Հայ շախմատիստուհիները` կանանց աշխարհի առաջնությունում
Sport
Գրոսմայստերներ Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը (Հայաստան), Տաթեւ Աբրահամյանը (ԱՄՆ) կմասնակցեն մարտի 16-ից Ռուսաստանի Սոչի քաղաքում նոկաուտ համակարգով անցկացվելիք աշխարհի կանանց առաջնությանը:
Վիճակահանության համաձայն` առաջին փուլում Դանիելյանը կհանդիպի գրոսմայստեր Յանիեթ Մարերո Լոպեսի (Կուբա), Մկրտչյանը` Ալեքսանդրա Գորյաչկինայի (Ռուսաստան), Աբրահամյանը` Հարիկա Դրոնավալիի (Հնդկաստան) հետ. տեղեկացնում armchess.am-ը: