Այսօր Նուբարաշեն ՔԿՀ մերձակայքում փոխհրաձգություն է տեղի ունեցել:
Դիմակավորված 3 անձինք կրակել են կալանավայրին մոտ գտնվող ավտոկայանատեղիում գտնվող անձի վրա ու փախուստի դիմել:
Orer.am-ին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության բաժնից հայտնեցին, որ փոխհրաձգության հետևանքով կա 3 զոհ:
Նշենք նաև, որ դեպքի վայր են ժամանել իրավապահ մարմինների ներկայացուցիչները: