Երևան, 03.Օգոստոս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Այսօրվանից՝ նոր խորհրդարան, նոր պատգամավորներ, քաղաքական ուժերի նոր հարաբերակցություն, և Հայաստանի համար՝ նոր սպառնալիքներ. Արտակ Զաքարյան ՔՊ կշարունակի բավարարել օտար շահերը, եթե անգամ այն տանելու է բախման կամ նոր սպառնալիքների․ Զաքարյան Ցարերի կեցավայր, որ «ականատես է եղել» պատմական մի շարք կարևորագույն իրադարձությունների. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (1 օգոստոսի). Երևանում շահագործման է հանձնվել հերթական տրանսպորտային հանգույցը. «Փաստ» Ոչ միայն զուտ կապ, այլև ազգային անվտանգության համակարգի կարևոր օղակ. «Փաստ» Մարդիկ դարձել են անարդյունավետ քաղաքականության, աշխարհաքաղաքական խաղերի և դատարկ խոստումների զոհեր. «Փաստ» Չի ընկալվում որպես հայերի ազգային շահերը պաշտպանելու ունակ առաջնորդ. «Փաստ» «Հիմա անուժ եմ, ուժերս մնացին 2020 թվականում. Նարեկս մեր ուրախությունն իր հետ տարավ». մայոր Նարեկ Սաֆարյանն անմահացել է հոկտեմբերի 29-ին Քերթ գյուղում. «Փաստ» Էլ ինչ օրենք, ինչ արդարադատություն, ինչ իրավապահ համակարգ... «Փաստ» Ի՞նչ բովանդակային փոփոխություններ կլինեն նախադպրոցական կրթական համակարգում. «Փաստ»


«Բացահայտենք Երևանը» էլեկտրոնային գրքի շնորհանդես՝ Երևանի քաղաքապետարանում

Հասարակություն

Երևանի քաղաքապետարանի և Հայկական բարեգործական ընդհանուր միության Հայկական վիրտուալ համալսարանի (ՀՎՀ) համագործակցության շրջանակում քաղաքապետարանի ճեմասրահում տեղի է ունեցել «Բացահայտենք Երևանը» էլեկտրոնային գրքի շնորհանդեսը: Միջոցառմանը ներկա են գտնվել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, Հայկական բարեգործական ընդհանուր միության նախագահ Պերճ Սեդրակյանը, ՀԲԸՄ 88-րդ ընդհանուր ժողովի շրջանակներում մայրաքաղաքում գտնվող հայկական սփյուռքից ՀԲԸՄ շուրջ 100 ներկայացուցիչներ, դիվանագիտական կառույցների, Հայաստանում գործող տեղական և միջազգային կազմակերպությունների, տնտեսության, կրթության և մշակույթի ոլորտի ներկայացուցիչներ:

Ողջունելով ներկաներին` քաղաքապետ Տարոն Մարգարյանն ընդգծել է, որ Երևանի քաղաքապետարանի ու Հայկական բարեգործական ընդհանուր միության միջև ձևավորված արդյունավետ համագործակցությունը կնպաստի նմանատիպ նախաձեռնությունների շարունակականության ապահովմանը:

«Մեր ժողովուրդը գրի ու գրականության հանդեպ միշտ էլ ունեցել է առանձնահատուկ վերաբերմունք: Այս համատեքստում բնավ պատահական չէր, որ Երևանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից հռչակվեց գրքի համաշխարհային մայրաքաղաք ու 2012 թվականին, մի ամբողջ տարի, հպարտությամբ ու պատվով կրեց այդ պատվաբեր ու պատասխանատու տիտղոսը: Մենք՝ հայերս, մշտապես առանձնացել ենք նաև նորն ու առաջադեմը արագ յուրացնելու հարցում: Նաև այս տեսանկյունից է Հայկական բարեգործական ընդհանուր միությունը իսկապես շատ կարևոր ու շնորհակալ աշխատանք իրականացրել: Ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ, մեր 2796-ամյա մայրաքաղաքն այսպիսով աշխարհին ներկայանում է նաև որպես զբոսաշրջային քաղաք»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Քաղաքապետը նաև համոզմունք է հայտնել, որ էլեկտրոնային գրքերը հետզհետե ավելի լայն կիրառում կունենան հասարակության շրջանում, ինչն իր հերթին կնպաստի գրքի ու գրականության նկատմամբ հետաքրքրության մեծացմանը:

«Ու հատկապես նկատի առնելով աճող սերնդի հետաքրքրությունների ուղղվածությունը՝ վստահ եմ, որ նմանատիպ ծրագրերն իրենց հերթին կնպաստեն գրքի ու գրականության նկատմամբ հետաքրքրության մեծացմանը: Առավել ևս, որ մենք տարեցտարի ավելացնում ենք մեր դպրոցների ու կրթական մյուս հաստատությունների, նաև գրադարանների համակարգչային հագեցվածությունը»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Հետաքրքրական տեղեկատվությամբ և դրա գեղեցիկ մատուցմամբ հարուստ «Բացահայտենք Երևանը» էլեկտրոնային գիրքը կազմվել է՝ օգնելու զբոսաշրջիկներին՝ արդյունավետ և հաճելի անցկացնել իրենց ժամանակը Երևանում և մայրաքաղաքի շրջակայքում: Մեկօրյա փոքրիկ շրջայցերից մինչև մշակութային տոնակատարություններ և սոցիալական միջոցառումներ ներկայացնող էլեկտրոնային ժամանակակից ուղեցույցն առաջարկում է ծրագրերի բազմազանություն և դրանցից օգտվելու դյուրին ճանապարհներ: Գրավիչ տեսահոլովակները, լուսանկարների և եռաչափ պատկերների հավաքածուները, քաղաքի մասին գրավիչ պատմությունները և ինտերակտիվ քարտեզները լրացնում են գրքի բովանդակությունը: Պատմական, սոցիալական և ժողովրդագրական տեսանկյուններից քաղաքի մասին տեղեկատվությունն այն խորությամբ է ներկայացվում, որ օգտակար կլինի ոչ միայն զբոսաշրջիկներին, այլև Երևանի պատմությամբ և ներկայով հետաքրքրվողներին:

Շնորհակալություն հայտնելով Երևանի քաղաքապետարանին և անձամբ քաղաքապետ Տարոն Մարգարյանին՝ «Բացահայտենք Երևանը» էլեկտրոնային գրքի շնորհանդեսին ցուցաբերած աջակցության համար, ՀՎՀ հիմնադիր և նախագահ Երվանդ Զորյանն իր հերթին հույս է հայտնել, որ գիրքը կնպաստի, որպեսզի Երևանը ողջ աշխարհում ճանաչելի լինի նաև որպես զբոսաշրջային քաղաք:

«Հարուստ բովանդակությամբ և տեղեկատվության մատուցման նոր եղանակով ներկայացված «Բացահայտենք Երևանը» էլեկտրոնային գիրքը լավագույն ուղեկից է այն մարդկանց համար, ովքեր ցանկանում են այցելել Երևան և ծանոթանալ աշխարհի հնագույն քաղաքներից մեկին՝ Երևանին: Գիրքը շուտով հասանելի կլինի մոբայլ սարքերով և համակարգիչներով»,- նշել է Երվանդ Զորյանը՝ հավելելով, որ Էլեկտրոնային գրքի անգլերեն տարբերակին կլրացնեն նաև արևելահայերեն, արևմտահայերեն, ռուսերեն, ֆրանսերեն, իսպաներեն և թուրքերեն տարբերակները, որոնք բոլորն էլ անվճար հասանելի կլինեն համացանցում և iBook գրախանութում:

Շնորհանդեսի շրջանակում միջազգային կազմակերպությունների հետ սերտ կապերի ստեղծման ու հարաբերությունների պահպանման, ինչպես նաև Երևանի բարեկարգման գործում ունեցած մեծ դերի և արդյունավետ գործունեության համար Հայկական բարեգործական ընդհանուր միության նախագահ Պերճ Սեդրակյանը քաղաքապետ Տարոն Մարգարյանին պարգևատրել է ՀԲԸՄ Ոսկե մեդալով:

Շնորհակալություն հայտնելով գնահատանքի համար և կարևորելով Հայկական բարեգործական ընդհանուր միության հետ հաստատված արդյունավետ համագործակցությունը՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը միության նախագահ Պերճ Սեդրակյանին է հանձնել Երևանի զինանշան խորհրդանշական նվերը, նաև համոզմունք հայտնել, որ երկուստեք փոխգործակցությունը կունենա նորանոր հաջող զարգացումներ:

Մեր ազգային արժեքները փորձում են ոչնչացնել և ջնջել մեր հիշողությունից. Լիլիթ ԱրզումանյանԱնկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ կաթողիկոսին պաշտոնական հրավեր չի ուղարկվել ԱԺ-ից․ Աննա ԿոստանյանՊարտքի մասին մարդիկ երկար չեն մտածում. Մենուա ՍողոմոնյանՊայքարը արժանապատվության և արդարության համար երբեք ապարդյուն չի անցնում. Հրայր ԿամենդատյանՄի մարդ, որը չունի անձնական ընկեր, չի կարող բարեկամական հարաբերություններ ունենալ որևէ երկրի հետ․ Արշակ ԿարապետյանԱզգային ժողովի առաջին նիստից հետո այցելեցինք Մայր Աթոռ և ստացանք Վեհափառի օրհնությունը Յունիբանկի մոբայլ հավելվածում հնարավոր է գրանցվել նաև imID-ի միջոցով 9-րդ գումարման Ազգային ժողովը լեգիտիմության լրջագույն խնդիր ունի. Հանրային Դաշինք Էդգար Ղազարյանն ԱԺ-ում լռության րոպե հայտարարեց՝ ի հիշատակ հայրենիքի պաշտպանության համար զոհվածների Արամ Վարդևանյանը նիստը նախագահողից պարզաբանում պահանջեց Վեհափառի բացակայության վերաբերյալ Տիբեթում արևային էլեկտրակայանները անսպասելիորեն ազդել են տեղի բնակիչների և շրջակա միջավայրի վրա Այսօրվանից՝ նոր խորհրդարան, նոր պատգամավորներ, քաղաքական ուժերի նոր հարաբերակցություն, և Հայաստանի համար՝ նոր սպառնալիքներ. Արտակ Զաքարյան Հունաստանում տզի խայթոցի հետևանքով կինը 42 օր մնացել է կոմայի մեջՄալաթիա-Սեբաստիայում ապօրինի առևտրի դեմ միջոցառումների ընթացքում շուրջ 8 տոննա ապրանք է առգրավվելԻսպանիան Սեուտայի սահմանի մոտ տեղադրել է լողացող պատնեշ՝ ապօրինի մուտքը կանխելու համարԿիևում ռուսական հարձակման հետևանքով տուժածների թիվը հասել է 33-ի, զոհվել է 9 մարդ«Նոա»․ Մտահոգիչ է, որ Հայաստանի Պրեմիեր լիգան մինչ օրս չունի տիտղոսային հովանավորԵրեկ բավականին թեժ բանավեճ ստացվեց մի շարք հանրային գործիչների հետ. Աննա ԿոստանյանԵրբ բյուջեն դատարկվում է, թիրախում հայտնվում է մասնավոր սեփականությունը. Հրայր ԿամենդատյանՊատերազմը և եղանակային պայմանները սպառնում են համաշխարհային գների աճին. Bloomberg«Գանձասար»-«Արարատ-Արմենիա» հանդիպումը դադարեցվել է հոսանքազրկման պատճառովԻսրայելի բանակը հարվածել է Գազայում ՀԱՄԱՍ-ի զենքի պահեստներինՄոսկվայի ռեստորաններից մեկում պայթյուն է եղել.կա երեք զոհԿոտայքի մարզում բախվել են «Mercedes CLA»-ը, «Mercedes B»-ն և «Nissan Teana»-նԱրտակարգ դեպք Երևանում․ Սիսակյան փողոցում վերելակը 8-րդ հարկից ընկել է հորանը․ կան վիրավորներՀայկական գյուղմթերքի արտահանումը Վրաստան շարունակվում է ընդլայնվելԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար է ընտրվել Նարեկ Կարապետյանը, խմբակցության քարտուղար՝ Տիգրան ԱբրահամյանըՈւԵՖԱ-ն Ինֆանտինոյին կոչ է արել հրաժարական տալԱՄՆ-ը Իրանում գտնվող կառույցին հարվածել է գրեթե մեկ տոննա քաշով ռումբովՊակիստանում ձնահոսքի հետևանքով զոհվել է Նեպալցի ռեկորդակիր լեռնագնացը«Առինջ Մոլ» առևտրի կենտրոնի մոտ բախվել են «Mercedes CLA»-ը, «Mercedes B»-ն և «Nissan Teana»-նԻտալիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 26-իԿիևյան կամրջի տակ հայտնաբերվել է դաշնակահար կնոջ դի․ նախաձեռվել է քրեական վարույթՓրկարարները նկուղից հեռացրել են մոտ 25 տոննա ջուրԱվետիք Չալաբյանը լքել է "McKinsey" ընկերությունն ու վերադարձել Հայաստան՝ նվիրվելով հայ ժողովրդին և մեր երկրին Մենք Նժդեհի ժառանգներն ենք, և մեր պայքարը հայ մնալու, ազատ լինելու համար է. Մենուա ՍողոմոնյանԵվրոպայի մեր գործընկերները Արցախի հարցում համակարծիք են «ՀայաՔվեի» դիրքորոշման հետ. Արմեն ՄանվելյանՔՊ կշարունակի բավարարել օտար շահերը, եթե անգամ այն տանելու է բախման կամ նոր սպառնալիքների․ Զաքարյան Հնարավոր չէ մեր օրերում պատկերացնել, որ գործատուները իրենց պետական վճարումները պատշաճ չեն կատարում. Հրայր ԿամենդատյանԳյուղերում մոտ 2300 ուսուցիչ կորցնելու է աշխատանքը, եթե փակվեն դպրոցները. Ատոմ ՄխիթարյանԳնա՛ Նիկոլ, որ այլևս զոհեր չունենանք. դու մահ ես սփռում ողջ Հայաստանում. Արամ ՊետրոսյանԸնտրացուցակների վերլուծություն․ մարզային քվեներ, ԵԱՏՄ խնդիրներ և Արևմուտք-ՌԴ բախումԱզատություն Ավետիք Չալաբյանին, ազատություն քաղաքական ու խղճի բոլոր բանտարկյալներին Երևանում և Բաքվում. Մենուա ՍողոմոնյանՏորֆային տարածքներում արևային վահանակները կօգնեն վերականգնել թռչունների պոպուլյացիաները Ցարերի կեցավայր, որ «ականատես է եղել» պատմական մի շարք կարևորագույն իրադարձությունների. «Փաստ»Մեր հայրենակիցներին Հայաստան վերադարձի համար պետք է առաջարկենք շատ լավ պայմաններ. Արսեն ԳրիգորյանԽոսքից` գործ. հանքարդյունաբերության և բարձր տեխնոլոգիաների ոլորտները գործակցելու մեծ ներուժ ունեն. տեսանյութՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (1 օգոստոսի). Երևանում շահագործման է հանձնվել հերթական տրանսպորտային հանգույցը. «Փաստ»Ոչ միայն զուտ կապ, այլև ազգային անվտանգության համակարգի կարևոր օղակ. «Փաստ»Երևանի քաղաքապետարան, հրապարակային հնչեցրեք, ի՞նչ հիմքով եք այդ գույքը վերցրել «Մուլտի Ուելնես Կենտրոնից»