Yerevan, 02.May.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Հանրահայտ ֆրանսիացի բժիշկը վիրահատություններ է կատարում Մոր եւ մանկան առողջության պահպանման ԳՀԿ-ում

International news

Հանրահայտ ֆրանսիացի բժիշկ, Փարիզի «Կրեմլին-Բիսետրե» համալսարանական կլինիկայի պրոֆեսոր Հերվե Ֆերնանդեսը Երեւանի Մոր եւ մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում հուլիսի 7-ին եւ 8-ին 13 վիրահատություն է կատարել։ NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում պրոֆեսորը նշել է, որ վիրահատությունները գինեկոլոգիական էին եւ երկու հիմնական ուղղվածություն ունեին։ Վիրահատությունների մի մասը ուռոգինեկոլոգիական էին՝ ուղղված, ինչպես պարզաբանեց մասնագետը, մի շարք խնդիրների, օրինակ, պրոլապսի բուժմանը։ Կատարվել են նաեւ անպտղության բուժմանն ուղղված վիրահատություններ։

«Ես կարծում եմ, որ շատ կարեւոր է զարգացնել անպտղության բուժմանն ուղղված վիրաբուժությունը հենց այս կենտրոնում, որն անպտղության բուժման կարեւոր կենտրոններից մեկն է», - նշել է մասնագետը։

Մոր եւ մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնն առաջինն է Հայաստանում, որտեղ սկսեցին արտամարմնային բեղմնավորում (ԱՄԲ) իրականացնել, իսկ ԱՄԲ-ն, ինչպես նշել է պրոֆեսոր Ֆերնանդեսը, անպտղության դեմ պայքարի ամենակարեւոր մեթոդներից մեկն է, որի արդյունավետության համար, սակայն, երբեմն որոշ վիրահատություններ են անհրաժեշտ։

Մասնագետը պարզաբանել է, որ եթե, օրինակ, կնոջ ֆալոպյան փողերը փակված են, դրանք հնարավոր է բացել վիրահատական մեթոդով։ Կամ էլ եթե կնոջ արգանդում որոշակի խնդիրներ կան, օրինակ, միոմաներ, որոնք խոչընդոտում են բեղմնավորմանը, դրանք նույնպես հնարավոր է վիրահատական մեթոդով հեռացնել։Այսօր Հերվե Ֆերնանդեսն ավարտել է վերջին՝ 13-րդ վիրահատությունը։ Նրա խոսքով՝ բոլոր վիրահատությունները լավ են անցել, առանց որեւէ դժվարության, քանի որ կլինիկան հագեցած է բոլոր անհրաժեշտ նորագույն բժշկական սարքավորումներով։

Վիրահատություններին ներկա են եղել նաեւ կլինիկայի  վիրաբույժները, որոնք մասնակցում եւ սովորում էին, որպեսզի հետագայում կարողանան ինքնուրույն նմանատիպ վիրահատություններ կատարել։

Մոր եւ մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի համագործակցությունը Հերվե Ֆերնանդեսի եւ Փարիզի համալսարանական կլինիկայի  հետ շարունակվում է արդեն 3 տարի. ամեն տարի մասնագետը գալիս է Հայաստան 3-4 օրով՝ հայ բժիշկների հետ փորձի փոխանակություն իրականացնելու եւ նրանց վիրահատական նոր տեխնիկաներ ցույց տալու համար։ Հայ վիրաբույժների գիտելիքները ֆրանսիացի մասնագետը բավական բարձր է գնահատում եւ նշում, որ տարեցտարի ականատես է դառնում թե նրանց մասնագիտական աճին, եւ թե՝ տվյալ կլինիկայում ԱՄԲ -ի արդյունքների լավացմանը, որոնց թիվը մոտ է զարգացած երկրների արդյունքներին։

Ֆրանսիացի պրոֆեսորի եւ երեւանյան կլինիկայի համագործակցությունը շարունակվելու է, եւ հաջորդ տարի նա նույնպես պլանավորում է Հայաստան գալ՝ վիրահատություններ իրականացնելու եւ տեղացի մասնագետների հետ շփվելու համար։

Մոր եւ մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի տնօրեն, պրոֆեսոր Գեորգի Օկոեւը NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում նշել է, որ արդեն երրորդ անգամ է, ինչ պրոֆեսոր Ֆերնանդեսն այցելում է իր ղեկավարած կենտրոն։ «Դա մեծ պատիվ է մեզ համար, քանի որ մենք հյուրընկալում ենք եվրոպական բարձր համբավ ունեցող վիրաբույժի, որը զբաղվում է մանկաբարձությամբ եւ գինեկոկոլոգիայով, ղեկավարում է բավականին մեծ համբավ ունեցող Համալսարանական կլինիկա Փարիզում», – ասել է  նա եւ հավելել, որ  Հերվե Ֆերնանդեսի յուրաքանչյուր այց բավական լուրջ նորություններ է բերում կենտրոն։

«Նա նորագույն մեթոդներով՝ տարբեր ոճի վիրահատություններ է կատարում, եւ դա արվում է ոչ միայն հիվանդներին բարձր որակի ծառայություն մատուցելու, այլ նաեւ կենտրոնի բժիշկներին սովորեցնելու համար, որպեսզի նրանք տիրապետեն այդ միջամտություններին եւ իր գնալուց հետո այդ գիտելիքները սկսեն կիրառել:

Ես վստահ եմ, որ այս հանդիպումը վերջինը չէ, մենք պլանավորել ենք մեր հետագա հանդիպումը մայիսին։  Մենք կրկին կկազմակերպենք բաց դասախոսություն - սեմինար, որին կհրավիրենք նաեւ ՀՀ վիրաբույժներին եւ մանկաբարձ գինեկոլոգներին», – ասել է կենտրոնի տնօրենը։

Օկոեւը հումորով նշել է, որ սովորաբար կոնֆերանսների ժամանակ լանչից հետո դահլիճը դատարկվում է, բայց երբ առաջին անգամ սեմինար–դասախոսություն կազմակերպվեց Մոր եւ մանկան առողջության պահպանման կենտրոնում, դահլիճը լեփ-լեցուն մնաց մինչեւ դասախոսության ավարտը։  «Ես կարծում եմ, որ մայիսին մենք կրկին նման դասախոսություն կկազմակերպենք, որ ոչ միայն մեր կենտրոնի, այլ նաեւ հանրապետության բոլոր բժիշկները հնարավորություն ունենան սովորելու եւ  կիրառելու այդ գիտելիքները իրենց պրակտիկայում», – նշել է պրոֆեսորը։

 

AraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine