Բաքվի եւ Վաշինգտոնի հարաբերությունները վատացել են Ադրբեջանում քաղաքացիական հասարակության ճնշումների պատճառով
International newsԲաքվի եւ Վաշինգտոնի միջեւ հարաբերություններն անցյալ տարվա սկզբին կտրուկ վատացել են Ադրբեջանում քաղաքացիական հասարակության ինստիտուտների դեն մեծացած ճնշումների պատճառով:
Այս մասին «Թուրան»-ի հետ զրույցում հայտարարել է Բրոքինգի համալսարանին կից Միացյալ Նահանգներ եւ Եվրոպայի հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ֆիոնա Հիլլը:
Վաշինգտոնում հուլիսի 15-ին Հարավային Կովկասում Արեւմուտքի քաղաքականությանը նվիրված գիտաժողովում ունեցած ելույթում Ֆիոնա Հիլլը նշել է, որ երկու երկրների միջեւ ներկայիս հարաբերությունները կողմերի չարդարացված սպասումների եւ հուսալքումների արդյունքն են: Նրա խոսքով` Ադրբեջանում բարձրաստիճան չինովնիկները սկսել են ամերիկյան վարչախմբին մեղադրել հակաադրբեջանական, ինչպես նաեւ հակասեմական եւ հակաիսլամական քաղաքականության մեջ:
Ֆիոնա Հիլլը նաեւ հայտարարել է, որ Հարավային Կովկասում բախվում են Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Եվրամիության շահերը, եւ տարածաշրջանի նկատմամբ նրանց մոտեցումները չեն համընկնում: Նրա կարծիքով` ԱՄՆ-ն, ԵՄ-ն և Թուրքիան պետք է աշխատեն միասին եւ ոչ թե առանձին՝ կենտրոնացնելով ուշադրությունը Հայաստանին, Ադրբեջանին եւ Վրաստանին սատարելու վրա: