Yerevan, 26.October.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Հայ ծնողները նախընտրում են, որ բուհն իրենց զավակներին սովորեցնի լինել ինքնավստահ քաղաքացիներ

 Աշխարհի 16 երկրում իրականացվել է ուսումնասիրություն` պարզելու արդոք ծնողները պատրաստ  են ներդնել ավելին զավակների բարձրագույն կրթության մեջ` ակնկալելով ավելի արդյունավետ համալսարանական կրթություն:

Ավելի քան 5,550 ծնողների շրջանում անցկացված հարցման արդյունքում պարզվել է, որ ծնողների 79%-ի կարծիքով բարձրագույն կրթությունը պարտադիր պայման է կյանքի կարևոր նպատակներին հասնելու համար: Այդ ծնողներն ակնկալում են, որ համալսարանում ի րենց երեխաները պետք է ստանան ոչ միայն ակադեմիական գիտելիքներ, այլեւ երեխաներին պետք է  սովորեցնեն` ինչպես դառնալ անկախ և ֆինանսապես պատասխանատու քաղաքացի: Հետազոտությունն անցկացրել է «Էյչ-Էս-Բի-Սի» ընկերությունը:

Հայ ծնողների կարծիքով` շատ կարևոր է, որպեսզի ակադեմիական գիտելիքներից բացի համալսարանական կրթությունը ուսանողներին ինքնուրույն (ծնողների 86%-ը), ֆինանսապես պատասխանատու (84%) և սոցիալապես ինքնավստահ (83%) քաղաքացի դառնալու հմտություններ փոխանցի: Այսպիսով, կյանքում հաջողակ լինելու համար, ծնողներն ակնկալում են, որ համալսարանները բացի ակադեմիական կրթությունից իրենց երեխաներին կսովորեցնեն նաև կյանքի հմտություններ:

Համաձայն «Էյչ-Էս-Բի-Սի»-ի «Գիտելիքներ ողջ կյանքի համար» զեկույցի, որը երկրորդն է «Կրթության արժեքը» զեկույցների շարքից, ծնողներից շատերն իրենց երեխաների բարձրագույն կրթությունից մեծ սպասելիքներ ունեն:

Ծնողների 50%-ը կարծում է, որ մագիստրոսի կոչումն ուսման նվազագույն շեմն է, որն իրենց երեխաները պետք է անցնեն՝ կյանքի կարևոր նպատակներին հասնելու համար: Զեկույցը նաև բացահայտում է, որ ծնողների 47%-ի կարծիքով իրենց զավակների սերնդի համար ուսումն ավարտելուց հետո աշխատանք գտնելն ավելի մեծ դժվարություն է ներկայացնելու, քան ժամանակին իրենց սերնդի համար էր: Իրենց երեխաների մրցունակ լինելու և հասակակիցներից առաջ անցնելու, տարբերվելու հնարավորությունները մեծացնելու համար ծնողները պատրաստ են լրացուցիչ միջոցներ տրամադրել տեղական բարձրագույն կ րթության համար:

Որպեսզի իրենց երեխան աշխատանքային շուկայում առավելություն ունենա և ավելի մրցունակ լինի, ծնողների 77%-ը պատրաստ է երեխային ուսման ուղարկել արտերկիր բակալավրի կամ մագիստրոսական ծրագրի համար: Թեև միջազգային կրթությունն ավելի թանկ արժե, ծնողների 70%-ը պատրաստ է ավելի շատ վճարել արտերկրում բարձրագույն կրթության համար: Զեկույցը ցույց է տալիս նաև, որ զավակների համար արտերկրում ուսում չնախատեսող ծնողների 34%-ի համար հիմնական խոչընդոտ են հանդիսանում միջազգային բարձրագույն կրթության հետ կապված ծախսերը:

Զեկույցի համաձայն՝ ծնողների 83%-ն ունի իր երեխայի ապագա մասնագիտության հստակ նախընտրություն՝ մասնավորապես մասնագիտական կամ գիտական կարիերա, որը սովորաբար ապահովում է համեմատաբար բարձր եկամուտ և կայուն աշխատանք: Առաջնային տեղ է զբաղեցնում բժշկությունը: Այս մասնագիտությունը նախընտրում է ծնողների 19%-ը: Ճարտարագիտությունը (11%) և համակարգչային գիտությունը (8%): Բարձր եկամտաբերությունը և հասարակության համար օգտակար լինելը (երկուսը միասին՝ 35%) այն հիմնական գործոններն են, որոնցով պայմանավորված են ծնողների նախընտրությունները:

Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության տրամադրած բարձրագույն կրթության վերաբերյալ վերջին տվյալների համաձայն՝ Հայաստանում բժշկությունն այդքան էլ մեծ տոկոս չի կազմում (5%): Տնտեսագիտությունն ու կառավարումը, ինչպես նաև հումանիտար գիտությունները մասնագիտացման ամենատարածված ուղղություններն են՝ համապատասխանաբար 20% և 30%: 2013թ. ԲՈՒՀ ընդունված 19,000 ուսանողներից 1343-ը (7%) որոշել են մասնագիտանալ արվեստի ոլորտում: Ուսանողների 7%-ը նախընտրութունը տվել է մանկավարժությանը, ևս 7%-ը` ագրոպարենային ոլորտին:

«Կրթության արժեքը» զեկույցների շարքի «Գիտելիքներ ողջ կյանքի համար» զեկույցը հրապարակվել է հուլիսin և ներկայացնում է 16 երկրների 5,550 ծնողների կարծիքներ: Զեկույցում ընդգրկվել են Ավստրալիան, Բրազիլիան, Կանադան, Չինաստանը, Ֆրանսիան, Հոնգ Կոնգը, Հնդկաստանը, Ինդոնեզիան, Մալայզիան, Մեքսիկան, Սինգապուրը, Թայվանը, Թուրքիան, Միացյալ Թագավորությունը, Արաբական Միացյալ Էմիրությունները և Միացյալ Նահանգները:

Ուսումնասիրությունն առցանց անցկացրել է Ipsos MORI-ին 2015թ մարտ և ապրիլ ամիսներին: Ուսումնասիրությանը մասնակցել են ծնողներ, ովքեր ունեն մինչև 23 տարին լրացած առնվազն մեկ զավակ, ով ստանում է կամ պատրաստվում է կրթություն ստանալ, և ովքեր լիովին կամ մասամբ պատասխանատու են իրենց երեխայի կրթության վերաբերյալ որոշումներ կայացնելու համար: Յուրաքանչյուր երկրից ուսումնասիրությանը մասնակցող ծնողների նվազագույն ընտրանքը 300 հոգի է:

“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with videos is doomed to fail”: “Strong Armenia” Party With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation TogetherYoung Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17 A Birthday in Italy with UnibankIdram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic PartnerIDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17New AI-Powered Wildlife Monitoring Camera Installed in Paruyr Sevak with the Support of Ucom35 Years of Trust: IDBank Celebrates with Its CustomersBusiness and mining leader Mark Cutifani to deliver keynote speech at the 3rd Mining Armenia Forum“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across ArmeniaAfeyan Initiatives for Armenia Awards Grant to the Armenia Education Initiative to Expand the Teach For Armenia’s Seroond School Turnaround Program Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attackNelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BACEE Conference BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2% Ucom Measures the Environmental Impact of Its OperationsUnibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6% Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'