Ինչպես Orer.am-ին հայտնեցին ոստիկանության լրատվական բաժնից, մարտի 11-ի երեկոյան դժբախտ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզի Բազմաբերդ գյուղում: 1976 թ. ծնված, նախկինում դատապարտված Արթուր Ա.-ն մեղայականով ներկայացել է ոստիկանության Աշտարակի բաժին:
Ոստիկանությունում Արթուր Ա.-ն հայտարարել է, որ մարտի 11-ին, ժամը 18.30-ի սահմաններում, Բազմաբերդ գյուղի դաշտերում իր հորաքրոջ թոռան ավտոմեքենայի խցիկում իրեն պատկանող «ԻԺ 54» տիպի, 12 մմ տրամաչափի ողորկափող որսորդական հրացանը լիցքավորված վիճակում դրել է նստատեղերի արանքում:
Ավտոմեքենայի շրջադարձի ընթացքում հրացանը պատահաբար կրակվել է, ինչի արդյունքում էլ 36-ամյա Միշա Համբարձումյանը տեղում մահացել է:
Հանգամանքները պարզվում են: Կատարվում է քննություն: