Երևան, 03.Օգոստոս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Այսօրվանից՝ նոր խորհրդարան, նոր պատգամավորներ, քաղաքական ուժերի նոր հարաբերակցություն, և Հայաստանի համար՝ նոր սպառնալիքներ. Արտակ Զաքարյան ՔՊ կշարունակի բավարարել օտար շահերը, եթե անգամ այն տանելու է բախման կամ նոր սպառնալիքների․ Զաքարյան Ցարերի կեցավայր, որ «ականատես է եղել» պատմական մի շարք կարևորագույն իրադարձությունների. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (1 օգոստոսի). Երևանում շահագործման է հանձնվել հերթական տրանսպորտային հանգույցը. «Փաստ» Ոչ միայն զուտ կապ, այլև ազգային անվտանգության համակարգի կարևոր օղակ. «Փաստ» Մարդիկ դարձել են անարդյունավետ քաղաքականության, աշխարհաքաղաքական խաղերի և դատարկ խոստումների զոհեր. «Փաստ» Չի ընկալվում որպես հայերի ազգային շահերը պաշտպանելու ունակ առաջնորդ. «Փաստ» «Հիմա անուժ եմ, ուժերս մնացին 2020 թվականում. Նարեկս մեր ուրախությունն իր հետ տարավ». մայոր Նարեկ Սաֆարյանն անմահացել է հոկտեմբերի 29-ին Քերթ գյուղում. «Փաստ» Էլ ինչ օրենք, ինչ արդարադատություն, ինչ իրավապահ համակարգ... «Փաստ» Ի՞նչ բովանդակային փոփոխություններ կլինեն նախադպրոցական կրթական համակարգում. «Փաստ»


Ավետիսյանների իրավահաջորդների ներկայացուցիչները ներկայացրեցին երկու փորձաքննությունների արդյունքները

Հասարակություն

Գյումրիում հունվարի 12-ին սպանդի ենթարկված Ավետիսյանների իրավահաջորդների ներկայացուցիչներ Երեմ Սարգսյանը, Լուսինե Սահակյանը և Երվանդ Վարոսյանը ներկայացրեցին դատաձգաբանական և դատակենսաբանական փորձաքննությունների արդյունքները:

«Ըստ դատաձգաբանական փորձաքննության' Ավետիսյանների տանը հայտնաբերված զենքից է կատարվել հանցագործությունը, և այդ հրազենն ամրակցված է եղել Վալերի Պերմյակովին: Բացի այդ' դեպքի վայրում հայտնաբերված 28 պարկուճները նույնպես պատկանել են նույն զենքին, այսինքն' ստացվում է, որ Ավետիսյանների ընտանիքի անդամներին սպանել են նույն հրազենով»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ մարտի 20-ին կայացած հանդիպմանը հայտնեց Ավետիսյանների իրավահաջորդների ներկայացուցիչ Լուսինե Սահակյանը և հավելեց, որ յուրաքանչյուր կրակոցից գնդակի և պարկուճի վրա մնում է մի տեսակի նախշ, որը չի կարող համընկնել մեկ այլ հրազենից արձակած գնդակին: «Ինչպես մատնահետքերով կարելի է մարդուն ճանաչել, նույն ձևով կարելի է գնդակների և պարկուճների նախշերով հայտնաբերել հրազենը»,- պարզաբանեց նա:

Ավետիսյանների իրավահաջորդների ներկայացուցիչ Երվանդ Վարոսյանը նշեց, որ դատակենսաբանական փորձաքննությունների արդյունքներով' Ավետիսյանների տանը թողնված զինվորական հագուստի ու կոշիկների վրա եղած քրտինքի և Պերմյակովի քրտինքը խմբային պատկանելիությամբ համընկել են: «Ներկա պահին ամենակարևորը գենետիկական փորձաքննության եզրակացության արդյունքներն են, որոնց հիման վրա պարզ կդառնա' արդյոք դեպքի վայրում գտնված հագուստի վրայի քրտինքը, մազերը պատկանո՞ւմ են Պերմյակովին, թե ոչ»,- շեշտեց նա:

Ավետիսյանների իրավահաջորդների շահերի պաշտպան Երեմ Սարգսյանը նկատեց, որ առաջիկայում միջնորդություն է ներկայացնելու ՀՀ քննչական կոմիտե, որպեսզի դեպքի վայրում հայտնաբերված բջջային հեռախոսները ճանաչման ներկայացվեն Ավետիսյանների տուժողների իրավահաջորդներին: «Վալերի Պերմայկովի մոտ գտնված բջջային հեռախոսները ներկայումս ռուսական կողմի տրամադրության տակ են: Մենք ունենք միայն մեր բջջային օպերատորների տրամադրած տեղեկությունները»,- նշեց նա և հավելեց, որ քրեական գործի քննության այս փուլում բջջային հեռախոսների խոսակցությունների վերծանությունը դեռևս չի տրամադրվելու:

Ավետիսյանների իրավահաջորդները ընդգծեցին, որ դեռևս խոսք չկա Պերմյակովին հայկական կողմին հանձնելու մասին: «ՀՀ դատախազը խնդրել է ռուսական կողմին քրեական գործի վարույթը փոխանցել մեզ, իսկ Պերմյակովին հանձնելու պահանջ չի եղել։ Իրավաբանական առումով քրեական գործի քննության այս փուլում հանձման պահանջ պետք չէ ներկայացնել»,- հավելեց Լուսինե Սահակյանը։

Ավետիսյանների ընտանիքի 6 անդամի սպանությունը տեղի է ունեցել 2015 թվականի հունվարի 12-ին՝ վաղ առավոտյան, ժամը 06:00-ի սահմաններում, նրանց մահը վրա է հասել հրազենային վնասվածքներից։ Ավետիսյանների ընտանիքից ողջ էր մնացել 6 ամսական փոքրիկը՝ Սերյոժա Արմենի Ավետիսյանը, ով կտրող-ծակող գործիքից ստացած վնասվածքներով տեղափոխվել էր բժշկական կենտրոն, այնուհետև յոթ օր հետո մահացել: Նշանակվել էին դատաբժշկական, դատատոքսիկոքիմիական, դատաձգաբանական փորձաքննություններ: Կասկածյալին ռուս սահմանապահները հայտնաբերել են հայ-թուրքական սահմանը հատելու փորձ կատարելիս եւ հանձնել 102-րդ ռուսական բազայի հրամանատարությանը:

Քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (երկու և ավելի անձանց սպանություն) Վալերի Պերմյակովին քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավելու մասին, և ՀՀ քննչական կոմիտեի քննիչները նրան մեղադրանք են առաջադրել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով՝ երկու եւ ավելի անձանց դիտավորյալ սպանության համար: Վալերի Պերմյակովն ընդունել է առաջադրված մեղադրանքը:

Այսօր, հազարամյա պատմության մեջ առաջին անգամ հայերն են որոշում իրենց ապագան․ Նարեկ Կարապետյան (Տեսանյութ) Նարեկ Կարապետյանի առաջին ելույթը Ազգային ժողովում Մեր ուժը մեր աշխատակիցներն են․ ԶՊՄԿՄեր ազգային արժեքները փորձում են ոչնչացնել և ջնջել մեր հիշողությունից. Լիլիթ ԱրզումանյանԱնկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ կաթողիկոսին պաշտոնական հրավեր չի ուղարկվել ԱԺ-ից․ Աննա ԿոստանյանՊարտքի մասին մարդիկ երկար չեն մտածում. Մենուա ՍողոմոնյանՊայքարը արժանապատվության և արդարության համար երբեք ապարդյուն չի անցնում. Հրայր ԿամենդատյանՄի մարդ, որը չունի անձնական ընկեր, չի կարող բարեկամական հարաբերություններ ունենալ որևէ երկրի հետ․ Արշակ ԿարապետյանԱզգային ժողովի առաջին նիստից հետո այցելեցինք Մայր Աթոռ և ստացանք Վեհափառի օրհնությունը Յունիբանկի մոբայլ հավելվածում հնարավոր է գրանցվել նաև imID-ի միջոցով 9-րդ գումարման Ազգային ժողովը լեգիտիմության լրջագույն խնդիր ունի. Հանրային Դաշինք Էդգար Ղազարյանն ԱԺ-ում լռության րոպե հայտարարեց՝ ի հիշատակ հայրենիքի պաշտպանության համար զոհվածների Արամ Վարդևանյանը նիստը նախագահողից պարզաբանում պահանջեց Վեհափառի բացակայության վերաբերյալ Տիբեթում արևային էլեկտրակայանները անսպասելիորեն ազդել են տեղի բնակիչների և շրջակա միջավայրի վրա Այսօրվանից՝ նոր խորհրդարան, նոր պատգամավորներ, քաղաքական ուժերի նոր հարաբերակցություն, և Հայաստանի համար՝ նոր սպառնալիքներ. Արտակ Զաքարյան Հունաստանում տզի խայթոցի հետևանքով կինը 42 օր մնացել է կոմայի մեջՄալաթիա-Սեբաստիայում ապօրինի առևտրի դեմ միջոցառումների ընթացքում շուրջ 8 տոննա ապրանք է առգրավվելԻսպանիան Սեուտայի սահմանի մոտ տեղադրել է լողացող պատնեշ՝ ապօրինի մուտքը կանխելու համարԿիևում ռուսական հարձակման հետևանքով տուժածների թիվը հասել է 33-ի, զոհվել է 9 մարդ«Նոա»․ Մտահոգիչ է, որ Հայաստանի Պրեմիեր լիգան մինչ օրս չունի տիտղոսային հովանավորԵրեկ բավականին թեժ բանավեճ ստացվեց մի շարք հանրային գործիչների հետ. Աննա ԿոստանյանԵրբ բյուջեն դատարկվում է, թիրախում հայտնվում է մասնավոր սեփականությունը. Հրայր ԿամենդատյանՊատերազմը և եղանակային պայմանները սպառնում են համաշխարհային գների աճին. Bloomberg«Գանձասար»-«Արարատ-Արմենիա» հանդիպումը դադարեցվել է հոսանքազրկման պատճառովԻսրայելի բանակը հարվածել է Գազայում ՀԱՄԱՍ-ի զենքի պահեստներինՄոսկվայի ռեստորաններից մեկում պայթյուն է եղել.կա երեք զոհԿոտայքի մարզում բախվել են «Mercedes CLA»-ը, «Mercedes B»-ն և «Nissan Teana»-նԱրտակարգ դեպք Երևանում․ Սիսակյան փողոցում վերելակը 8-րդ հարկից ընկել է հորանը․ կան վիրավորներՀայկական գյուղմթերքի արտահանումը Վրաստան շարունակվում է ընդլայնվելԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար է ընտրվել Նարեկ Կարապետյանը, խմբակցության քարտուղար՝ Տիգրան ԱբրահամյանըՈւԵՖԱ-ն Ինֆանտինոյին կոչ է արել հրաժարական տալԱՄՆ-ը Իրանում գտնվող կառույցին հարվածել է գրեթե մեկ տոննա քաշով ռումբովՊակիստանում ձնահոսքի հետևանքով զոհվել է Նեպալցի ռեկորդակիր լեռնագնացը«Առինջ Մոլ» առևտրի կենտրոնի մոտ բախվել են «Mercedes CLA»-ը, «Mercedes B»-ն և «Nissan Teana»-նԻտալիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 26-իԿիևյան կամրջի տակ հայտնաբերվել է դաշնակահար կնոջ դի․ նախաձեռվել է քրեական վարույթՓրկարարները նկուղից հեռացրել են մոտ 25 տոննա ջուրԱվետիք Չալաբյանը լքել է "McKinsey" ընկերությունն ու վերադարձել Հայաստան՝ նվիրվելով հայ ժողովրդին և մեր երկրին Մենք Նժդեհի ժառանգներն ենք, և մեր պայքարը հայ մնալու, ազատ լինելու համար է. Մենուա ՍողոմոնյանԵվրոպայի մեր գործընկերները Արցախի հարցում համակարծիք են «ՀայաՔվեի» դիրքորոշման հետ. Արմեն ՄանվելյանՔՊ կշարունակի բավարարել օտար շահերը, եթե անգամ այն տանելու է բախման կամ նոր սպառնալիքների․ Զաքարյան Հնարավոր չէ մեր օրերում պատկերացնել, որ գործատուները իրենց պետական վճարումները պատշաճ չեն կատարում. Հրայր ԿամենդատյանԳյուղերում մոտ 2300 ուսուցիչ կորցնելու է աշխատանքը, եթե փակվեն դպրոցները. Ատոմ ՄխիթարյանԳնա՛ Նիկոլ, որ այլևս զոհեր չունենանք. դու մահ ես սփռում ողջ Հայաստանում. Արամ ՊետրոսյանԸնտրացուցակների վերլուծություն․ մարզային քվեներ, ԵԱՏՄ խնդիրներ և Արևմուտք-ՌԴ բախումԱզատություն Ավետիք Չալաբյանին, ազատություն քաղաքական ու խղճի բոլոր բանտարկյալներին Երևանում և Բաքվում. Մենուա ՍողոմոնյանՏորֆային տարածքներում արևային վահանակները կօգնեն վերականգնել թռչունների պոպուլյացիաները Ցարերի կեցավայր, որ «ականատես է եղել» պատմական մի շարք կարևորագույն իրադարձությունների. «Փաստ»Մեր հայրենակիցներին Հայաստան վերադարձի համար պետք է առաջարկենք շատ լավ պայմաններ. Արսեն ԳրիգորյանԽոսքից` գործ. հանքարդյունաբերության և բարձր տեխնոլոգիաների ոլորտները գործակցելու մեծ ներուժ ունեն. տեսանյութ