Երևան, 05.Օգոստոս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ռուսաստանը պետք է վճարի իր պատճառած ավերածnւթյnւնների համար. Ուրսուլա ֆոն դեր Լայեն Եթե որևէ մեկիդ իմաստություն է պակասում, թող խնդրի Աստծուց, և նրան կտրվի․ Ռուբեն Մխիթարյան Հանձնվել թուրքական ողորմածությա՞նը, թե՞ պայքարել մինչև վերջ. ընտրի´ր պայքարը. Ավետիք Չալաբյանի ուղերձը կալանավայրից ԱՄՆ-ն կրկնապատկել է TRIPP նախագծի ֆոնդային միջոցները՝ հասցնելով դրանք 402 մլն դոլարի Որոշ շրջաններում օդի ջերմաստիճանը կհասնի +38-ի. եղանակի տեսություն Կոտայքի մարզում բшխվել են «ԳԱԶ 53»-ն ու «SHACMAN» ավտոքարշակը. կա վիրավnր Իրանը «հնազանդեցնելու» ոչ մի հաղթաթուղթ այս պահին գոյություն չունի․ Ոսկանյան Ստեփանավանում և հարակից բնակավայրերում հունձը սկսում է, կոմբայնը հասել, գյուղում կանգնած է, իսկ Լոռվա մարզպետը բարեգործության արգելք է սահմանում. Անդրանիկ Գևորգյան Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 5-ին Եթե վարչապետ լինեմ, կանեմ դա շատ արագ, որպես ընդդիմադիր լիդեր՝ տանը նստած, չունեմ այդ հնարավորությունը. Կարապետյանը՝ դեպի ՌԴ արտահանման խնդիրների լուծման մասին


Հանրահայտ ֆրանսիացի բժիշկը վիրահատություններ է կատարում Մոր եւ մանկան առողջության պահպանման ԳՀԿ-ում

Միջազգային

Հանրահայտ ֆրանսիացի բժիշկ, Փարիզի «Կրեմլին-Բիսետրե» համալսարանական կլինիկայի պրոֆեսոր Հերվե Ֆերնանդեսը Երեւանի Մոր եւ մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում հուլիսի 7-ին եւ 8-ին 13 վիրահատություն է կատարել։ NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում պրոֆեսորը նշել է, որ վիրահատությունները գինեկոլոգիական էին եւ երկու հիմնական ուղղվածություն ունեին։ Վիրահատությունների մի մասը ուռոգինեկոլոգիական էին՝ ուղղված, ինչպես պարզաբանեց մասնագետը, մի շարք խնդիրների, օրինակ, պրոլապսի բուժմանը։ Կատարվել են նաեւ անպտղության բուժմանն ուղղված վիրահատություններ։

«Ես կարծում եմ, որ շատ կարեւոր է զարգացնել անպտղության բուժմանն ուղղված վիրաբուժությունը հենց այս կենտրոնում, որն անպտղության բուժման կարեւոր կենտրոններից մեկն է», - նշել է մասնագետը։

Մոր եւ մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնն առաջինն է Հայաստանում, որտեղ սկսեցին արտամարմնային բեղմնավորում (ԱՄԲ) իրականացնել, իսկ ԱՄԲ-ն, ինչպես նշել է պրոֆեսոր Ֆերնանդեսը, անպտղության դեմ պայքարի ամենակարեւոր մեթոդներից մեկն է, որի արդյունավետության համար, սակայն, երբեմն որոշ վիրահատություններ են անհրաժեշտ։

Մասնագետը պարզաբանել է, որ եթե, օրինակ, կնոջ ֆալոպյան փողերը փակված են, դրանք հնարավոր է բացել վիրահատական մեթոդով։ Կամ էլ եթե կնոջ արգանդում որոշակի խնդիրներ կան, օրինակ, միոմաներ, որոնք խոչընդոտում են բեղմնավորմանը, դրանք նույնպես հնարավոր է վիրահատական մեթոդով հեռացնել։Այսօր Հերվե Ֆերնանդեսն ավարտել է վերջին՝ 13-րդ վիրահատությունը։ Նրա խոսքով՝ բոլոր վիրահատությունները լավ են անցել, առանց որեւէ դժվարության, քանի որ կլինիկան հագեցած է բոլոր անհրաժեշտ նորագույն բժշկական սարքավորումներով։

Վիրահատություններին ներկա են եղել նաեւ կլինիկայի  վիրաբույժները, որոնք մասնակցում եւ սովորում էին, որպեսզի հետագայում կարողանան ինքնուրույն նմանատիպ վիրահատություններ կատարել։

Մոր եւ մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի համագործակցությունը Հերվե Ֆերնանդեսի եւ Փարիզի համալսարանական կլինիկայի  հետ շարունակվում է արդեն 3 տարի. ամեն տարի մասնագետը գալիս է Հայաստան 3-4 օրով՝ հայ բժիշկների հետ փորձի փոխանակություն իրականացնելու եւ նրանց վիրահատական նոր տեխնիկաներ ցույց տալու համար։ Հայ վիրաբույժների գիտելիքները ֆրանսիացի մասնագետը բավական բարձր է գնահատում եւ նշում, որ տարեցտարի ականատես է դառնում թե նրանց մասնագիտական աճին, եւ թե՝ տվյալ կլինիկայում ԱՄԲ -ի արդյունքների լավացմանը, որոնց թիվը մոտ է զարգացած երկրների արդյունքներին։

Ֆրանսիացի պրոֆեսորի եւ երեւանյան կլինիկայի համագործակցությունը շարունակվելու է, եւ հաջորդ տարի նա նույնպես պլանավորում է Հայաստան գալ՝ վիրահատություններ իրականացնելու եւ տեղացի մասնագետների հետ շփվելու համար։

Մոր եւ մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի տնօրեն, պրոֆեսոր Գեորգի Օկոեւը NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում նշել է, որ արդեն երրորդ անգամ է, ինչ պրոֆեսոր Ֆերնանդեսն այցելում է իր ղեկավարած կենտրոն։ «Դա մեծ պատիվ է մեզ համար, քանի որ մենք հյուրընկալում ենք եվրոպական բարձր համբավ ունեցող վիրաբույժի, որը զբաղվում է մանկաբարձությամբ եւ գինեկոկոլոգիայով, ղեկավարում է բավականին մեծ համբավ ունեցող Համալսարանական կլինիկա Փարիզում», – ասել է  նա եւ հավելել, որ  Հերվե Ֆերնանդեսի յուրաքանչյուր այց բավական լուրջ նորություններ է բերում կենտրոն։

«Նա նորագույն մեթոդներով՝ տարբեր ոճի վիրահատություններ է կատարում, եւ դա արվում է ոչ միայն հիվանդներին բարձր որակի ծառայություն մատուցելու, այլ նաեւ կենտրոնի բժիշկներին սովորեցնելու համար, որպեսզի նրանք տիրապետեն այդ միջամտություններին եւ իր գնալուց հետո այդ գիտելիքները սկսեն կիրառել:

Ես վստահ եմ, որ այս հանդիպումը վերջինը չէ, մենք պլանավորել ենք մեր հետագա հանդիպումը մայիսին։  Մենք կրկին կկազմակերպենք բաց դասախոսություն - սեմինար, որին կհրավիրենք նաեւ ՀՀ վիրաբույժներին եւ մանկաբարձ գինեկոլոգներին», – ասել է կենտրոնի տնօրենը։

Օկոեւը հումորով նշել է, որ սովորաբար կոնֆերանսների ժամանակ լանչից հետո դահլիճը դատարկվում է, բայց երբ առաջին անգամ սեմինար–դասախոսություն կազմակերպվեց Մոր եւ մանկան առողջության պահպանման կենտրոնում, դահլիճը լեփ-լեցուն մնաց մինչեւ դասախոսության ավարտը։  «Ես կարծում եմ, որ մայիսին մենք կրկին նման դասախոսություն կկազմակերպենք, որ ոչ միայն մեր կենտրոնի, այլ նաեւ հանրապետության բոլոր բժիշկները հնարավորություն ունենան սովորելու եւ  կիրառելու այդ գիտելիքները իրենց պրակտիկայում», – նշել է պրոֆեսորը։

 

IDBank-ը ներկայացնում է նոր Mastercard World քարտը՝ ճանապարհորդական առավելություններով և հատուկ արշավովԿոնվերս Բանկը և Visa-ն ընդլայնում են ռազմավարական համագործակցությունը՝ նոր հաճախորդակենտրոն լուծումների զարգացման նպատակովԼինելու եմ սկզբունքային, հետևողական և անզիջում այնտեղ, որտեղ խոսքը վերաբերում է արդարությանը, օրենքին և ազգային շահին. Ղահրամանյան Ռուսաստանը պետք է վճարի իր պատճառած ավերածnւթյnւնների համար. Ուրսուլա ֆոն դեր Լայեն Առաջին ելույթս Ազգային ժողովում․ Մամիկոն Ասլանյան Ucom-ը և FPWC-ն Գնիշիկում արևային էներգիայի միջոցով կապահովեն վայրի բնության շուրջօրյա մշտադիտարկումը Մոհամեդ Սալահը նոր ակումբ ունի. պաշտոնական Առաջին ելույթս Ազգային ժողովում. հայրենիքի մասին․ Լենա ՄաթևոսյանԵթե որևէ մեկիդ իմաստություն է պակասում, թող խնդրի Աստծուց, և նրան կտրվի․ Ռուբեն ՄխիթարյանՊատերազմ, Արցախի կորուստ, տարածքների զիջում․ սա է Փաշինյանի իրական «ժառանգությունը»․ Ավետիք ՉալաբյանՀանձնվել թուրքական ողորմածությա՞նը, թե՞ պայքարել մինչև վերջ. ընտրի´ր պայքարը. Ավետիք Չալաբյանի ուղերձը կալանավայրիցԱՄՆ-ն կրկնապատկել է TRIPP նախագծի ֆոնդային միջոցները՝ հասցնելով դրանք 402 մլն դոլարի Որոշ շրջաններում օդի ջերմաստիճանը կհասնի +38-ի. եղանակի տեսություն Ռուսական բանակը գիշերը զանգվածային հարված է հասցրել Կիևի և Կիևի մարզի մի շարք օբյեկտների Կոտայքի մարզում բшխվել են «ԳԱԶ 53»-ն ու «SHACMAN» ավտոքարշակը. կա վիրավnր Հայկական ժայռապատկերների գաղտնիքները․ ի՞նչ են փորձել փոխանցել նախնիները Իրանը «հնազանդեցնելու» ոչ մի հաղթաթուղթ այս պահին գոյություն չունի․ Ոսկանյան Ստեփանավանում և հարակից բնակավայրերում հունձը սկսում է, կոմբայնը հասել, գյուղում կանգնած է, իսկ Լոռվա մարզպետը բարեգործության արգելք է սահմանում. Անդրանիկ ԳևորգյանՏարադրամի փոխարժեքները օգոստոսի 5-ին Նոր բացահայտում Հին Խնձորեսկում Վիկտորյա Սահակյանը նշում է ծննդյան 31-ամյակը Կարո Հովհաննիսյանն ու կինը պարզել են իրենց առաջնեկի սեռը Ազատությու՜ն քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանին. կոչ` Խուստուփի գագաթիցՄարդը կարող է պաշտպանել Եվրոպայի հետ հարաբերությունները՝ առանց եվրոպական գործակալ լինելու. Մհեր ԱվետիսյանԱշխատանքային հերթական շրջայցերի կանգառները` Պոչամբարային տնտեսություն և Կապանի բազա Ժողովրդի ընտրությունը գիտակցված է միայն այն ժամանակ, երբ նրան ներկայացվում են ոչ միայն խոստումները, այլև դրանց գինը. Մհեր ԱվետիսյանՈւժեղ Հայաստանը կանգնած է յուրաքանչյուր հայի կողքին` թե´ մայրաքաղաքում, թե´ մարզերում, թե´ ՍփյուռքումՄեսսիի կինն արձագանքել է Ռոնալդուի հարսնացուի գրառմանըԹրամփը և նրա թիմը մեզ ուղարկել են Գազայի վերաբերյալ համաձայնագրի նախագիծ, բայց մենք չենք համաձայնել դրա հետ․ ՆեթանյահուՍպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. եղանակն` առաջիկա օրերինՕգոստոսի 5-ին, 6-ին, 7-ին, 10/11/12-ին գազ չի լինելուՀայաստանը պատրաստվում է ձուկ արտահանել ՎրաստանՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԻրանը պայմաններ է սահմանում Հորմուզի նեղուցում նավագնացության վերականգնման համար. WSJ37-ամյա վարորդը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբերին և կողաշրջված հայտնվել դաշտում․ կա վիրավորՀՀ վերաարտահանումը լրջագույն թիրախ է. Հրայր ԿամենդատյանՏուրիստական հաբեր մարզերում․ ներդրումներ, աշխատատեղեր և կայուն աճ. Հրայր ԿամենդատյանՊատուհասներ առանց սահմանների. Էդմոն ՄարուքյանԱվետիք Չալաբյանը` «ՀայաՔվեի» առաջացման և պատմության մասին` ԵվրախորհրդարանիցԻշխանությունը գործի է դրել իր բոլոր ուժերը ընդդիմադիր գործիչներին չեզոքացնելու համար. Անահիտ ԱդամյանՌազմավարական բնակեցում․ ազգային անվտանգության և պետականության ամրապնդման հիմքը. Հրայր ԿամենդատյանԱշխատասիրությունից մինչև կախվածություն․ ընտրության վտանգը. Մհեր Ավետիսյան Հայաստանում իրավունքը պետք է գերակայի, վստահ ենք` կգերակայի. Արամ ՎարդևանյանԱրմեն Աշոտյանի տնային կալանքը երկարացվեց ևս մեկ ամսով. Ռուբեն ՄելիքյանԲեյրութում պայթյունի տարելիցին ՀՀ դեսպանությունը զորակցություն է հայտնել զոհվածների ընտանիքներինՆոր հասցե, նոր հնարավորություններ․ «Դոմուս»-ն արդեն Ավանում էԻսպանիան 25 միլիոն եվրո կհատկացնի Սեուտայում գտնվող միգրանտ երեխաներին օգնելու համարԲախվել են «Lada»-ն ու «Kia»-ն. մեկ այլ «Kia», խույս տալով վթարից, բախվել է հողաթմբին. վիրավորներ կանԿայանված մեքենայից գիշերը հանել, տարել են թափարգելը, լուսարձակները, հովացման համակարգի քողարկիչն ու շարժիչի ծածկոցըՆերդրում Հայաստանի երաժշտական ապագայի մեջ. «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի և «Ռենշին»-ի համագործակցությունը նոր հնարավորություններ է ստեղծում պատանի երաժիշտների համար