Yerevan, 01.August.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Ի՞նչ հարցեր են քննարկել Հայաստանի և Ռուսաստանի վարչապետները

Politics

Նախորդ երկու շաբաթվա ընթացքում, երբ հայաստանյան հանրությունը զբաղված էր Բաղրամյան փողոցի վրա ընթացող ցույցերով, զուգահեռ աշխարհում տեղի էին ունենում այլ կարևոր իրադարձություններ, որոնք ոչ պակաս հետևանքներ կունենան մեր երկրի համար: Եթե երիտասարդների կազմակերպած ցույցերը կարևորվում են նախևառաջ մեզ վերարժեվորման ենթատեքստում, ապա այդ իրադարձությունները ավելի բարձր մակարդակի վրա են բարձրացրել Հայաստանի նշանակությունը տարածաշրջանում և միաժամանակ Բաղրամյանի ցույցերի ունեցած հետևանքներով հանդերձ կարելի է ասել, նոր որակական միջավայր է ձևավորվել մեր շուրջը՝ ավելի բարդ աշխարհաքաղաքակական խնդիրներով հանդերձ:

Դա նախևառաջ Իրանի և վեցյակի կողմից ատոմային ծրագրի շուրջը համաձայնության գալն է, որի իրականացման դեպքում Հայաստանի տարածաշրջանային նշանակությունը միանգամից մեծանում է ոչ միայն Եվրոպական Միության, այլ նաև Եվրասիական Տնտեսական Միության համար: Այս ենթատեքստում կարևորվում է նաև ռուսական «Թուրքական հոսքի» տապալումը, նույն Թուրքիայի կողմից, որի արդյունքում ընդհատվում է ռուս-թուրքական մեղրամիսը:

Թուրք-չինական հարաբերությունների սրումը, որն ավելի քան խորքային պատճառներ ունի, քան ույգուրների իրավունքների ոտնահարումն է, նույնպես ուշադրության արժանի իրադարձությունն է: Կարելի ասել, որ ԱՄՆ-ի կողմից իրականացվող Թուրքիայի մեկուսացումը, որը նաև Էրդոգանի «ջանքերի» արդյունք է, շարունակվում է և այստեղ բնականաբար մեծանում է, ոչ միայն Իրանի, այլ նաև Հայաստանի դերը:

Մեկուսացման մեջ է հայտնվել նաև Ադրբեջանը, որին դեռևս փորձում է աջակցել Ռուսաստանը: Չմոռանանք նաև, որ Հայաստանը դիտարկվում է չինական նախագիծ համարվող «Նոր Մետաքսի ճանապարհի» տրանզիտի ուղիներից մեկը և Հայաստանի նշանակությունը կարևորվում է նաև Չինաստանի համար:

Իհարկե, միամտություն կլիներ ասել, թե վերջին ռուսական «ռեվերանսները» Հայաստանի նկատմամբ, դա Ռուսաստանի կողմից Հայաստանի նկատմամբ նոր մակարդակի հավասար փոխհարաբերութունների ստեղծման արդյունք է: Իհարկե դա այդպես չէ, սակայն կարելի ասել, որ որոշակի դրական փոփոխություններ առկա են և դրան նպաստել են նաև Բաղրամյանի ցույցերը և վերը նշված իրադարձությունները: Դրան նպաստում է նաև տարածաշրջանում իսլամական ռադիկալ խմբավորումների կողմից վտանգի ավելի ռեալ դառնալը և քրդական անկախական գործընթացները, որը ստիպում է Ռուսաստանին վերաշարադրել իր դիրքորոշումը թե´ Հայաստանի, թե´ ամբողջ տարածաշրջանի նկատմամբ:

Երեկ Ռուսաստան էին այցելել Նախագահ Սերժ Սարգսյանը և Վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Պաշտոնական չոր տեղեկությունների համաձայն, Հովիկ Աբրահամյանի և Մեդվեդևի հանդիպման ժամանակ քննարկվել են երկու երկրների առևտրատնտեսական հարաբերությունների բարելավման հարցերը, սակայն ակնհայտ է, որ երկու երկրների վարչապետների հանդիպման ամենակարևոր հարցերից մեկը եղել հայկական էլեկտրացանցների ճակատագիրը: Հավանաբար, արդեն որոշակի պայմանավորվածություն կա ՀԷՑ-ի մասին և խոսքը դետալների ճշգրտման մասին է եղել:

Սակայն, ենթադրվում է, որ վարչապետների հանդիպման ընթացքում այլ կարևոր հարց նույնպես քննարկման առարկա է եղել: BRICS-ի, Եվրասիական տնտեսական միության և Շանհայան համագործակցության կազմակերպության համատեղ գագաթնաժողովին Սերժ Սարգսյանը իր ելույթում բարձրացրել է Հայաստան-Իրան երկաթուղային ճանապարհի կառուցման հարցը, որը Պարսից ծոցի միջոցով կապահովի ԵՏՄ երկրների ելքը դեպի Հնդկական օվկիանոս:

Նա կոչ է արել այդ երկրների ընկերություններին մասնակցություն ունենալ այդ նախագծի իրականացմանը: Գաղտնիք չէ, որ Ռուսաստանը թերահավատությամբ է վերաբերվում այս նախագծին, սակայն այսօր իրավիճակ է փոխվել և Սերժ Սարգսյանի կողմից այս հարցի բարձրացումը պատահական և հենց այնպես չէր կարող լինել: Չի բացառվում, նաև կրկին աբխազական երկաթուղու վերաբերյալ հարցի բարձրացումը:

Հովիկ Աբրահամյանը հավանաբար Ռուսաստանի Վարչապետի հետ քննարկել է նաև Իրան-Հայաստան երկաթուղու իրականացման հետ կապված հարցեր: Հայաստանի համար ստեղծվել է բարենպաստ իրավիճակ իր էներգետիկ և տրանզիտային հնարավորությունները զարգացնելու համար և այստեղ պետք է ճիշտ աշխատել բոլոր կողմերի հետ, հատկապես ռուսների հետ:

 
“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting SchoolchildrenMoody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stableNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesRate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative SolutionKhachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankUcom’s Sales and Service Center Reopens at 24/2 Shahumyan Street in Ararat Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageUcom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBankCashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and SecureUcom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by EuromoneyUcom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing Impairments