Yerevan, 02.August.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Համացանցային շուկայի բոլոր խոշոր խաղացողներն օգտատերերի տվյալները փոխանցում են ԱՄՆ հատուկ ծառայություններին. Տիգրան Քոչարյան

Society

ICM Reseacrh բրիտանական հայտնի ընկերությունը «Սպուտնիկ» գործակալության հետ միասին հարցում է անցկացրել` բացահայտելով ամերիկացիների ու եվրոպացիների անհանգստությունը սոցցանցերում՝ անձնական տվյալների գաղտնիության պահպանման հարցերի վերաբերյալ:

Հարցման արդյունքների համաձայն՝ Եվրոպայում ու ԱՄՆ-ում հարցվածների մեծամասնությունը կարծում է, որ աշխարհի խոշորագույն սոցիալական ցանցերը և IT ընկերություններն անօրինական ձեւով փոխանցում են օգտատերերի տվյալները ԱՄՆ-ի ազգային անվտանգության գործակալությանը:

«Դուք, հավանաբար, լսել եք ԱՄՆ-ի ազգային անվտանգության գործակալությանը՝ օգտատերերի տվյալները փոխանցելու սկանդալների մասին: Ի՞նչ եք դուք կարծում, երբ խոսքը վերաբերում է սոցցանցերում օգտատերերի տվյալների պաշտպանությանը»,- պատասխանելով այս հարցին ՝ Գերմանիայի բնակչության մոտ կեսը՝ 47 տոկոսը, և Ֆրանսիայի բնակչության 38 տոկոսը վստահություն են հայտնել, որ օգտատերերի անձնական տվյալների տրամադրումն օրենքի սահմաններից դուրս է:

Մեծ Բրիտանիայում ու ԱՄՆ-ում հարցվածների մոտ մեկ երրորդը՝ 31 և 29 տոկոս, համապատասխանաբար, կարծում է, որ ընկերություններն անօրինական գործողություններ են իրականացնում ՝ անձնական տվյալներ տրամադրելով: Միջազգային սոցիալական ցանցերի ու խոշոր IT ընկերությունների ներկայացուցիչների ջանքերը՝ ուղղված անձնական տվյալների գաղտնիության պահպանմանը, ընդունում են միայն հարցվածների 9 տոկոսը: Հարցվածների հենց այդքանն է կարծում, որ ընկերություններն առավելագույնս ջանքեր են ներդնում՝ օգտատերերի տվյալների պահպանման համար, ու չեն գործակցում պետական կառույցների հետ՝ օգտատերերի մասին տվյալներ տրամադրելու հարցում: Եվ միայն ամերիկացիների 11 տոկոսն է կարծում, որ խոշոր ընկերությունները տվյալներ չեն տրամադրում պետական կառույցներին:

Հարցումը, որին մասնակցել է 4000 մարդ, անցկացվել է Մեծ Բրիտանիայում, Գերմանիայում, Ֆրանսիայում ու Հունաստանում:

Օգտատերերի անձնական տվյալների փոխանցումը որքանո՞վ է լի վտանգներով եւ ի՞նչ հետեւանքներ կարող է ունենալ: «Sputnik-Արմենիա» ռադիոկայանի հետ զրույցում տեղեկատվական անվտանգության փորձագետ Տիգրան Քոչարյանը նախ ընդգծում է, որ տվյալների փոխանցումը հաստատված փաստ է, եւ իրողության բացահայտումից հետո ԱՄՆ ազգային անվտանգության ծառայությունը դա չի հերքել: Փորձագետի պնդմամբ՝ համացանցային շուկայի բոլոր խոշոր խաղացողները՝ որոնողական համակարգերը, սոցիալական ցանցերը, կամ գործակցում են, կամ ուղղակի օգտատերերի անձնական տվյալները փոխանցում են ԱՄՆ հատուկ ծառայություններին: «Վտանգները շատ-շատ են, սկսած նրանից, որ մարդն իր ամբողջ անձնական տվյալները, իր շարժվելու, ապրելու ձևերը՝ անվճար, հոժարակամ հանձնում է անվտանգության ծառայություններին և թույլատրում է դրանք օգտագործել ինչպես կցանկանան»,-մեկնաբանել է նա: Ըստ Քոչարյանի՝ այդ ամենը կարող է սպառնալ եւ մարդու կյանքին, եւ շանտաժի առիթ դառնալ, եւ պարզապես նրան կառավարելի դարձնել:

Բանախոսի պնդմամբ՝ Եվրոպան չի կարող արգելել ԱՄՆ հատուկ ծառայություններին՝ շարունակելու այս գործունեությունը, որովհետեւ արևմտյան առաջնորդներից շատերը կախվածության մեջ են Ամերիկայից: «Նրանք չեն կարող սահմանափակել կամ արգելել, որովհետև բոլորի դեմ արդեն «կոմպրոմատ» ունեն: Լավ ասացվածք կա՝ ով տիրապետում է տեղեկատվությանը, տիրապետում է աշխարհին: Հետեւաբար՝ նույնիսկ մեծ ցանկության դեպքում, ենթադրենք, նույն Գերմանիայի կանցլերը չի կարող որևէ բան առարկել, որովհետև ԱՄՆ ծառայություններն ամեն ինչ գիտեն նրա մասին»,-ասել է նա:

Այն դիտարկմանը, թե արդյոք սա չի ոտնահարում մարդու իրավունքները եւ ամերիկյան ժողովրդավարության սկզբունքները, Տիգրան Քոչարյանը նկատել է, որ այդ սկզբունքներն աշխատում են միայն այն ժամանակ, երբ ԱՄՆ-ին պետք է որևէ երկրում իշխանափոխություն անել: «Եւ այս վեհ գաղափարն այն օգտագործում է ոչ թե իր երկրի համար, այլև այլ երկրներին ինչ-որ ձևով ճնշելու կամ դեմոկրատիա տարածելու համար: Ամերիկան գերտերություն է, իսկ գերտերությունները մի ստանդարտով չեն շարժվում, նրանք շարժվում են երկակի, եռակի ստանդարտներով, դրա համար էլ այս դեպքում չի կարելի ԱՄՆ-ին ինչ-որ բանում մեղադրել»,-նկատել է տեղեկատվական անվտանգության փորձագետ:

“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting SchoolchildrenMoody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stableNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesRate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative SolutionKhachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankUcom’s Sales and Service Center Reopens at 24/2 Shahumyan Street in Ararat Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageUcom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBankCashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and SecureUcom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by EuromoneyUcom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing Impairments