SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Նաիրիի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի աշխատակիցները բացահայտել են մարտի 3-ին Պռոշյանի գյուղապետարանի դիմաց նույն գյուղի բնակիչ, 27-ամյա Արման Թադևոսյանին հրազենային վնասվածքներ պատճառած անձանց ինքնությունը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ անձինք են նույն գյուղի բնակիչներ, 23-ամյա Նշան Ավետիսյանը և 25-ամյա Տրդատ Ասատրյանը: Պարզվել է, որ վերջիններս կրակոցներն արձակելուց հետո Տ. Ասատրյանին պատկանող BMW 21 CQ 001 համարանիշի ավտոմեքենայով դիմել են փախուստի:
Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: