Երևան, 06.Օգոստոս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ռուսաստանը պետք է վճարի իր պատճառած ավերածnւթյnւնների համար. Ուրսուլա ֆոն դեր Լայեն Եթե որևէ մեկիդ իմաստություն է պակասում, թող խնդրի Աստծուց, և նրան կտրվի․ Ռուբեն Մխիթարյան Հանձնվել թուրքական ողորմածությա՞նը, թե՞ պայքարել մինչև վերջ. ընտրի´ր պայքարը. Ավետիք Չալաբյանի ուղերձը կալանավայրից ԱՄՆ-ն կրկնապատկել է TRIPP նախագծի ֆոնդային միջոցները՝ հասցնելով դրանք 402 մլն դոլարի Որոշ շրջաններում օդի ջերմաստիճանը կհասնի +38-ի. եղանակի տեսություն Կոտայքի մարզում բшխվել են «ԳԱԶ 53»-ն ու «SHACMAN» ավտոքարշակը. կա վիրավnր Իրանը «հնազանդեցնելու» ոչ մի հաղթաթուղթ այս պահին գոյություն չունի․ Ոսկանյան Ստեփանավանում և հարակից բնակավայրերում հունձը սկսում է, կոմբայնը հասել, գյուղում կանգնած է, իսկ Լոռվա մարզպետը բարեգործության արգելք է սահմանում. Անդրանիկ Գևորգյան Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 5-ին Եթե վարչապետ լինեմ, կանեմ դա շատ արագ, որպես ընդդիմադիր լիդեր՝ տանը նստած, չունեմ այդ հնարավորությունը. Կարապետյանը՝ դեպի ՌԴ արտահանման խնդիրների լուծման մասին


Պան Գի Մունը կոչ է արել ամեն ինչ անել խաղաղապահ առաքելության արդյունավետությունն ապահովելու համար

Միջազգային

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը ուղերձ է հղել Խաղաղապահների օրվա առթիվ: Ինչպես  տեղեկացրին ՄԱԿ-ի երևանյան գրասենյակից, ուղերձում ասված է.

«Այս անգամ Խաղաղապահների օրը նշում ենք ՄԱԿ-ի 70-ամյակի տարում, ինչը հնարավորություն է տալիս արժևորել «կապույտ սաղավարտների» անգնահատելի ներդրումը կազմակերպության փառավոր պատմության մեջ: Միավորված ազգերի կազմակերպության խաղաղապահ առաքելությամբ է պայմանավորված ՄԱԿ-ի կանոնադրության նպատակը՝ «միավորել ուժերը միջազգային խաղաղությունը և անվտանգությունը պահպանելու համար»: Պայքարի և զոհաբերության տարիների ընթացքում նշանավոր «կապույտ սաղավարտը» վաստակել է իր տեղը որպես հույսի խորհրդանիշ՝ պատերազմից բզկտված տարածքներում ապրող միլիոնավոր մարդկանց համար:

ՄԱԿ-ի խաղաղապահ գործունեությունը խթանում է համատեղ պատասխանատվությունը ՝ ռիսկերը և հնարավորությունները բաժանելով թե՛ փոքր, թե՛ մեծ, և՛ զարգացած, և՛ զարգացող աշխարհի երկրների միջև: Ես ողջունում եմ ներկայում 16 խաղաղապահ առաքելություններում ծառայող ավելի քան 107 հազար համազգեստավոր խաղաղապահներին, որոնք ներկայացնում են զինվորական և ոստիկանական ստորաբաժանումների միջոցով մասնակցող 122 երկիր:

Իր 70-ամյա պատմության ընթացքում ՄԱԿ-ը 71 խաղաղապահ գործողություն է իրականացրել: Ավելի քան մեկ միլիոն մարդ ծառայել է որպես խաղաղապահ՝ երկրներին օգնելով անկախություն ձեռք բերել, աջակցելով պատմական ընտրությունների, զինաթափելով հարյուր հազարավոր նախկին մարտիկների, օգնելով հաստատել իրավունքի գերակայություն, խթանելով և պաշտպանելով մարդու իրավունքները և պայմաններ ստեղծելով փախստականների ու տեղահանված անձանց տունդարձի համար: Մենք բոլորս պետք է հպարտ լինենք այս ձեռքբերումներով:

Այսօր խաղաղապահությունը հարմարվում է համաշխահային նոր իրողություններին, այդ թվում՝ աշխարհի որոշ ամենաբարդ տարածքներում առկա անհամաչափ սպառնալիքներին: Մենք արդիականացրել ենք մեր գործողությունները, ներդրել նոր տեխնոլոգիաներ, ընդլայնել ենք մասնակիցների բազան և ամրապնդել գործընկերությունը տարածաշրջանային կազմակերպությունների հետ:

Միևնույն ժամանակ, պահանջարկն էապես գերազանցում է ռեսուրսները: Մենք կարիք ունենք մեծացնելու ֆինանսական ներդրումները, բարձրացնելու վերապատրաստումների և սարքավորումներով հագեցվածության մակարդակը: Մեր զինվորական ու ոստիկանական ուժերը պետք է իրականացնեն էլ ավելի բարդ խնդիրներ՝ միաժամանակ պահպանելով վարքագծի ամենաբարձր չափանիշները: Անհրաժեշտ է, որ զարգացած երկրները վերստանձնեն իրենց պատմականորեն ազդեցիկ դերը որպես զինուժ տրամադրող երկրներ: Եվ մենք կարիք ունենք ավելի հզոր քաղաքական աջակցություն անդամ երկրներից, որոնց վրա է առաքելությունների իրավազորման, ֆինանսավորման և գործողություններին զինվորական ու ոստիկանական միավորումներ տրամադրելու պատասխանատվությունը:

Այս մարտահրավերներին լավագույնս դիմակայելու հնարավոր ուղիներն ուսումնասիրելու նպատակով ես բարձրաստիճան անկախ հանձնախումբ նշանակեցի, որպեսզի համակողմանիորեն գնահատվեն խաղաղության հաստատմանն ուղղված ՄԱԿ-ի գործողությունների՝ ինչպես խաղաղապահ, այնպես էլ հատուկ քաղաքական առաքելությունների այսօրվա վիճակն ու ապագայի ի հայտ եկող կարիքները: Սա 2000 թ.-ից ի վեր առաջին խոշոր վերլուծությունը կլինի, և ես ակնկալում եմ ստանալ առաջարկների հստակ և համապարփակ փաթեթ:

Այսօր մենք հարգում ենք հանուն խաղաղության իրենց կյանքը տված բոլոր մարդկանց հիշատակը և արժանին մատուցում բոլոր այն կանանց ու տղամարդկանց, ովքեր շարունակում են նրանց գործը՝ ծառայելով տեղերում: Ավելի քան 3300 խաղաղապահներ, այդ թվում 125-ը՝ անցյալ տարի, զոհել են իրենց կյանքը ՄԱԿ-ի դրոշի ներքո ծառայության ընթացքում: Եվ վտանգներն ավելանում են, քանի որ խաղաղապահներն ավելի ու ավելի հաճախ են ինքնաշեն պայթուցիկ սարքավորումների կամ ահաբեկչական բարդ գործողությունների թիրախ դառնում:

Մինչ նշում ենք ՄԱԿ-ի հիմնադրման 7-րդ տասնամյակը, եկեք բոլորս անենք մեզնից կախված ամեն բան՝ ապահովելու կազմակերպության այս կարևորագույն առաքելության արդյունավետությունը»:

Ես հավատում եմ, որ «Արարարտ-Արմենիան» ունակ է անցնել որակավորման վերջին փուլ. ԲերեզովսկիԳերմանիայում ահաբեկչության գործով քննություն է սկսվել Լայպցիգի օդանավակայանում պայթուցիկով անօդաչու սարք հայտնաբերելուց հետոԻրազեկում․ գործարկվելու է էլեկտրական շչակ37 թիվն է. վաղը զանգը հնչելու է նույնիսկ կատակ անողների համար. Մենուա ՍողոմոնյանՕգոստոսի 6-ին, 7-ին, 10-ին, 11-ին, 12-ին և 13-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՋուր հավաքեք․ բազմաթիվ հասցեներում ջուր չի լինելուԵվրոպայի մայրաքաղաքները գրանցում են շոգի նոր ռեկորդներԶովունի-Եղվարդ ճանապարհին բախվել են «Alfa Romeo»-ն և «Opel»-ը. կա վիրավորԱնունս տալուց առաջ գոնե լվացվեք․ Էդմոն ՄարուքյանԱյսօր մենք ունենք մի իրավիճակ, երբ որ բանտերը լիքն են քաղբանտարկյալներով, նորերին բերելու համար, քանի որ տեղ չկա, հերթափոխով հներին ուղարկում են տնային կալանքի․ Անահիտ ԱդամյանԻրանն ու Օմանը համաձայնեցրել են Հորմուզի նեղուցով նոր երթուղու կոորդինատներըԿարենիսի Առաքելոց վանք, 5-րդ դար. պաշտպանենք մեր եկեղեցին․ Մենուա ՍողոմոնյանTete A Tete նախագծի շրջանակներում Նարեկ Կարապետյանը հարցազրույց է տվել Մհեր ԲաղդասարյանինԿեղծ էջով քաղաքացիներին առաջարկվում է մասնակցել խաղարկության․ զգուշացումՀարավային Լիբանանում պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն երկու իսրայելցի զինծառայողԲախվել են «Jeep»-ն ու «Ford»-ը. կա 4 վիրավորԽոշոր հրդեհ՝ Գավառի Արծվաքար թաղամասի փայտի արտադրամասում. վերջինն ամբողջությամբ վերածվել է մոխրիԱՄՆ-ը հանել է Իրանի ԻՀՊԿ-ին առնչվող երկու ինքնաթիռի և երեք ավիաընկերության նկատմամբ պատժամիջոցներըԼոնդոնի կենտրոնում զինված անձը դանակով հարձակում է գործել. 4 վիրավոր կաՌուսական ԱԹՍ-ներ արտադրող ընկերության ղեկավարի դեմ մահափորձ է կատարվել4 մեդալ՝ մաթեմատիկական միջազգային ուսանողական օլիմպիադայումՀայրենիքի զգացողությունը հողի նկատմամբ պետք է լինի ոչ թե թշնամության, այլ բարեկամության հիմքը. Էդգար ՂազարյանՊեղումներ և նոր բացահայտում Հին ԽնձորեսկումՍալահը կարիերան կշարունակի ԹուրքիայումՄեքենաներից գողություններ և շորթում Երևանում. բացահայտվել է «Տեսլայով» հանցավոր խումբըՆոր հաղորդագրություն՝ Wildberries-ից․ ի՞նչ են ասում ընկերությունիցԾովագյուղում ապօրինի պահվող գայլերը հանձնվել են մասնագետների խնամքին. Քաղաքացու նկատմամբ նշանակվել է վարչական տուգանքԵՄ-ից պատասխան ստացա․ ինչ էի խնդրել Ուրսուլա ֆոն դեր Լայենից Հայաստանի վերաբերյալ. Աննա Կոստանյան«Աբովյան Time» պոդկաստի հեղինակ Արման Աբովյանի հետ զրուցել ենք 9-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստերի և սպասելիքների/չսպասելիքների մասին. Աննա ԿոստանյանՍիրո, ազատության ու պարտքի մասին՝ գրականությամբ, փիլիսոփայությամբ ու քաղաքականությամբ. Մենուա ՍողոմոնյանՀանձնվել թուրքական ողորմածությա՞նը, թե՞ պայքարել մինչև վերջ. ընտրի´ր պայքարը. Ավետիք Չալաբյանի ուղերձը կալանավայրիցԱզգային ժողովը լեգիտիմ չէ, քանի որ իշխանությունը կեղծել է ընտրությունները. Ցոլակ ԱկոպյանՄեր երկրում իշխանության և ընդդիմության անվերջանալի պայքարի մեջ տուժում է միայն ՀՀ քաղաքացին. Աննա ԿոստանյանԻրանում այս տարի արդեն հինգ տասնյակից ավելի մարդ է մահապատժի ենթարկվել. ՄԱԿԵթե ուսումնասիրենք ասֆալտապատման աշխատանքները, ապա կբացահայտենք մեծագույն խախտումներ. Հրայր ԿամենդատյանIDBank-ը ներկայացնում է նոր Mastercard World քարտը՝ ճանապարհորդական առավելություններով և հատուկ արշավովԿոնվերս Բանկը և Visa-ն ընդլայնում են ռազմավարական համագործակցությունը՝ նոր հաճախորդակենտրոն լուծումների զարգացման նպատակովԼինելու եմ սկզբունքային, հետևողական և անզիջում այնտեղ, որտեղ խոսքը վերաբերում է արդարությանը, օրենքին և ազգային շահին. Ղահրամանյան Ռուսաստանը պետք է վճարի իր պատճառած ավերածnւթյnւնների համար. Ուրսուլա ֆոն դեր Լայեն Առաջին ելույթս Ազգային ժողովում․ Մամիկոն Ասլանյան Ucom-ը և FPWC-ն Գնիշիկում արևային էներգիայի միջոցով կապահովեն վայրի բնության շուրջօրյա մշտադիտարկումը Մոհամեդ Սալահը նոր ակումբ ունի. պաշտոնական Առաջին ելույթս Ազգային ժողովում. հայրենիքի մասին․ Լենա ՄաթևոսյանԵթե որևէ մեկիդ իմաստություն է պակասում, թող խնդրի Աստծուց, և նրան կտրվի․ Ռուբեն ՄխիթարյանՊատերազմ, Արցախի կորուստ, տարածքների զիջում․ սա է Փաշինյանի իրական «ժառանգությունը»․ Ավետիք ՉալաբյանՀանձնվել թուրքական ողորմածությա՞նը, թե՞ պայքարել մինչև վերջ. ընտրի´ր պայքարը. Ավետիք Չալաբյանի ուղերձը կալանավայրիցԱՄՆ-ն կրկնապատկել է TRIPP նախագծի ֆոնդային միջոցները՝ հասցնելով դրանք 402 մլն դոլարի Որոշ շրջաններում օդի ջերմաստիճանը կհասնի +38-ի. եղանակի տեսություն Ռուսական բանակը գիշերը զանգվածային հարված է հասցրել Կիևի և Կիևի մարզի մի շարք օբյեկտների Կոտայքի մարզում բшխվել են «ԳԱԶ 53»-ն ու «SHACMAN» ավտոքարշակը. կա վիրավnր