Yerevan, 01.February.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Արդյո՞ք արագաչափերի ավելացումը կնվազեցնի վթարների թիվը. մեկնաբանում են վարորդները

Interview

Վերջին տարիներին գնալով մեծանում է արագաչափերի թիվը՝ գլխացավանք պատճառելով շատ ու շատ վարորդների. իրար հաջորդող ծանուցումներ խախտումների վերաբերյալ, որոնք զգալիորեն «թեթևացնում» են քաղաքացիների գրպանները: Դե իսկ վերջերս էլ գործի դրված նոր շարժական արագաչափերը շատ վարորդների վրդովմունքի պատճառ դարձան: Ոմանք բողոքում են, ոմանք էլ՝ դրական գնահատում արագաչափերի ավելացումը՝ նշելով, որ այն նպաստում է պատահարների թվի նվազեցմանը:

Orer.am-ը փորձեց հենց քաղաքացիներից ճշտել՝ արդյո՞ք արագաչափերը կարող են նվազեցնել ավտովթարների թիվը ու արդարացվա՞ծ են քաղաքացիների կողմից գրպանին այդքան վնաս պատճառող տուգանքների վճարումը:

«Ո՛չ թալանին» նախաձեռնության անդամ Մաքսիմ Սարգսյանը Orer.am-ի հետ զրույցում, անդրադառնալով այս հարցերին, նշեց, որ արագաչափերի ավելացումը ինչ որ մարդկանց հարստացնելու միտում ունի. «Սխալ տարբերակով է աշխատում: Օրինակ՝ 80 կմ անցնելուց հետո միանգամից տուգանվում ես 20.000 դրամով, այսինքն՝ թվերը շատ մեծ են դրած, նախազգուշացնող նշանները հաճախ այնպիսի տեղերում են, որ հանգիստ կարող ես չնկատել ու էլի շատ բացեր: Սա միտում ունի ինչ որ մեկին կամ մի քանիսին հարստացնելու ու ոչ թե կարգ ու կանոն հաստատելու: Բնականաբար, դրական արդյունք ևս կա, բայց դա չպիտի լինի փող կլպելու միջոց ու ամեն քայլափոխի արագաչափ դրվի»:

Orer.am-ը զրուցեց նաև վարորդների հետ՝ պարզելու համար նրանց կարծիքը այս հարցերի վերաբերյալ:

Սուսաննա Սաֆարյանը, ով արդեն 4 տարի է, ինչ մեքենա է վարում, կողմ է արագաչափերի ավելացմանը, միայն թե այն ճիշտ տեղում տեղադրվի ու ճիշտ սահմանափակումներով. «Կախված է նրանից, թե որ հատվածներում են տեղադրվելու: Մեզ մոտ զսպաշապիկների նման տնկել են արագաչափեր: Ճանապարհիդ վրա կենտրոնանալու փոխարեն՝ կենտրոնանում ես 5 կմ արագություն չգերազանցելու վրա, որովհետեւ դա հետո վրադ 5000 դրամ կնստի: Քաղաքի ներսում՝ առանց այդ էլ խիտ երթևեկության մեջ, որտեղ հնարավոր էլ չէ գերազանցել նախատեսված 50-60 կմ/ժ արագությունը, արագաչափը ավելորդ տեղը ֆիքսում է 65 կամ 70 արագությամբ վազանց կատարող մեքենային: 5 կամ 10 կմ/ժ ավել արագությամբ քաղաքի մեջ ընթանալու պարագայում հազիվ թե վթար գրանցվի, եթե այլ խախտումներ չլինեն, իսկ մայրուղիներում՝ Սեւան, Աշտարակ եւ այլն, հատկապես վտանգավոր մասերում (օրինակ` Չայնի ոլորաններ) արագաչափերը կարող են զսպող դեր ունենալ և, իհարկե, կնվազեցնեն այդ հատվածներում վթարների քանակը»:

Իսկ Արայիկ Ավագյանը կարծում է, որ արագաչափերի ավելացումը դժվար թե նպաստի ավտովթարների թվի նվազեցմանը. «Շատերը, տեսնելով արագաչափը, ավելի են լարվում, նյարդայնանում, որը ավելացնում է վթարի վտանգը: Միևնույնն է, արագաչափի տիրույթից անցնելուց հետո նույն արագությամբ են ընթանում»:

Ալեքս Բաղրամյանն էլ խոստովանում է՝ իր հետ էլ է պատահել, որ շտապելիս արագությունը գերազանցի, բայց, ինչպես ինքն է ասում, փոքր խախտումներից պատահար գրեթե չի լինում.  «Ով նորմալ է քշում, մինչև արագաչափերը հայտնվելն էլ նորմալ է քշել։ Պահի տակ  արագությունը 5-10 կմ/ժ-ով գերազանցելուց պատահար չի լինում։ Պատահարների 90%-ը պապայի առած ավտոյով, պապայի առած համարներով վարորդների պատճառով է։ Որոնք ոնց ուզում՝ քշում են, պապան էլ տուգանքը մուծում է։ Այդպիսի դեպքերում մեքենան տուգանային հրապարակ պետք է տանեն։ Բայց նմաններին գային չի կանգնացնում, իրենք էլ խախտում են անում, պապաներն էլ՝ մուծում գումարները»:

Մեր զրուցակցի կարծիքով՝ երթևեկության անվտանգությունը ապահովելու համար շատ անելիքներ կան մինչև արագաչափերի ավելացմանը հասնելը. «Օրինակ՝ Աշտարակի ճանապարհին 1 կմ հատված կա, որը համարվում է բնակելի գոտի, ու նշանն էլ չի երևում։ Ինչքան ծանոթ ունեմ, այնտեղ նկարվել են, ու հենց այդ մեկը կոնկրետ փող պոկելու համար է։ Մի խոսքով՝ բարելավելու համար սկզբից պետք են նոր լուսացույցներ, լայն հատման գոտիներում հայելիներ և ուրիշ շատ բաներ»:

Թեև մեր զրուցակիցների կարծիքները տարբեր էին արագաչափերի թվի ավելացման վերաբերյալ, այնուամենայնիվ, մի բանում նրանք բոլորը միակարծիք էին՝ ոլորտում բացթողումները շատ են, ու, միայն արագաչափերը ավելացնելով ու մարդկանց զգալիորեն ֆինանսական հոգս պատճառելով, դրանք չեն լուծվի:

Անժելա Պողոսյան

 

 
Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young ReadersIDBank participated in the conference dedicated to the 10th anniversary of the Armenian Institute of DirectorsAxelMondrian Wins Three Major International Awards for Branding, PR and Film Production in 2025