող վտանգի պահին միշտ միասին ենք, ինչի առհավատչյան եղան մեր միասնականությունը, համախմբվածությունը, և հայրենի հողի պաշտպանության ճանապարհներով միասին քայլելու պատրաստակամությունը:

Հարգելի՛ աշակերտներ, ուսուցիչներ, ուսանողներ, դասախոսներ, զինվորներ, սպաներ, սիրելի՛ հայրենակիցներ սեպտեմբերը մեզ համար եռատոնի ամիս է: Գիտելիքների և դպրության օրվանից զատ՝ այս ամիս հայկական երկու պետությունները տոնում են անկախության տարեդարձերը: Դրանք մեր ժողովրդի հարատևության, հզորության ու հաղթանակների խորհրդանիշն են, դրանց խորհուրդը պիտի մեզ գոտեպնդի, ոգևորի ու մղի նորանոր հաջողությունների: Եվ այդ ամենի սկզբնաղբյուրը պիտի լինի գիտելիքը, ինչպես որ Անկախության ամիսը սկսվում է Գիտելիքի և դպրության օրով: Շնորհավոր Սեպտեմբերի 1»:

Հարգանքով'

Ս. ՕՀԱՆՅԱՆ

Լոնդոնի ֆոնդային բորսայում զանգի հնչեցման արարողությամբ նշանավորվեց Ամերիաբանկի ներառումը FTSE 100-ում` որպես LFG խմբի մասՈ՞ր ուժերն են համոզված իրենց հաջողության մեջ Le Figaro. Եվրոպան ռիսկի է դիմում զոհաբերել ժողովրդավարությունը Հայաստանում աշխարհաքաղաքականության համար Ո՞րն է խաղաղության գինը Հայաստանի համար․ մեր ինքնության և սուվերենության խնդիրն է․ Արեգ ՍավգուլյանԿարապետյանի 5 տնտեսական քայլերին ծանո՞թ եք. հարցում Մալիշկայում 15 մլն դոլար կրթաթոշակ արտասահմանյան լավագույն ԲՈՒՀ- երում սովորող երիտասարդներին. տեսանյութ ՊՄԿ-ի հերթական ներդրումը բնապահպանության ուղղությամբ. տեսանյութԱռանց բարդ տեղադրման. Նոր արևային վահանակները ժողովրդականություն են վայելում Եվրոպայում Սա պարզապես ընտրություն չէ, սա հայ մնալու և մեր տունը պաշտպանելու խնդիր է․ Մենուա ՍողոմոնյանԱրցախցիների իրավունքների աննկուն պաշտպան, «ՀայաՔվեի» խորհրդի անդամ Սայիդա Պողոսյանը` եվրոպացիների անտարբերության դեմ բողոքելիսԵկեք միասին հիշենք մեր հայրենիքի պաշտպանության համար զոհված հերոսներին և տոնենք մեր ժողովրդի փառավոր հաղթանակները. Մհեր Ավետիսյան Մենք շարունակելու ենք մեր հետևողական աշխատանքը՝ մինչև եվրոպական գործընկերները սկսեն իրապես հետամուտ լինել հայկական շահերի պաշտպանությանը. ՉալաբյանԱլիևին պետք է հեռացնել Եվրոպական քաղաքական համայնքից, որ ոչ ժողովրդավարական երկիրը չհոխորտա ԵՄ խորհրդարանի վրա. Էդմոն Մարուքյան Գագաթնաժողովից հետո․ Հայաստանի առաջ բացվող վտանգավոր շրջադարձը ԱրարատԲանկը հայտարարում է ղեկավար կազմում փոփոխության մասին ՀՀ պահեստազորի զինծառայողների նախաձեռնության համակարգող Էդգար Հովհաննիսյանը մեզ հետ կմասնակցի ընտրություններին. Էդմոն ՄարուքյանՀրդեհ Ակնաշեն գյուղում ԱՄՆ-ը պետք է զգուշանա չարակամների կողմից նորից ճահճի մեջ քաշվելուց. Արաղչի Փայլուն բեմադրություն ընտրություններից առաջ, թե՞ վտանգավոր խաղ Հայաստանի հաշվին Մակրոնն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Ի՞նչ փոխարժեք է սահմանվել այսօր Մարդ իրական է, իր արժեքներով, աշխարհընկալմամբ, սկզբունքներով, և ոչ թե նրա համար, որ հանրությանը դուր գա, այլ նրա համար, որ ինքը հենց այդպիսին է. Ալեն ՂևոնդյանՄարշալ Խուդյակովի երկու ճակատագիրը (տեսանյութ)Սամվել Կարպետյանի անակնկալ պատասխանը «Ո՞րն է բարեկեցության և անվտանգությանը հասնելու ճանապարհը» հարցինՄարդու իրավունքների և ժողովրդավարության իրական վիճակի վերաբերյալ հնարավորինս իրազեկեցինք այսօր Համալիրի դիմաց տեղի ունեցած ակցիայի ժամանակ. Մենուա ՍողոմոնյանՎերջին տարիների ընթացքում Հայաստանը վերցրել է 8 միլիարդ դոլարի վարկ, եթե դրա մեկ տոկոսը ծախսվեր Գյումրիի վրա, այսօր անտուն մարդ Գյումրիում չէր լինի․ Նարեկ Կարապետյան«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամների այցը Շիրակի մարզԱղքատության հաղթահարման հիմնադրամի շնորհիվ 6 ամսվա ընթացքում ծայրահեղ աղքատ մարդ չի լինի. Նարեկ Կարապետյանը՝ ԳյումրիումՆարեկ Կարապետյանի ելույթը ԱրթիկումՀարգելի' պարոն Մակրոն,հայ-ֆրանսիական ջերմ ու եղբայրական հարաբերությունները Ձեր և Փաշինյանի պատմական ձեռքբերումը չէ. Իշխան ՍաղաթելյանՄեր համագործակցության նպատակը ընտրությունների միջոցով այս վարչակարգին հեռացնելն է․ Ավետիք ՉալաբյանՍամվել Կարապետյանի հորդորով Արթուր Ավանեսյանը դադարեցրել է հացադուլը Ուժն է ծնում իրավունք․ Սև Հովազը ընտրել է ուժեղ լինելու ճանապարհըԶելենսկիին հրավերը թիկունքից հարված է մեզ ազգային արժանապատվությանը. Սուրեն Սուրենյանց Լուկաշենկոյի հետ իրենք էին սրտիկներ ու պաչիկներ անում, բայց ոչ թե Եվրոպա են ՀՀ-ն տանում, այլ՝ Անկարա Փաշինյանն ու Զելենսկին ընդգծել են կայուն և տևական խաղաղության առաջմղման անհրաժեշտությունը Աշխատանքից հեռացրել են՝ կաթողիկոսի մասին հրապարակման համար Շքեղ միջոցառումներ, զրո արդյունք. Եվրոպական գագաթնաժողովները միայն վնաս են հասցնելու «ՀայաՔվեի» վարչության անդամներ Աննա Կոստանյանը և Մենուա Սողոմոնյանը եվրոպացի լրագրողին իրազեկում են Հայաստանում տիրող բռնապետական վարչակարգի մասինՄենք ունենք իրավունք, որն ամրագրված է հիմնական օրենքով՝ Սահմանադրությամբ. Լևոն ԲաղդասարյանՀայ ժողովուրդը երբեք թույլ չի տվել, որ ինչ-որ մեկը երրորդ անգամ ընտրվի․ Արմեն Մանվելյան.Թուրքիան վերականգնվող էներգետիկայի ոլորտում դառնում է Եվրոպայի առաջատարը Թուրք-ադրբեջանական աջակցություն Փաշինյանին Խաղաղություն չկա․ Ադրբեջանի հետ պայմանագիր չի կնքվել․ Աննա ԿոստանյանՓոփոխությունը հասնում է Արթիկ․ «Վարչապետ Սամվել Կարապետյանը գալիս է փոփոխություն բերելու»«ՀայաՔվեի» անդամները և աջակիցները վաղ առավոտից Մարզահամերգային համալիրի դիմաց ակցիա են իրականացնումՀանքարդյունաբերությունը երկրի ամենաթափանցիկ աշխատող ոլորտներից է․ Վարդան Ջհանյան Իրանական երկու hրթիռ hարվածել է ԱՄՆ ռազմածnվային nւժերի պարեկային նավին