Հայաստանի ՏԿԱԻՆ-ում, մարտի 12-ին, ժամը 18.35-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Սոսեի փողոցի շենքերից մեկի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին եւ հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը. նախասրահի հատակին հայտնաբերել են 84-ամյա Մ. Պ.-ի դին: