Բաքվի եւ Վաշինգտոնի հարաբերությունները վատացել են Ադրբեջանում քաղաքացիական հասարակության ճնշումների պատճառով
ՄիջազգայինԲաքվի եւ Վաշինգտոնի միջեւ հարաբերություններն անցյալ տարվա սկզբին կտրուկ վատացել են Ադրբեջանում քաղաքացիական հասարակության ինստիտուտների դեն մեծացած ճնշումների պատճառով:
Այս մասին «Թուրան»-ի հետ զրույցում հայտարարել է Բրոքինգի համալսարանին կից Միացյալ Նահանգներ եւ Եվրոպայի հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ֆիոնա Հիլլը:
Վաշինգտոնում հուլիսի 15-ին Հարավային Կովկասում Արեւմուտքի քաղաքականությանը նվիրված գիտաժողովում ունեցած ելույթում Ֆիոնա Հիլլը նշել է, որ երկու երկրների միջեւ ներկայիս հարաբերությունները կողմերի չարդարացված սպասումների եւ հուսալքումների արդյունքն են: Նրա խոսքով` Ադրբեջանում բարձրաստիճան չինովնիկները սկսել են ամերիկյան վարչախմբին մեղադրել հակաադրբեջանական, ինչպես նաեւ հակասեմական եւ հակաիսլամական քաղաքականության մեջ:
Ֆիոնա Հիլլը նաեւ հայտարարել է, որ Հարավային Կովկասում բախվում են Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Եվրամիության շահերը, եւ տարածաշրջանի նկատմամբ նրանց մոտեցումները չեն համընկնում: Նրա կարծիքով` ԱՄՆ-ն, ԵՄ-ն և Թուրքիան պետք է աշխատեն միասին եւ ոչ թե առանձին՝ կենտրոնացնելով ուշադրությունը Հայաստանին, Ադրբեջանին եւ Վրաստանին սատարելու վրա: