Ереван, 05.Май.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Фон дер Ляйен выделила четыре основных приоритетных направления сотрудничества ЕС-Армения Кая Каллас прибыла в Азербайджан Министр иностранных дел: Открытые границы с Турцией послужат интересам Армении Центральный банк Армении сохранил ставку рефинансирования на уровне 6,50% Косачев: Если нынешние русофобы в Армении укрепят свои позиции на выборах, то отношения с РФ могут стать необратимыми Tasnim: Утверждение США о потоплении иранских катеров не соответствует действительности Зеленский подвёл итоги саммита ЕПС в Ереване: он поблагодарил Армению и Пашиняна Премьер-министр Армении: Надеюсь посетить Азербайджан в 2028 году Кая Каллас посетит Азербайджан Мы желаем Армении и Азербайджану исключительно мира – Зеленский


Իմ ու յուրաքանչյուր զինվորականի համար դասարանը վաղվա դասակն է, դպրոցը' վաղվա խոշոր ստորաբաժանումը. Սեյրան Օհանյան

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը շնորհավորական ուղերձ է հղել Գիտելիքի օրվա կապակցությամբ: Շնորհավորական ուղերձում, մասնավորապես, ասված է.

«Սիրելի՛ հայրենակիցներ

Երբևէ չունենալով բնական մեծ հարստություններ' մեր ազգը մշտապես «դատապարտված է եղել» իր իմաստնությամբ ու գիտելիքի ուժով ճանապարհ հարթելու: Այսօր էլ հայի ազգի գոյությունն ու ապագան կախված է իր զավակների բարձր կրթվածությունից ու մտքի նվաճումներից: Այս առումով Սեպտեմբերի 1-ը՝ Գիտելիքի և դպրության օրը, մեր ժողովրդի համար տարվա ամենակարևոր ու նվիրական տոներից է:

«Դպրոցները հանրապետության պաշտպանական ամրությունների բնագծերն են»,- ասել է մեծերից մեկը: Սա առավել քան ճշտորեն վերաբերում է մեր երկրին, մեր իրականությանը: Իմ ու յուրաքանչյուր զինվորականի համար դասարանը վաղվա դասակն է, դպրոցը' վաղվա խոշոր ստորաբաժանումը, որովհետև այսօրվա դպրոցականն է Հայկական բանակի վաղվա օրը, և, ի վերջո, բանակն է դպրոցի շարունակությունը: Հայտնի արտահայտություն կա՝ «Բանակը կյանքի դպրոց է»: Բայց բանակը միաժամանակ ամենաիսկական ուսումնական հաստատություն է, ուղղակի որոշ յուրահատկություններ ունի. բանակը կոլեկտիվ ջանքերի ու բոլորի կարողություններն ու հնարավորությունները ներդաշնակելու և առաջադրված դժվարին խնդիրները համախմբվածության միջոցով լուծելու վայր է:

2014 թվականի սկզբից մենք միասին անհաշտ պայքարի հայտարարեցինք փողոցային արատավոր բարքերի դեմ: Համագործակցեցինք տարբեր ուղղություններով, բազմաթիվ անգամներ հանդիպեցինք, զրուցեցինք ու պայմանավորվեցինք՝ կյանքի կոչելով շատ մտահղացումներ: Եվ այս բոլոր աշխատանքների արդյունքում մենք ստացանք տեսանելի արդյունք, արդյունք, որը շատերի համար անհավատալի էր, որին շատերը վերաբերվում էին թերահավատորեն. այնուամենայնիվ մենք այսօր հպարտությամբ փաստում ենք, որ 2014 թվականին զինված ուժերում գրանցվել է դիտավորյալ սպանության միայն մեկ դեպք, իսկ ինքնասպանության կամ ինքնասպանության հասցնելու դեպքեր ընդհանրապես չեն արձանագրվել: Սա, իհարկե, աննախադեպ ցուցանիշ է, և այս ցուցանիշի համար մենք պարտական ենք միմյանց հետ համագործակցությանը, մեր համատեղ աշխատանքին:

Ինչպես գիտեք, 2014 թվականի սկզբից իրավիճակի սրման ու խաղաղությունը վտանգելու' Ադրբեջանի կողմից հետևողականորեն վարվող անհեռատես քաղաքականության արդյունքում հուլիսի վերջին ու օգոստոսի առաջին օրերը դարձան հակառակորդի ձեռնարկած անմիտ արկածախնդրության և 1994 թվականի մայիսյան հաղթական զինադադարից ի վեր հայ-ադրբեջանական շփման գծում աննախադեպ լարվածության շրջան: Քարվաճառի շրջան մարդասպան դիվերսանտների խմբի ներթափանցմանը և Տավուշի մարզի սահմանամերձ բնակավայրերի չդադարող գնդակոծմանը հետևեցին հուլիսի 26-ից օգոստոսի 2-ի դեպքերը, երբ հակառակորդը լարվածությունը «դիպուկահարների պատերազմից» փոխադրեց հետախուզադիվերսիոն դաշտ՝ ընդսմին, դրան զուգընթաց, իրականացնելով նաև զինադադարի տարիներին ծավալներով և բնույթով աննախադեպ ռազմական բնույթի գործողություններ: ՀՀ և ԼՂՀ սահմանագծում սկսվեցին խաղաղ բնակավայրերի գնդակոծություններ մեծ տրամաչափի զինատեսակներով, կիրառվեցին հակատանկային և հաստոցային ավտոմատ նռնականետներ, 23մմ զենիթային կայանքներ, ինչի արդյունքում հայտարարվեց ծառայության ուժեղացված ռեժիմ, զորանոցային իրավիճակ, անձնակազմի ու զինտեխնիկայի տեղաշարժեր գրեթե բոլոր զորամիավորումների պահպանության գոտիների դիմաց, տեղեկատվական և քարոզչական ակտիվ գործունեություն: Առաջնագծի ողջ երկայնքով ակտիվացավ ռազմական ավիացիան, խոցման և նաև երկրորդ շարակազմի բազմաթիվ ստորաբաժանումներ բերվեցին մարտական պատրաստականության բարձր աստիճանի, սկսվեց հրամանատարական կետերի բացազատում: Որոշակի քայլեր իրականացվեցին նաև զորահավաքային պլանների ճշգրտման, զգուշացման ուղղությամբ:

Այս ամենն աներկբայորեն վկայեց հակառակորդի՝ հեռուն գնացող նպատակների մասին: Առավել ևս, որ դիվերսիոն գործողությունների զգալի մասն իրականացվում էր ցերեկային ժամերին, մեծ խմբերով և ուղղված էր հայկական հենակետների գրավմանը և հետագա հաջողությունների զարգացմանը, այսինքն' դրանք վստահաբար կարելի է որակել որպես ակնհայտ հարձակողական գործողություններ:

Առաջնագծի տարբեր հատվածներում մեկը մյուսին հաջորդող հարձակումներին ու իրավիճակի հետագա սրմանը վերջ տրվեց միայն Հայկական բանակի ստորաբաժանումների փայլուն իրականացրած զսպող գործողությունների շնորհիվ: Արդյունքում, Ադրբեջանի որոշ սահմանամերձ շրջաններում իրավիճակի սրումն առաջացրեց խուճապ և արտահոսք, ինչի պատճառով էլ սահմանամերձ նորակառույց բնակավայրերում ուժեղացվեց վարչական և ոստիկանական ռեժիմը:

Վերջին դեպքերի ընթացքում հակառակորդն 8-9 անգամ շատ կորուստներ ունեցավ: Անիմաստ հեղված այդ արյան ողջ պատասխանատվությունը ծանրացած է պաշտոնական Բաքվի ու Ադրբեջանի պաշտպանության նախարարության ղեկավարության խղճին: Եվ ես կիսում եմ Ադրբեջանի իշխանությունների կույր ու անհեռատես քաղաքականության պատճառով նրանց հարազատներին պատած վիշտը:

Ցավոք, Հայրենիքի սահմանների պաշտպանության մարտերում հուլիսի 26-ից ի վեր զոհվեցին շարքային զինվորներ, սերժանտներ ու սպաներ: Նրանք բոլորը հետմահու արժանացան Հայաստանի Հանրապետության ու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական պարգևների:

Խորին ցավակցություն հայտնելով նրանց ծնողներին ու հարազատներին, միաժամանակ հպարտ եմ նրանց անձնազոհության և Հայրենիքի սահմանների պաշտպանության մարտերում ցուցաբերած խիզախության ու արիության համար, որն օրինակ պիտի դառնա Հայկական բանակի բոլոր զինծառայողների համար: Նրանք մեր այսօրվա հերոսներն են: Մենք նրանց չենք կորցրել, մենք նրանց գտանք, գտանք մեր իրականության հերոսներին, որոնց փնտրում էինք: Նրանց անունները մեր շուրթերին են, մեր դպրոցներում ու համալսարաններում, մեր մամուլում: Նրանց անունները ամենուր պետք է հնչեն հպարտությամբ:

Վերջին դեպքերը հերթական անգամ վկայեցին Հայկական բանակի ոչ միայն հատուկ նշանակության, այլև բոլոր զորատեսակների ստորաբաժանումների և բոլոր օղակների հրամանատարների գերազանց պատրաստության և ընդհանրապես զինված ուժերում ուսուցման գործընթացի բարձր մակարդակի մասին:

Հուլիս-օգոստոսյան դեպքերն ապացուցեցին նաև վտանգի պահին հայ հասարակության տարբեր շերտերի ու հոսանքների' իսկույն համախմբվելու և Հայկական բանակին սատար կանգնելու կարողությունն ու պատրաստակամությունը' մոռանալով բոլոր տարաձայնությունները, կուսակցական ու գաղափարական տարակարծությունները:

Շնորհակալություն եմ հայտնում նաև հասարակական կազմակերպություններին, ինչպես նաև քաղաքական կուսակցություններին' դժվարին այդ օրերին ծավալած ակտիվ գործունեության և ուժերի ներածին չափով բանակին սատարելու համար: Գիտեք, որ հանդիպում եղավ ՀՀ Ազգային ժողովի խմբակցությունների ղեկավարների հետ, ստորագրվեց հուշագիր' երկրի պաշտպանությանն առնչվող խնդիրներում բոլոր տարաձայնությունները մի կողմ դնելով միասնական ջանքերով պաշտպանության նախարարությանն աջակցելու մասին, ապա ՀՀ Կառավարության անդամների հետ մեկնեցին գիշերելու Պաշտպանության բանակի մարտական հենակետերում և մարտիկների հետ ունեցած բազմաթիվ հանդիպումներով առավել բարձրացրին նրանց մարտական ոգին:

Միաժամանակ, իմ երախտագիտությունն եմ հայտնում գրողներին, մտավորականներին, մշակույթի գործիչներին ու լրագրողներին, ովքեր, ամենայն պատասխանատվությամբ կատարելով իրենց մասնագիտական պարտքը և մեկնելով սահմանամերձ բնակավայրեր ու մարտական հենակետեր, ներկայացրին սահմաններում տիրող իրական պատկերը, սահմանամերձ գյուղերի հիրավի հերոսական բնակչության դժվարին կյանքը, Հայկական բանակի ստորաբաժանումների վտանգաշատ, բայց վստահ ծառայությունն ու աներեր կեցվածքը և զգաստության ու համախմբվածության կոչեցին ողջ ժողովրդին:

Սիրելի՛ հայրենակիցներ՝ դպրոցականներ, ուսանողներ ու զինծառայողներ

Ռազմադաշտում այս բոլոր հաջողությունների տրամաբանական շարունակությունը դարձավ Ռուսաստանի Դաշնությունում անցկացված համաշխարհային տանկային բիաթլոնում հայ տանկիստների փայլուն ելույթը, հանգամանք, որը որքան հիացրեց ու ուրախացրեց մեզ, նույնքան էլ զարմացրեց ու անակնկալի բերեց շատերին: Եկան աշխարհի հզորները, ռազմաքաղաքական խոշորագույն խաղացողները, միջուկային զենքին տիրապետողները և միլիոնից ավելի բանակ ունեցողները, եկան նաև մի փոքրիկ երկրից մի խումբ տղաներ և բոլորին ստիպեցին խոսել իրենց մասին, իրենց երկրի ու բանակի մասին: Դեռ երկար կհիշվի այս հաղթանակը, և սա հայոց զինված ուժերի մեծ ու անգին ծառայությունն է հարազատ ժողովրդին: Սա նույնպես վկայում է հայոց բանակում գիտելիքի «իշխանության» մասին:

Այս օրերին մեր երիտասարդները հնարավորություն ունեցան կեղծ հեղինակություններին տարբերելու իսկական հերոսներից, ովքեր համեստ ու լռելյայն, առանց ցուցադրական դրսևորումների, գտնվում էին մարտական գործողությունների կիզակետում: Հասկացան, որ նրանք են համարձակության, արիության ու հավերժական արժեքների կրողները: Այդ օրերին մենք բոլորով ապրեցինք մեր բերդ ամրոցի' Հայկական բանակի գրված ու չգրված օրենքներով և կարողացանք Հայրենիք պաշտպանել: Զինվորական արժեհամակարգը վեր դասվեց տղամարդկության ու պատվի մասին կեղծ ու ձևախեղված, հաճախ կիսաքրեական ըմբռնումներից: Որովհետև հայացքներ ունեցողները դժվարին պահերին թաքնվում էին թիկունքում: Իսկական հերոսները զինվոր ու սպա միասին էին, մի բռունցք ու մի ամրոց:

Իսկ հակառակորդը, դառը դաս ստանալով, դեռ գտնվում է շոկի մեջ: Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարության ջանքերի շնորհիվ գլոբալ առումով այսօր լայնամասշտաբ պատերազմի հենք գոյություն չունի: Բայց կրկնում եմ' լարվածությունը պահպանվելու է, որովհետև կույր ու անզոր վրեժխնդրության տրամաբանությամբ առաջնորդվող թշնամին մեր պաշտպանությունում օր ու գիշեր թույլ հատված է որոնելու՝ հերթական արյունալի սադրանքով բարձրացնելու համար ադրբեջանական բանակի առավել քան ցածր մարտական ոգին ու արդարանալու իր ժողովրդի առջև: Դրա համար էլ յուրաքանչյուրս մեզ վստահված տեղում պիտի առավել քան զգոն և ուշադիր լինենք, բացառենք ամենափոքրիկ իսկ թերացում: Հակառակորդը հասկանում է միայն ուժի լեզուն, և միայն յուրաքանչյուր հենակետում նրան Հայկական բանակի ուժի հստակ ցուցադրումն է Հայաստանի Հանրապետության ու Արցախի պաշտպանության և հաղթական զինադադարը պահպանելու միակ երաշխիքը:

Կամավորական թե Հայկական բանակի զինծառայող, լրագրող, մտավորական թե հասարակական, քաղաքական ու մշակույթի գործիչ, իշխանություն թե ընդդիմություն, այսինքն' հասարակության բոլոր շերտերը, Հայրենիքին սպառնացող վտանգի պահին միշտ միասին ենք, ինչի առհավատչյան եղան մեր միասնականությունը, համախմբվածությունը, և հայրենի հողի պաշտպանության ճանապարհներով միասին քայլելու պատրաստակամությունը:

Հարգելի՛ աշակերտներ, ուսուցիչներ, ուսանողներ, դասախոսներ, զինվորներ, սպաներ, սիրելի՛ հայրենակիցներ սեպտեմբերը մեզ համար եռատոնի ամիս է: Գիտելիքների և դպրության օրվանից զատ՝ այս ամիս հայկական երկու պետությունները տոնում են անկախության տարեդարձերը: Դրանք մեր ժողովրդի հարատևության, հզորության ու հաղթանակների խորհրդանիշն են, դրանց խորհուրդը պիտի մեզ գոտեպնդի, ոգևորի ու մղի նորանոր հաջողությունների: Եվ այդ ամենի սկզբնաղբյուրը պիտի լինի գիտելիքը, ինչպես որ Անկախության ամիսը սկսվում է Գիտելիքի և դպրության օրով: Շնորհավոր Սեպտեմբերի 1»:

Հարգանքով'

Ս. ՕՀԱՆՅԱՆ

Фон дер Ляйен выделила четыре основных приоритетных направления сотрудничества ЕС-АрменияКая Каллас прибыла в АзербайджанМинистр иностранных дел: Открытые границы с Турцией послужат интересам АрменииЦентральный банк Армении сохранил ставку рефинансирования на уровне 6,50%Звон в колокол на Лондонской фондовой бирже ознаменовал включение Америабанка в индекс FTSE 100 в составе группы LFG Le Figaro: Европа рискует пожертвовать демократией в Армении ради геополитики Косачев: Если нынешние русофобы в Армении укрепят свои позиции на выборах, то отношения с РФ могут стать необратимымиTasnim: Утверждение США о потоплении иранских катеров не соответствует действительностиЗеленский подвёл итоги саммита ЕПС в Ереване: он поблагодарил Армению и ПашинянаПриглашение Зеленского — удар по национальному достоинству Премьер-министр Армении: Надеюсь посетить Азербайджан в 2028 годуКая Каллас посетит АзербайджанМы желаем Армении и Азербайджану исключительно мира – ЗеленскийАлиев: И Армения, и Азербайджан уже получили реальные выгоды от мираУрсула фон дер Ляйен в Ереване: ЕС обсуждает военное сотрудничество, цепочки поставок и роль Южного КавказаПетиция Армянского народного движения «Нет “Западному Азербайджану”!» «Верните пленных домой» Фосфорные боеприпасы Украины и военные сделки с Алиевым: почему визит Зеленского в Ереван встречают без восторга Артур Хачатрян: где 12 миллионов евро, выделенные на борьбу с «гибридной войной»?Двойная игра Еревана: Пашинян борется с Москвой на словах, пока его окружение зарабатывает на связях с РФЯпония впервые с июня 2025 года закупила российскую нефтьГегаркуник в центре внимания: о чём говорил Царукян с жителямиНАТО: Мы работаем с США, чтобы понять детали их решения по войскам в ГерманииРоберт Кочарян: Никаких договоренностей с Сержем Саргсяном о транзите власти не былоИран требует от арабских стран репараций за содействие американо-израильской агрессииСоздан инструмент, который оценивает биологический возраст человека по фотографииБаронесса Кэролайн Кокс перед европейским саммитом в Армении выступила с открытым письмомГрузинский боец Мераб Двалишвили отказался от грэпплинг-поединка с Арманом ЦарукяномВ «Сильной Армении» прокомментировали возможность визита Зеленского в ЕреванАншлаг и магия музыки: в Армении грандиозным концертом отметили 135-летие Сергея ПрокофьеваЕще один миллион бутылок «Джермука» заблокирован по поручению РоспотребнадзораМилли Меджлис Азербайджана приостановил сотрудничество с ЕППоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня труда Инфляция устанавливает все новые рекорды: «Паст»Даже сателлиты признают, что ГД станет оппозицией? «Паст»Почему апелляционный суд принял к производству все иски, кроме одного? «Паст» Грузия и Армения в 2029 году примут ЧМ по футболу U20Демографический фронт: семья как последний рубеж. Сурен Суренянц Артур Аванесян («Кандаз») объявил голодовку«Процветающая Армения»: Людям предлагают продать свои дома и уехатьУкраина атаковала НПЗ в Орске и нефтеперекачивающую станцию в Пермском краеХудожник Джозеф Арзуманов стал участником выставки The Only True Protest Is Beauty в ВенецииВ Армении возник дефицит сжиженного газа: с чем связаны перебои?СМИ: Вице-премьер Азербайджана в Ереване«Ваш родственник в беде»: IDBank предупреждает об агрессивной волне телефонного шантажаПо какой причине Лусине Товмасян уволилась с работы? «Паст»Заметная «неразбериха» в списке крупных налогоплательщиков: «Паст»Посетитель концерта — ещё не определившийся электорат.: «Паст»ЛГБТ вместо демократии: какую цену Брюссель выставил Еревану за евроинтеграциюКитай заблокировал сделку Meta по покупке ИИ-стартапа Manus за $2 млрд «Сильная Армения»: Подвергли приводу героя войны Кандаза – желаю Антикоррупционному комитету мирного допроса