Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել մի քաղաքացի եւ հայտնել, որ «Շախմատի» տան մոտ` պատի տակ, զենք-զինամթերք է թողնում: Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է պարկ, որի մեջ եղել է 5.6 մմ տրամաչափի ինքնաշեն հրացան, 1 նռնակ եւ 5.45 մմ տրամաչափի 93 փամփուշտ:
Նախապատրաստված նյութերն ուղարկվել են ոստիկանության Կենտրոնականի բաժին: