Yerevan, 02.May.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Թուրքական շաբաթ. զանգվածային ահաբեկչությունների ալիքից մինչև ԻՊ-ի դեմ ռազմական գործողությունների սկիզբ

International news

 Թուրքիան ցնցած ահաբեկչությունների նոր ալիքը տակնուվրա արեց երկրի ներքին կյանքն անցնող շաբաթվա ընթացքում: Սուրուչում մահապարտ ահաբեկչի գործողությունները, անհայտ անձանց կողմից թուրք ոստիկանների սպանությունները, ինչպես նաև Սիրիայի տարածքում տեղակայված իսլամիստ ահաբեկիչների դեմ սկսած պայքարն այս շաբաթ զբաղեցրել էին Թուրքիայի ներքին և արտաքին քաղաքական օրակարգերը: «Արմենպրես»-ը հետևել է անցնող շաբաթվա ընթացքում Թուրքիայում տեղի ունեցած անցուդարձին և ներկայացնում է դրանցից ամենաուշագրավները:

Շաբաթը Թուրքիայում սկսվեց ահաբեկչական գործողությունների ալիքով, որը ոտքի հանեց երկրում գրեթե բոլորին: Հուլիսի 20-ին Սիրիայի սահմանային Քոբանի բնակավայր օգնություն տանելու նպատակով թուրքական Շանլըուրֆա (Ուրֆա) ժամանեց Սոցիալիստ երիտասարդության ընկերակցության դաշնության շուրջ 150 անդամից բաղկացած խումբը, որը նախատեսում էր արդեն հաջորդ օրն անցնել սիրիական կողմ: Սակայն քաղաքում կազմակերպած ցույցի ժամանակ տեղի ունեցավ ահաբեկչական գործողություն. մահապարտ ահաբեկիչն անմիջապես ցուցարարների շարքում պայթեցրեց իրեն: Կատար վածի հետևանքով մահացավ 32 մարդ, ավելի քան 100-ը վիրավորվեցին:

Ահաբեկչությունից անմիջապես հետո իշխանությունները սկսեցին փնտրել մեղավորին: Նախ տարածվեց վարկածն այն մասին, թե մահապարտ ահաբեկիչը եղել է 18-ամյա մի աղջիկ, ով հարել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը: Հետագայում, սակայն, այս վարկածը հերքվեց: Կատարված  ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ իրականում ահաբեկչությունն իրականացրել է ադըյամանցի 20-ամյա մի տղա, ում անձնագիրը հայտնաբերվել էր դե պքի վայրում:

Կատարվածը ցնցեց ողջ Թուրքիան, երկրի տարբեր շրջաններում մեկը մյուսի հետևից սկսվեցին բողոքի ալիքներ: Քրդաբնակ խոշոր բնակավայրերում ցուցարարներն իրենց զայրույթը հայտնեցին Ուրֆայում կատարված ահաբեկչական գործողության առնչությամբ: Նրանք փողոցներում հրդեհեցին աղբամանները եւ իրավապահների վրա քարեր եւ դյուրավառ հեղուկով լի շշեր նետեցին: Դրան ի պատասխան՝ ոստիկանությունը ցուցարարներին ցրելու համար արցունքաբեր գազ կիրառեց: Թուրք իրավապահները բիրտ ուժ կիրառեցին նաև Ստամբուլում հավաքված ամբոխի նկատմամբ: Իսկ Մերսինում ցույցի մասնակիցներին ցրելու գործողությունների ժամանակվիրավորվեց 11 մարդ, այդ թվում՝ 6 ոստիկան:

Մինչ Թուրքիայում դժգոհ բնակչությունը հայտնում էր իր զայրույթը, տեղի ունեցավ ահաբեկչական հերթական դեպքը. Ջեյլանփընարում հուլիսի 22-ի վաղ առավոտյան հայտնաբերվեցին միևնույն բնակարանում բնակվող երկու ոստիկանների՝ գլխից գնդակահարված դիակները: Դիակները հայտնաբերել էին ոստիկանության աշխատակիցները, որոնք նրանց բնակարան էին գնացել՝ պարզելու, թե ինչու նրանք աշխատանքի չեն ներկայացել: Շուտով թուրքական լրտատվամիջոցները սկսեցին գրել, որ այս ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել էերկրում ահաբեկչական համարվող Քրդական աշխատավորական կուսակցությունը (PKK)՝ ի պատասխան Սուրուչի ահաբեկչության, որում քրդերը մեղադրում են պետությանը:

Այս ընթացքում զինված հարձակում գործվեց Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության Մալթեփեում գտնվող գրասենյակի վրա: Միաժամանակ շարունակվեցին անհայտ անձանց հարձակումները երկրում ուժային կառույցների ներկայացուցիչների նկատմամբ: Դիմակավոր անձանց հարձակման և բացած կրակի հետևանքով հուլիսի 23-ին Դիարբեքիրում մահացավ մեկ ոստիկան:

Երկրում ահաբեկչական գործողությունների մասին տեսանյութերի և լուսանկարների տարածումը կանխելու նպատակով Թուրքիայի իշխանություններն արգելափակեցին Twitter-ն ու YouTube-ը, հետագայում, իհարկե, դրանց հասանելիությունը վերականգնվեց:

Կատարածից հետո երկրում նախ քրդական Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը, ապա քեմալականՀանրապետական ժողովրդական կուսակցությունը հանդես եկան արտահերթ խորհրդարանական նստաշրջան հրավիրելու կոչով:

ԱՄՆ-ի Նախագահ Բարաք Օբաման Թուրքիայի Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ ունեցած հեռախոսային զրույցում դատապարտեց երկրում իրականացված ահաբեկչական գործողությունները: Երկու երկրի նախագահները պայմանավորվեցին նաև «փակել օտարեկրյա մարտիկների հոսքը եւ ապահովել Սիրիայի հետ Թուրքիայի սահմանի անվտանգությունը»:

Այս ընթացքում թուրք-սիրիական սահմանին լարվածությունը հասավ գագաթնակետին: Սիրիայի տարածքից ԻՊ-ի կողմից արձակած արկի ընկնելու հետևանքով մահացավ մեկ թուրք սահմանապահ, երկուսը վիրավորվեցին: Սահմանին տեղի ունեցած դեպքից անմիջապես հետո վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հրավիրեց Անվտանգության խորհրդի նիստ, որում ընդունված որոշմամբ՝ թուրքական զինված ուժերը գործողություն սկսեցին ԻՊ-ի դեմ: Թուրքական F-16 ռազմական ինքնաթիռները ռմբակոծեցին ԻՊ-ի հենակետերը, ինչին, ըստ թուրքական աղբյուրների, զոհ գնաց 35 իսլամիստ: Հարձակումից հետո թուրքական ԶԼՄ-ները հայտնեցին, որ ԻՊ-ն սկսել է Թուրքիայի հետ սահմանին նոր ուժեր կենտրոնացնել:

Խելահեղ շաբաթվա վերջին թուրք իրավապահ մարմինները երկրի տարածքում լայնածավալ հակաահաբեկչական գործողություն իրականացրին, որի ընթացքում ձերբակալեցին ավելի քան 250 մարդու: Միայն Ստամբուլում գործողություններին մասնակցեց 5 հազար ոստիկան:

Թեպետ այս շաբաթ շարունակվեցին կոալիցիոն կառավարություն կազմելու շուրջ բանակցությունները, այդուհանդերձ հայտնի դարձավ, որ վարչապետ Դավութօղլուն կուսակցության նահանգային ղեկավարներին արտահերթ խորհրդարանական ընտրությունների պատրաստ լինելու հանձնարարական է տվել:

Երկրում ահաբեկչական ալիքի տարածման ժամանակ Չանաքքալեում գրանցվեց միանգամից 3 երկրաշարժ, որը շատերին ստիպեց գիշերը լուսացնել փողոցներում:

Շաբաթվա վերջին Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը ստիպված եղավ անդրադառնալ իր համար ոչ ցանկալի հերթական եղելությանը՝ Բելգիայի Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանության մասին բանաձևի ընդունմանը: Պաշտոնական Անկարան դատապարտեց նմանօրինակ բանաձևի ընդունումը՝ սպառնալով, որ այն կարող է բացասաբար ազդել երկկողմ հարաբերությունների հետագա ընթացքի վրա:

Ամփոփեց Արաքս Կասյանը

AraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine