Yerevan, 03.May.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Պան Գի Մունը կոչ է արել ամեն ինչ անել խաղաղապահ առաքելության արդյունավետությունն ապահովելու համար

International news

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը ուղերձ է հղել Խաղաղապահների օրվա առթիվ: Ինչպես  տեղեկացրին ՄԱԿ-ի երևանյան գրասենյակից, ուղերձում ասված է.

«Այս անգամ Խաղաղապահների օրը նշում ենք ՄԱԿ-ի 70-ամյակի տարում, ինչը հնարավորություն է տալիս արժևորել «կապույտ սաղավարտների» անգնահատելի ներդրումը կազմակերպության փառավոր պատմության մեջ: Միավորված ազգերի կազմակերպության խաղաղապահ առաքելությամբ է պայմանավորված ՄԱԿ-ի կանոնադրության նպատակը՝ «միավորել ուժերը միջազգային խաղաղությունը և անվտանգությունը պահպանելու համար»: Պայքարի և զոհաբերության տարիների ընթացքում նշանավոր «կապույտ սաղավարտը» վաստակել է իր տեղը որպես հույսի խորհրդանիշ՝ պատերազմից բզկտված տարածքներում ապրող միլիոնավոր մարդկանց համար:

ՄԱԿ-ի խաղաղապահ գործունեությունը խթանում է համատեղ պատասխանատվությունը ՝ ռիսկերը և հնարավորությունները բաժանելով թե՛ փոքր, թե՛ մեծ, և՛ զարգացած, և՛ զարգացող աշխարհի երկրների միջև: Ես ողջունում եմ ներկայում 16 խաղաղապահ առաքելություններում ծառայող ավելի քան 107 հազար համազգեստավոր խաղաղապահներին, որոնք ներկայացնում են զինվորական և ոստիկանական ստորաբաժանումների միջոցով մասնակցող 122 երկիր:

Իր 70-ամյա պատմության ընթացքում ՄԱԿ-ը 71 խաղաղապահ գործողություն է իրականացրել: Ավելի քան մեկ միլիոն մարդ ծառայել է որպես խաղաղապահ՝ երկրներին օգնելով անկախություն ձեռք բերել, աջակցելով պատմական ընտրությունների, զինաթափելով հարյուր հազարավոր նախկին մարտիկների, օգնելով հաստատել իրավունքի գերակայություն, խթանելով և պաշտպանելով մարդու իրավունքները և պայմաններ ստեղծելով փախստականների ու տեղահանված անձանց տունդարձի համար: Մենք բոլորս պետք է հպարտ լինենք այս ձեռքբերումներով:

Այսօր խաղաղապահությունը հարմարվում է համաշխահային նոր իրողություններին, այդ թվում՝ աշխարհի որոշ ամենաբարդ տարածքներում առկա անհամաչափ սպառնալիքներին: Մենք արդիականացրել ենք մեր գործողությունները, ներդրել նոր տեխնոլոգիաներ, ընդլայնել ենք մասնակիցների բազան և ամրապնդել գործընկերությունը տարածաշրջանային կազմակերպությունների հետ:

Միևնույն ժամանակ, պահանջարկն էապես գերազանցում է ռեսուրսները: Մենք կարիք ունենք մեծացնելու ֆինանսական ներդրումները, բարձրացնելու վերապատրաստումների և սարքավորումներով հագեցվածության մակարդակը: Մեր զինվորական ու ոստիկանական ուժերը պետք է իրականացնեն էլ ավելի բարդ խնդիրներ՝ միաժամանակ պահպանելով վարքագծի ամենաբարձր չափանիշները: Անհրաժեշտ է, որ զարգացած երկրները վերստանձնեն իրենց պատմականորեն ազդեցիկ դերը որպես զինուժ տրամադրող երկրներ: Եվ մենք կարիք ունենք ավելի հզոր քաղաքական աջակցություն անդամ երկրներից, որոնց վրա է առաքելությունների իրավազորման, ֆինանսավորման և գործողություններին զինվորական ու ոստիկանական միավորումներ տրամադրելու պատասխանատվությունը:

Այս մարտահրավերներին լավագույնս դիմակայելու հնարավոր ուղիներն ուսումնասիրելու նպատակով ես բարձրաստիճան անկախ հանձնախումբ նշանակեցի, որպեսզի համակողմանիորեն գնահատվեն խաղաղության հաստատմանն ուղղված ՄԱԿ-ի գործողությունների՝ ինչպես խաղաղապահ, այնպես էլ հատուկ քաղաքական առաքելությունների այսօրվա վիճակն ու ապագայի ի հայտ եկող կարիքները: Սա 2000 թ.-ից ի վեր առաջին խոշոր վերլուծությունը կլինի, և ես ակնկալում եմ ստանալ առաջարկների հստակ և համապարփակ փաթեթ:

Այսօր մենք հարգում ենք հանուն խաղաղության իրենց կյանքը տված բոլոր մարդկանց հիշատակը և արժանին մատուցում բոլոր այն կանանց ու տղամարդկանց, ովքեր շարունակում են նրանց գործը՝ ծառայելով տեղերում: Ավելի քան 3300 խաղաղապահներ, այդ թվում 125-ը՝ անցյալ տարի, զոհել են իրենց կյանքը ՄԱԿ-ի դրոշի ներքո ծառայության ընթացքում: Եվ վտանգներն ավելանում են, քանի որ խաղաղապահներն ավելի ու ավելի հաճախ են ինքնաշեն պայթուցիկ սարքավորումների կամ ահաբեկչական բարդ գործողությունների թիրախ դառնում:

Մինչ նշում ենք ՄԱԿ-ի հիմնադրման 7-րդ տասնամյակը, եկեք բոլորս անենք մեզնից կախված ամեն բան՝ ապահովելու կազմակերպության այս կարևորագույն առաքելության արդյունավետությունը»:

Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBank