Yerevan, 29.September.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Հանցագործ աշխարհի 10 ամենայուրահատուկ կրոններն ու պաշտամունքները (լուսանկարներ)

Նույնիսկ ամենաանուղղելի ու անաստված հանցագործներն ինչ-որ բանի հավատալու կարիք ունեն։ Կրոնը հրաշալի գործիք է մարդկանց կառավարելու համար, ուստի հանցագործ աշխարհում այն ևս ծաղկունք է ապրում, բայց հանցագործները չեն հավատում այն բաներին, որոնց սովոր են հավատալու սովորական քաղաքացիները։
Ձեզ ենք ներկայացնում հանցագործ աշխարհի 10 ամենայուրահատուկ ու սպեցիֆիկ կրոնական կուլտերն ու պաշտամունքները։
 
1. Սանտա Մուերտե
Культы и религии криминального мира
Սանտա Մուերտե Բլանկա (Սպիտակ Սուրբ Մահ)
Սուրբ Մահվան պաշտանմունքի արմատները գալիս են դեռ հին ացտեկների մշակույթից, ովքեր ունեին ստորգետնյա աշխարհի տիրակալ Միկտլանտեկուտլիի պաշտանմունքի մշակույթ։ Այս պաշտամունքում առկա են նաև քրիստոնեական մոտիվներ։ Ներկայումս Սանտա Մուերտե աստվածությունը պատկերվում է որպես կնոջ կմախք, ով հարսանեկան զգեստ է կրում, իսկ ձեռքերում մանգաղ է բռնած։
Այս պաշտամունքը պոպուլյարություն ստացավ 1990-ականներին, երբ շատ չքավորներ սկսեցին ընտրել հենց Սանտա Մուերտեն՝ որպես այլընտրանքային հավատ։ Մահացած աստվածուհին հանդիսանում է հանցագործների պաշտպանը, ինչպես նաև աղքատներինը, անբարոյական կանանցն ու թմրամոլներինը։ Նա բազմաթիվ անվանումներ ունի, որոնց թվում են Նիհար տիկին, Ոսկրոտ տիկին, Սպիտակ աղջիկ, Սպիտակ քույր ու Քավորկին անվանումները։ Որպես ընծաներ նրա խորանի վրա դնում են ջուր ու տեկիլա։ Այս պաշտամունքն առավել տարածված է Մեքսիկայում, որտեղ դրա մոլի հետևորդների մեծ բանակ կա տեղական բանտերում, ինչպես նաև հանցավոր կարտելներում։

2. Հեսուս Մալվերդե

Культы и религии криминального мира
Հեսուս Մալվերդեն, ում հաճախ համեմատում են Ռոբին Հուդի հետ, 20-րդ դարասկզբին գործած մեքսիկական ավազակ է եղել։ Նա թալանում էր հարուստ ֆերմերներին ու օգնում էր աղքատներին։ Այն բանից հետո, երբ 1909 թվականին Հեսուսին մահապատժի ենթարկեցին, Մեքսիկայի հյուսիս-արևմուտքում նրան սկսեցին սրբացնել՝ անվանելով աղքատների հրեշտակ ու առատաձեռն ավազակ։
Խոսակցություններ կան, որ Հեսուսը հրաշքներ էր գործում իր մահվանից հետո. իր ֆանատիկոսներից մեկին նա իբր օգնել է գտնել կորցրած կովին, իսկ մյուսի մոտ ուղարկել է ջորի, ով բեռնված էր ոսկե ու արծաթե սալիկներով։ Նորահայտ սուրբը շատ պոպուլյար է նարկոկարտելների միջին օղակի անդամների շրջանակներում, ովքեր համարում են, որ Հեսուսը պաշտպանում է իրենց, ինչպես նաև թմրանյութեր վաճառողներին, պոռնիկներին, գրպանահատներին, բանդիտներին ու մուրացկաններին։

3. Քինգսթոնյան խումբ
Культы и религии криминального мира
Քինգսթոնյան խումբը, որը պաշտոնապես հայտնի է որպես «Order internally and the Davis County Cooperative Society», իրենից ներկայացնում է մորմոն-ֆունդամենտալիստների հզոր կլան, որը փաստացի հանդիսանում է Յուտա նահանգի խոշորագույն հանցավոր կազմակերպությունը։ Քինգսթոնյան խումբն օգտագործում է իրենց հավատքի կրտսեր հետևորդների ստրկական աշխատանքը խմբի պարագլուխներին պատկանող շուրջ 100 ձեռնարկություններում, որոնք գտնվում են ինչպես Սոլթ Լեյք Սիթիում, այնպես էլ սփռված են ողջ ԱՄՆ-ով մեկ. կազինոներ, անասնապահական ռանչոներ, գործարաններ և այլն։ Այս կրոնապետական խմբակի հետևորդները խիստ բարեհամբույր են ու կրում են խիստ համեստ շորեր, սակայն իրականում նրանք հանցագործներ են և ներկայացնում են կրոնական մի խմբակ, որտեղ ողջունվում է բազմակնությունն ու դաժան վերաբերմունքը երեխաների նկատմամբ։
 
4. Վարպե Հանյդանյ
Культы и религии криминального мира
Թայվանում անցկացվող լապտերների փառատոնի ժամանակ մարդիկ հրավառություններ են արձակում մի մարդու վրա, որ խաղում է վարպետ Հանյդանյի դերը՝ հարստության աստծո, ով ատում էր ցուրտը։ Համարվում է, որ եթե հրավառություն արձակես աստվածության դերը խաղացող տղամարդու վրա, ով դիմակ ու շորտեր է կրում, ապա դա կբարիացնի աստծուն, ու ի պատասխան նա կպարգևատրի իր հետևորդին բարեկեցությամբ ու ծաղկունքով։
Հայտնի չէ, թե ինչպես է առաջացել այս ծիսակարգը, բայց դրա մասին առաջին հիշատակումները գալիս են դեռ կայսերական Ճապոնիայի ժամանակաշրջանից։ Ոմանք համարում են, որ Հանյդանյն իրականում ավազակների ու խուլիգանների աստվածությունն էր։ Սկսված 1970-ական թվականներից՝ Թայվանի կազմակերպված հանցավոր խմբավորումները սկսեցին կիրառել «Վարպետ Հանյդանյի ռմբակոծությունը», որպեսզի պարզեն, թե ով է լինելու նոր պարագլուխը։ Այն մարդը, ով ավելի երկար էր դիմանում հրավառությունների տարափի տակ, դառնում էր թայվանական մաֆիայի բոսը։ Այս արարողակարգն արգելվեց 1984 թվականին, բայց այն վերականգնեցին 5 տարի անց՝ զբոսաշրջիկներ գրավելու համար։

5. Տաճարի ասպետներին պատժողը

Ներկայումս այլևս գոյություն չունեցող «Լա Ֆամիլիա» նարկոկարտելի մասնաճյուղերից մեկը կոչվում էր «Տամպլիերների կարտել», որը ձևավորվել էր «Լա Ֆամիլիայի» առաջնորդ Նասարիո Մորենո Գոնսալեսի մահվանից հետո։ Այս հզոր նարկոկարտելը հայտնի էր նաև որպես «Ավետարանչականի կարտել», քանի որ Գոնսալեսը հեղինակել էր մի փսևդոկրոնական գիրք ու ստիպում էր, որպեսզի այն կարդային կարտելի բոլոր անդամները։
Նոր կարտելի առաջնորդները՝ Սերվանդո Գոմես Մարտինեսի գլխավորությամբ, որոշեցին, որ կրոնական կարգապահությունը պարզապես անհրաժեշտ է կազմակերպության անդամներին կառավարելու համար։
 
Նրանք մոդելավորեցին մի կազմակերպություն, որը հիշեցնում էր Երուսաղեմի ասպետական միաբանություններն ու հայտարարեցին, որ կարտելը «ցանկանում է պահպանել կարգը, դադարեցնել կողոպուտները, մարդկանց առևանգումներն ու դրամաշորթությունները, ինչպես նաև պաշտպանել պետությունը մրցակցող կազմակերպություններից»։ Շուտով սկսվեցին մարդասպանություններ, ի արդարացում որոնց բերվում էին զոհերի՝ հանցագործ ու մեղք գործած մարդ լինելու վերաբերյալ պատրվակներ։ Նորահայտ տամպլիերներն ունեին պատվի իրենց կոդեքսն ու հավատում էին ամենայն անկեղծությամբ, որ պաշտպանում են աղքատներին ու ճնշվածներին։

6. Գուանյ Յույ

Культы и религии криминального мира
Գուանյ Յույը, ով հայտնի է նաև որպես Գուանյ Գուն, գեներալ էր, ով ծառայում էր Ք.Ա. 3-րդ դարում իշխող Արևելյան Հանյ արքայատոհմի վերջին ներկայացուցիչներից մեկի՝ Լյու Բեյի մոտ։ Ժամանակի ընթացքում Գուանյ Յույը դարձավ հավատարմության ու նվիրվածության խորհրդանիշ։ Ի վերջո, նրան ճանաչեցին որպես պատերազմի ու հարստության աստվածություն, որին սկսեցին պաշտել Չինաստանում, Հոնգկոնգում, Թայվանում, Սինգապուրում ու աշխարհի տարբեր ծայրերում սփռված չինական թաղամասներում։

Նրան հաճախ են պատկերում տաճարներում որպես հզոր ռազմիկի՝ զինված ալեբարդով։ Հետաքրքրական է, որ Գուանյ Յույը միաժամանակ հանդիսանում է ոստիկանների ու հանցավոր տրիադաների խնամակալը, քանի որ թե՛ առաջինները, թե՛ երկրորդներն ունեն եղբայրության ոգի ու պատվո կոդեքս։
 
7. Նիգերական եղբայրություններ
Культы и религии криминального мира
Երբ 1950-ականների սկզբին հիմնվեց առաջին նիգերական եղբայրությունը՝ «Ծովահենների եղբայրությունը», այն նախատեսված էր որպես ուսանողական ակումբ, որը հանդես էր գալիս իրավահավասարության ու ազատության օգտին։ 1960-1970-ական թվականներին նմանօրինակ եղբայրությունները կտրուկ ծայրահեղականացան, ու դրանք վերածվեցին ռազմականացված կուլտերի, որոնց անդամները ծիսակարգային հանդերձանք էին կրում, ինչպես նաև կիրառվում էին կնքման ծիսակարգեր։ Սրանից զատ, կուլտերի հետևորդները սկսեցին զբաղվել թմրաբիզնեսով ու զենքի առևտրով, նավթամուղերից ապօրինաբար նավթ գողանալով, ռեկետով, զինված կողոպուտներով, սպանություններով, մարմնավաճառությամբ, քաղաքական շանտաժով, առևանգություններով ու մարդկանց առևտրով։ Այս եղբայրությունները շարունակում են լրջագույն խնդիր հանդիսանալ Նիգերիայում առ այսօր։
 
8. Սանտոս Մալանդրոս կուլտը
Культы и религии криминального мира
Համաձայն ավանդապատումների՝ Մարիա Լիոնսան բնության աստծո դուստրն էր, ով արտաքսվել էր երկրային ջունգլիներ։ Հետագայում նա դարձավ Վենեսուելայի ազգային հերոս։ 20-րդ դարում, երբ հարավամերիկյան այս երկրում սկսեց ծաղկել սպիրիտիզմը, Մարիա Լիոնսան սկսեց համարվել Սորտի պահապան-ոգին։ Այս լեգենդը, համեմված սպիրիտիզմով ու կաթոլիկությամբ, աֆրիկյան ավանդույթներով ու տեղական ցեղերի հավատներով, ձևավորեց նոր կրոն, որը հիմնված է ոգիների հետ խոսելու վրա։
Համարվում է, որ ոգիներն ապրում են «Երկրային բակերում»՝ աֆրիկացիների բակում, ազատարարի բակում, հնդկացիների բակում, վիկինգների բակում և այլն։ Ու այս ցուցակում կա նաև հանցագործների բակը, որը հայտնի է նաև որպես Սանտոս Մալանդրոս կամ «Սրբազան ավազակ»։ Համարվում է, որ այն ղեկավարում է Իսմայել Սանչեսի ոգին, ով կյանքի օրոք մանր բանդիտ էր ու գնդակահարվել էր ոստիկանության կողմից 1970 թվականներին։ Այս կրոնում նա դարձավ սուրբ, իսկ նրա խորաններին թութուն ու ալկոհոլ են բերում։ Հատկանշական է, որ նրան նվիրված ծիսակատարությունների ժամանակ պետք է ծխեն անգամ երեխաները։
 
9. Պալո Մայոմբե
Культы и религии криминального мира
Կոնգոյից դեպի Կուբա բերվող ստրուկներն իրենց հետ բերեցին նաև որոշ կրոնական համոզմունքներ, որոնք ձևափոխության ենթարկվեցին Նոր աշխարհում՝ այլ կրոնական հոսանքների ազդեցության ներքո։ Արդյունքում, ի հայտ եկավ նոր կրոն, որն իր մեջ ներառել է ավանդական կոնգոլեզական հավատամքներ ու կաթոլիկություն, ինչպես նաև յորուբի (ծես) որոշակի ավանդույթներ։ Պալոյի ծիսակարգերի ժամանակ հաճախ օգտագործվում է նգանգան՝ հատուկ ծիսական կաթսան, որի մեջ լցված են հող, փայտեր, կենդանիների միս ու մարդկային մնացորդներ։ Կենդանիներին զոհ են մատուցում նգանգաներում, որպեսզի կերակրեն ոգիներին ու ստանան նրանց պաշտպանությունը։ Այս կրոնը հաճախ օգտագործում են նաև հանցագործություններն արդարացնելու համար։

10. Բանտային հիսունականներ
Культы и религии криминального мира
Ռիո դե Ժանեյրոյի բանտերը ղեկավարվում են զինված բանդաների կողմից, որոնք շատ բան են արել, որպեսզի կալանավորների շրջանակներում ծաղկի հիսունականությունը։ Բանտային եկեղեցիները կառուցել են իրենց կազմակերպչական համակարգը՝ կրկնօրինակելով սովորական հիսունական եկեղեցիների կառուցվածքը։ Հիսունականները բանտերում ապրում են ասես սովորական բանդիտներ, բայց միևնույն ժամանակ նրանք վայելում են կալանավորների հարգանքն ու պատկառանքը։

A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team Group Letter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF Competition