Երևան, 05.Օգոստոս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ռուսաստանը պետք է վճարի իր պատճառած ավերածnւթյnւնների համար. Ուրսուլա ֆոն դեր Լայեն Եթե որևէ մեկիդ իմաստություն է պակասում, թող խնդրի Աստծուց, և նրան կտրվի․ Ռուբեն Մխիթարյան Հանձնվել թուրքական ողորմածությա՞նը, թե՞ պայքարել մինչև վերջ. ընտրի´ր պայքարը. Ավետիք Չալաբյանի ուղերձը կալանավայրից ԱՄՆ-ն կրկնապատկել է TRIPP նախագծի ֆոնդային միջոցները՝ հասցնելով դրանք 402 մլն դոլարի Որոշ շրջաններում օդի ջերմաստիճանը կհասնի +38-ի. եղանակի տեսություն Կոտայքի մարզում բшխվել են «ԳԱԶ 53»-ն ու «SHACMAN» ավտոքարշակը. կա վիրավnր Իրանը «հնազանդեցնելու» ոչ մի հաղթաթուղթ այս պահին գոյություն չունի․ Ոսկանյան Ստեփանավանում և հարակից բնակավայրերում հունձը սկսում է, կոմբայնը հասել, գյուղում կանգնած է, իսկ Լոռվա մարզպետը բարեգործության արգելք է սահմանում. Անդրանիկ Գևորգյան Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 5-ին Եթե վարչապետ լինեմ, կանեմ դա շատ արագ, որպես ընդդիմադիր լիդեր՝ տանը նստած, չունեմ այդ հնարավորությունը. Կարապետյանը՝ դեպի ՌԴ արտահանման խնդիրների լուծման մասին


Ադրբեջանում կոռուպցիա եւ ամբողջատիրություն է. Ռուստամ Իբրահիմբեկով

Միջազգային

ԽՍՀՄ ժամանակաշրջանից հայտնի ադրբեջանցի կինոսցենարիտ եւ ռեժիսոր («Անապատի սպիտակ արեւը») ՌուստամԻբրահիմբեկովը հայտարարել է, որ իր հայրենիքում` Ադրբեջանում կոռուպցիա եւ ամբողջատիրություն է, եւ այդ պատճառով ինքը վախենում է վերադառնալ այնտեղ:

Ադրբեջանցի վտարանդի կինոռեժիսորը հանդես է եկել որպես «Կովկասյան Տրիո» նոր կինոնկարի պրոդյուսեր եւ սցենարիստ, որի թեման Անդրկովկասի ժողովուրդների հարաբերություններն են: Նկարահանումների ավարտին մոտեցող ֆիլմը Վրաստանի, Ֆրանսիայի եւ Ռուսաստանի համատեղ արտադրանք է, ռեժիսորը Ռուսաստանում «Երկնագույն լեռներ, կամ անարժանահավատ պատմություն» ֆիլմով հայտնի Էլդար Շենգելայան է

The New Times-ի հետ զրույցում Իբրահիմբեկովը պատմել է, թե ինչու է անդրադարձել այդ թեմային եւ ինչպես է վտարանդի դարձել:

Ադրբեջանական կինոյի դասականը հայրենիքում «անցանկալի անձ» է դարձել այն ժամանակվանից, երբ սկսել է ակտիվ մասնակցություն ունենալ քաղաքականությանը:

«Ֆիլմը կովկասցի եռյակի մասին է: Դա հայը, ադրբեջանցի եւ վրացին են: Երեք ընկերներ, որոնց միավորում է մանկությունն ու երիտասարդությունը: Ադրբեջանում շատերին իմ տեսակետը դուր չի գալիս: Բայց ես համոզված եմ, որ մենք եւ հայ ժողովուրդը թշնամիներ չենք եւ վաղ, թե ուշ անպայման հաշտվելու ենք: Հայաստանի եւ Ադրբեջանի ժողովուրդները մեղավոր չեն այն բանում, ինչ տեղի է ունեցել: Ես դեմ եմ երկու կողմերից հնչող ագրեսիվ հռետորաբանությանը», -ասել է նա:

«Ֆիլմը հիմնված է իրական պատմության վրա: Իմ ադրբեջանցի դերասանուհիներից մեկը ամուսնացել է ադրբեջանցու հետ եւ ընդունել նրա ազգանունը: Նա առաջին ամուսնուց, ով հայ էր, որդի ունի: Խորթ հայրը որդեգրել է նրան եւ տվել իր ադրբեջանական ազգանունը: Տղան մեծացել, դերասան է դարձել, եկել է Մոսկվա եւ արդեն երիտասարդ տարիքում ծանոթացել եւ անգամ ընկերացել է իր հոր հետ, ով նրան համոզել է վերադարձնել հայկական, իրական ազգանունը: Ընտանիքում մայրը դեմ է հանդես եկել` պատճառաբանելով, որ դա կարող է բարդացնել իրենց կյանքը, անգամ ողբերգության վերածվել Ադրբեջանում, ինչն, անշուշտ, իրողություն է: Դա խիստ ընտանեկան վեճ է, բայց երբեմն ճիշտ բանի հասնելու վճռականությունը կարող է մեծ մասշտաբի ողբերգության վերածվել», -նշել է նա:

Իբրահիմբեկովը պատմել է, որ իր կինոհերոսի նախատիպ դերասանի ազգականները արգելել են նրան նկարահանվել «Կովկասյան Տրիո» ֆիլմում` ասելով, որ եթե նկարահանվի, չի կարող Բաքու այցելել: Ինչի պատճառով ֆիլմում նկարահանվել են վրացի դերասաններ: Ֆիլմի ադրբեջանցի հնչյունավորողներն էլ դա արել են անանուն,  քանի որ չեն ցանկացել խնդիրների առաջ կանգնել Ադրբեջանում:

Իբրահիմբեկովը պարզաբանել է նաեւ, թե ինչու է ադրբեջանցիների համար խիստ սարսափելի իր հետ համագործակցությունը:

«Մինչեւ 2007 թվականը իշխանության հետ իմ հարաբերությունները նորմալ են եղել: Հետո խնդիրներ ծագեցին աղգայնական մամուլի հետ` Ղարաբաղի հարցում իմ արած արտահայտությունների համար: Իմ «Ալիքների գումարումը» պատմվածքից հետո, որում արծարված են Ադրբեջանում ստեղծված խնդիրները, իշխանությունն սկսեց կեղտ շպրտել ինձ վրա, անվանել ժողովրդի թշնամի, կեղծ մեղադրել տնտեսական չարաշահումների մեջ: Փակեցին հեղինակավոր «Արեւելք-Արեւմուտք» կինոփառատոնը, որով զբաղվում էի երկար ժամանակ, դադարեցրեցին փառատոնային կենտրոնի շինարարությունը: 2012 թվակaնին ես գրեցի «Ում մասին է հնչում զանգը» հոդվածը այն մասին, որ իմ երկրում ամենուրեք կոռուպցիա է եւ խստագույն ամբողջատիրություն, իսկ Ադրբեջանում քաղբանտարկյալներն ավելի շատ են, քան ամբողջ հետխորհրդային տարածքում: Հետո ես ստիպված գլխավորեցի դեմոկրատական ուժերի Ազգային խորհուրդը: Ինձ երկրի նախագահի թեկնածու առաջադրեցին, սակայն, քանի որ Ռուսաստանի քաղաքացի եմ, թույլ չտվեցին մասնակցել ընտրություններին: Իմ փոխարեն թեկնածու առաջադրվեց պատմաբան Ջամիլ Հասանլըն: Իհարկե, կեղծված ընտրությունների արդյունքում պաշտոնապես հաղթեց նախագահ Իլ համ Ալիեւը: Այժմ իրավիճակն այնպիսին է, որ Բաքու մեկնելն ինձ համար վտանգավոր է: Մի անգամ երկիր մուտք գործելու ժամանակ ինձ 4 ժամ պահեցին սահմանում, 2 ժամ էլ` երկրից դուրս գալու ժամանակ, եւ ես հասկացա, որ հաջորդ անգամ կարող են ուղղակի դուրս չթողնել Ադրբեջանից», -պատմել է Ռուստամ Իբրահիմբեկովը:

 

Կեղծ էջով քաղաքացիներին առաջարկվում է մասնակցել խաղարկության․ զգուշացումՀարավային Լիբանանում պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն երկու իսրայելցի զինծառայողԲախվել են «Jeep»-ն ու «Ford»-ը. կա 4 վիրավորԽոշոր հրդեհ՝ Գավառի Արծվաքար թաղամասի փայտի արտադրամասում. վերջինն ամբողջությամբ վերածվել է մոխրիԱՄՆ-ը հանել է Իրանի ԻՀՊԿ-ին առնչվող երկու ինքնաթիռի և երեք ավիաընկերության նկատմամբ պատժամիջոցներըԼոնդոնի կենտրոնում զինված անձը դանակով հարձակում է գործել. 4 վիրավոր կաՌուսական ԱԹՍ-ներ արտադրող ընկերության ղեկավարի դեմ մահափորձ է կատարվել4 մեդալ՝ մաթեմատիկական միջազգային ուսանողական օլիմպիադայումՀայրենիքի զգացողությունը հողի նկատմամբ պետք է լինի ոչ թե թշնամության, այլ բարեկամության հիմքը. Էդգար ՂազարյանՊեղումներ և նոր բացահայտում Հին ԽնձորեսկումՍալահը կարիերան կշարունակի ԹուրքիայումՄեքենաներից գողություններ և շորթում Երևանում. բացահայտվել է «Տեսլայով» հանցավոր խումբըՆոր հաղորդագրություն՝ Wildberries-ից․ ի՞նչ են ասում ընկերությունիցԾովագյուղում ապօրինի պահվող գայլերը հանձնվել են մասնագետների խնամքին. Քաղաքացու նկատմամբ նշանակվել է վարչական տուգանքԵՄ-ից պատասխան ստացա․ ինչ էի խնդրել Ուրսուլա ֆոն դեր Լայենից Հայաստանի վերաբերյալ. Աննա Կոստանյան«Աբովյան Time» պոդկաստի հեղինակ Արման Աբովյանի հետ զրուցել ենք 9-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստերի և սպասելիքների/չսպասելիքների մասին. Աննա ԿոստանյանՍիրո, ազատության ու պարտքի մասին՝ գրականությամբ, փիլիսոփայությամբ ու քաղաքականությամբ. Մենուա ՍողոմոնյանՀանձնվել թուրքական ողորմածությա՞նը, թե՞ պայքարել մինչև վերջ. ընտրի´ր պայքարը. Ավետիք Չալաբյանի ուղերձը կալանավայրիցԱզգային ժողովը լեգիտիմ չէ, քանի որ իշխանությունը կեղծել է ընտրությունները. Ցոլակ ԱկոպյանՄեր երկրում իշխանության և ընդդիմության անվերջանալի պայքարի մեջ տուժում է միայն ՀՀ քաղաքացին. Աննա ԿոստանյանԻրանում այս տարի արդեն հինգ տասնյակից ավելի մարդ է մահապատժի ենթարկվել. ՄԱԿԵթե ուսումնասիրենք ասֆալտապատման աշխատանքները, ապա կբացահայտենք մեծագույն խախտումներ. Հրայր ԿամենդատյանIDBank-ը ներկայացնում է նոր Mastercard World քարտը՝ ճանապարհորդական առավելություններով և հատուկ արշավովԿոնվերս Բանկը և Visa-ն ընդլայնում են ռազմավարական համագործակցությունը՝ նոր հաճախորդակենտրոն լուծումների զարգացման նպատակովԼինելու եմ սկզբունքային, հետևողական և անզիջում այնտեղ, որտեղ խոսքը վերաբերում է արդարությանը, օրենքին և ազգային շահին. Ղահրամանյան Ռուսաստանը պետք է վճարի իր պատճառած ավերածnւթյnւնների համար. Ուրսուլա ֆոն դեր Լայեն Առաջին ելույթս Ազգային ժողովում․ Մամիկոն Ասլանյան Ucom-ը և FPWC-ն Գնիշիկում արևային էներգիայի միջոցով կապահովեն վայրի բնության շուրջօրյա մշտադիտարկումը Մոհամեդ Սալահը նոր ակումբ ունի. պաշտոնական Առաջին ելույթս Ազգային ժողովում. հայրենիքի մասին․ Լենա ՄաթևոսյանԵթե որևէ մեկիդ իմաստություն է պակասում, թող խնդրի Աստծուց, և նրան կտրվի․ Ռուբեն ՄխիթարյանՊատերազմ, Արցախի կորուստ, տարածքների զիջում․ սա է Փաշինյանի իրական «ժառանգությունը»․ Ավետիք ՉալաբյանՀանձնվել թուրքական ողորմածությա՞նը, թե՞ պայքարել մինչև վերջ. ընտրի´ր պայքարը. Ավետիք Չալաբյանի ուղերձը կալանավայրիցԱՄՆ-ն կրկնապատկել է TRIPP նախագծի ֆոնդային միջոցները՝ հասցնելով դրանք 402 մլն դոլարի Որոշ շրջաններում օդի ջերմաստիճանը կհասնի +38-ի. եղանակի տեսություն Ռուսական բանակը գիշերը զանգվածային հարված է հասցրել Կիևի և Կիևի մարզի մի շարք օբյեկտների Կոտայքի մարզում բшխվել են «ԳԱԶ 53»-ն ու «SHACMAN» ավտոքարշակը. կա վիրավnր Հայկական ժայռապատկերների գաղտնիքները․ ի՞նչ են փորձել փոխանցել նախնիները Իրանը «հնազանդեցնելու» ոչ մի հաղթաթուղթ այս պահին գոյություն չունի․ Ոսկանյան Ստեփանավանում և հարակից բնակավայրերում հունձը սկսում է, կոմբայնը հասել, գյուղում կանգնած է, իսկ Լոռվա մարզպետը բարեգործության արգելք է սահմանում. Անդրանիկ ԳևորգյանՏարադրամի փոխարժեքները օգոստոսի 5-ին Նոր բացահայտում Հին Խնձորեսկում Վիկտորյա Սահակյանը նշում է ծննդյան 31-ամյակը Կարո Հովհաննիսյանն ու կինը պարզել են իրենց առաջնեկի սեռը Ազատությու՜ն քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանին. կոչ` Խուստուփի գագաթիցՄարդը կարող է պաշտպանել Եվրոպայի հետ հարաբերությունները՝ առանց եվրոպական գործակալ լինելու. Մհեր ԱվետիսյանԱշխատանքային հերթական շրջայցերի կանգառները` Պոչամբարային տնտեսություն և Կապանի բազա Ժողովրդի ընտրությունը գիտակցված է միայն այն ժամանակ, երբ նրան ներկայացվում են ոչ միայն խոստումները, այլև դրանց գինը. Մհեր ԱվետիսյանՈւժեղ Հայաստանը կանգնած է յուրաքանչյուր հայի կողքին` թե´ մայրաքաղաքում, թե´ մարզերում, թե´ ՍփյուռքումՄեսսիի կինն արձագանքել է Ռոնալդուի հարսնացուի գրառմանը