Yerevan, 02.May.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Ադրբեջանում կոռուպցիա եւ ամբողջատիրություն է. Ռուստամ Իբրահիմբեկով

International news

ԽՍՀՄ ժամանակաշրջանից հայտնի ադրբեջանցի կինոսցենարիտ եւ ռեժիսոր («Անապատի սպիտակ արեւը») ՌուստամԻբրահիմբեկովը հայտարարել է, որ իր հայրենիքում` Ադրբեջանում կոռուպցիա եւ ամբողջատիրություն է, եւ այդ պատճառով ինքը վախենում է վերադառնալ այնտեղ:

Ադրբեջանցի վտարանդի կինոռեժիսորը հանդես է եկել որպես «Կովկասյան Տրիո» նոր կինոնկարի պրոդյուսեր եւ սցենարիստ, որի թեման Անդրկովկասի ժողովուրդների հարաբերություններն են: Նկարահանումների ավարտին մոտեցող ֆիլմը Վրաստանի, Ֆրանսիայի եւ Ռուսաստանի համատեղ արտադրանք է, ռեժիսորը Ռուսաստանում «Երկնագույն լեռներ, կամ անարժանահավատ պատմություն» ֆիլմով հայտնի Էլդար Շենգելայան է

The New Times-ի հետ զրույցում Իբրահիմբեկովը պատմել է, թե ինչու է անդրադարձել այդ թեմային եւ ինչպես է վտարանդի դարձել:

Ադրբեջանական կինոյի դասականը հայրենիքում «անցանկալի անձ» է դարձել այն ժամանակվանից, երբ սկսել է ակտիվ մասնակցություն ունենալ քաղաքականությանը:

«Ֆիլմը կովկասցի եռյակի մասին է: Դա հայը, ադրբեջանցի եւ վրացին են: Երեք ընկերներ, որոնց միավորում է մանկությունն ու երիտասարդությունը: Ադրբեջանում շատերին իմ տեսակետը դուր չի գալիս: Բայց ես համոզված եմ, որ մենք եւ հայ ժողովուրդը թշնամիներ չենք եւ վաղ, թե ուշ անպայման հաշտվելու ենք: Հայաստանի եւ Ադրբեջանի ժողովուրդները մեղավոր չեն այն բանում, ինչ տեղի է ունեցել: Ես դեմ եմ երկու կողմերից հնչող ագրեսիվ հռետորաբանությանը», -ասել է նա:

«Ֆիլմը հիմնված է իրական պատմության վրա: Իմ ադրբեջանցի դերասանուհիներից մեկը ամուսնացել է ադրբեջանցու հետ եւ ընդունել նրա ազգանունը: Նա առաջին ամուսնուց, ով հայ էր, որդի ունի: Խորթ հայրը որդեգրել է նրան եւ տվել իր ադրբեջանական ազգանունը: Տղան մեծացել, դերասան է դարձել, եկել է Մոսկվա եւ արդեն երիտասարդ տարիքում ծանոթացել եւ անգամ ընկերացել է իր հոր հետ, ով նրան համոզել է վերադարձնել հայկական, իրական ազգանունը: Ընտանիքում մայրը դեմ է հանդես եկել` պատճառաբանելով, որ դա կարող է բարդացնել իրենց կյանքը, անգամ ողբերգության վերածվել Ադրբեջանում, ինչն, անշուշտ, իրողություն է: Դա խիստ ընտանեկան վեճ է, բայց երբեմն ճիշտ բանի հասնելու վճռականությունը կարող է մեծ մասշտաբի ողբերգության վերածվել», -նշել է նա:

Իբրահիմբեկովը պատմել է, որ իր կինոհերոսի նախատիպ դերասանի ազգականները արգելել են նրան նկարահանվել «Կովկասյան Տրիո» ֆիլմում` ասելով, որ եթե նկարահանվի, չի կարող Բաքու այցելել: Ինչի պատճառով ֆիլմում նկարահանվել են վրացի դերասաններ: Ֆիլմի ադրբեջանցի հնչյունավորողներն էլ դա արել են անանուն,  քանի որ չեն ցանկացել խնդիրների առաջ կանգնել Ադրբեջանում:

Իբրահիմբեկովը պարզաբանել է նաեւ, թե ինչու է ադրբեջանցիների համար խիստ սարսափելի իր հետ համագործակցությունը:

«Մինչեւ 2007 թվականը իշխանության հետ իմ հարաբերությունները նորմալ են եղել: Հետո խնդիրներ ծագեցին աղգայնական մամուլի հետ` Ղարաբաղի հարցում իմ արած արտահայտությունների համար: Իմ «Ալիքների գումարումը» պատմվածքից հետո, որում արծարված են Ադրբեջանում ստեղծված խնդիրները, իշխանությունն սկսեց կեղտ շպրտել ինձ վրա, անվանել ժողովրդի թշնամի, կեղծ մեղադրել տնտեսական չարաշահումների մեջ: Փակեցին հեղինակավոր «Արեւելք-Արեւմուտք» կինոփառատոնը, որով զբաղվում էի երկար ժամանակ, դադարեցրեցին փառատոնային կենտրոնի շինարարությունը: 2012 թվակaնին ես գրեցի «Ում մասին է հնչում զանգը» հոդվածը այն մասին, որ իմ երկրում ամենուրեք կոռուպցիա է եւ խստագույն ամբողջատիրություն, իսկ Ադրբեջանում քաղբանտարկյալներն ավելի շատ են, քան ամբողջ հետխորհրդային տարածքում: Հետո ես ստիպված գլխավորեցի դեմոկրատական ուժերի Ազգային խորհուրդը: Ինձ երկրի նախագահի թեկնածու առաջադրեցին, սակայն, քանի որ Ռուսաստանի քաղաքացի եմ, թույլ չտվեցին մասնակցել ընտրություններին: Իմ փոխարեն թեկնածու առաջադրվեց պատմաբան Ջամիլ Հասանլըն: Իհարկե, կեղծված ընտրությունների արդյունքում պաշտոնապես հաղթեց նախագահ Իլ համ Ալիեւը: Այժմ իրավիճակն այնպիսին է, որ Բաքու մեկնելն ինձ համար վտանգավոր է: Մի անգամ երկիր մուտք գործելու ժամանակ ինձ 4 ժամ պահեցին սահմանում, 2 ժամ էլ` երկրից դուրս գալու ժամանակ, եւ ես հասկացա, որ հաջորդ անգամ կարող են ուղղակի դուրս չթողնել Ադրբեջանից», -պատմել է Ռուստամ Իբրահիմբեկովը:

 

AraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine