Հայ շախմատիստուհիները` կանանց աշխարհի առաջնությունում Սպորտ 4 Մարտ, 2015 20:18 Կիսվել Գրոսմայստերներ Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը (Հայաստան), Տաթեւ Աբրահամյանը (ԱՄՆ) կմասնակցեն մարտի 16-ից Ռուսաստանի Սոչի քաղաքում նոկաուտ համակարգով անցկացվելիք աշխարհի կանանց առաջնությանը: Վիճակահանության համաձայն` առաջին փուլում Դանիելյանը կհանդիպի գրոսմայստեր Յանիեթ Մարերո Լոպեսի (Կուբա), Մկրտչյանը` Ալեքսանդրա Գորյաչկինայի (Ռուսաստան), Աբրահամյանը` Հարիկա Դրոնավալիի (Հնդկաստան) հետ. տեղեկացնում armchess.am-ը: Կիսվել