Երևան, 05.Օգոստոս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Հանձնվել թուրքական ողորմածությա՞նը, թե՞ պայքարել մինչև վերջ. ընտրի´ր պայքարը. Ավետիք Չալաբյանի ուղերձը կալանավայրից ԱՄՆ-ն կրկնապատկել է TRIPP նախագծի ֆոնդային միջոցները՝ հասցնելով դրանք 402 մլն դոլարի Որոշ շրջաններում օդի ջերմաստիճանը կհասնի +38-ի. եղանակի տեսություն Կոտայքի մարզում բшխվել են «ԳԱԶ 53»-ն ու «SHACMAN» ավտոքարշակը. կա վիրավnր Իրանը «հնազանդեցնելու» ոչ մի հաղթաթուղթ այս պահին գոյություն չունի․ Ոսկանյան Ստեփանավանում և հարակից բնակավայրերում հունձը սկսում է, կոմբայնը հասել, գյուղում կանգնած է, իսկ Լոռվա մարզպետը բարեգործության արգելք է սահմանում. Անդրանիկ Գևորգյան Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 5-ին Եթե վարչապետ լինեմ, կանեմ դա շատ արագ, որպես ընդդիմադիր լիդեր՝ տանը նստած, չունեմ այդ հնարավորությունը. Կարապետյանը՝ դեպի ՌԴ արտահանման խնդիրների լուծման մասին Ի տարբերություն Հայփոստի, ՀԷՑ-ը Սամվել Կարապետյանի կառավարման օրոք սակագին չի բարձրացրել. Դավիթ Ղազինյան Որտե՞ղ է առաջին անգամ աճեցվել հնդկաձավար, և ո՞ր երկրներում է այն «ընդունված». «Փաստ»


Թուրքական շաբաթ. զանգվածային ահաբեկչությունների ալիքից մինչև ԻՊ-ի դեմ ռազմական գործողությունների սկիզբ

Միջազգային

 Թուրքիան ցնցած ահաբեկչությունների նոր ալիքը տակնուվրա արեց երկրի ներքին կյանքն անցնող շաբաթվա ընթացքում: Սուրուչում մահապարտ ահաբեկչի գործողությունները, անհայտ անձանց կողմից թուրք ոստիկանների սպանությունները, ինչպես նաև Սիրիայի տարածքում տեղակայված իսլամիստ ահաբեկիչների դեմ սկսած պայքարն այս շաբաթ զբաղեցրել էին Թուրքիայի ներքին և արտաքին քաղաքական օրակարգերը: «Արմենպրես»-ը հետևել է անցնող շաբաթվա ընթացքում Թուրքիայում տեղի ունեցած անցուդարձին և ներկայացնում է դրանցից ամենաուշագրավները:

Շաբաթը Թուրքիայում սկսվեց ահաբեկչական գործողությունների ալիքով, որը ոտքի հանեց երկրում գրեթե բոլորին: Հուլիսի 20-ին Սիրիայի սահմանային Քոբանի բնակավայր օգնություն տանելու նպատակով թուրքական Շանլըուրֆա (Ուրֆա) ժամանեց Սոցիալիստ երիտասարդության ընկերակցության դաշնության շուրջ 150 անդամից բաղկացած խումբը, որը նախատեսում էր արդեն հաջորդ օրն անցնել սիրիական կողմ: Սակայն քաղաքում կազմակերպած ցույցի ժամանակ տեղի ունեցավ ահաբեկչական գործողություն. մահապարտ ահաբեկիչն անմիջապես ցուցարարների շարքում պայթեցրեց իրեն: Կատար վածի հետևանքով մահացավ 32 մարդ, ավելի քան 100-ը վիրավորվեցին:

Ահաբեկչությունից անմիջապես հետո իշխանությունները սկսեցին փնտրել մեղավորին: Նախ տարածվեց վարկածն այն մասին, թե մահապարտ ահաբեկիչը եղել է 18-ամյա մի աղջիկ, ով հարել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը: Հետագայում, սակայն, այս վարկածը հերքվեց: Կատարված  ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ իրականում ահաբեկչությունն իրականացրել է ադըյամանցի 20-ամյա մի տղա, ում անձնագիրը հայտնաբերվել էր դե պքի վայրում:

Կատարվածը ցնցեց ողջ Թուրքիան, երկրի տարբեր շրջաններում մեկը մյուսի հետևից սկսվեցին բողոքի ալիքներ: Քրդաբնակ խոշոր բնակավայրերում ցուցարարներն իրենց զայրույթը հայտնեցին Ուրֆայում կատարված ահաբեկչական գործողության առնչությամբ: Նրանք փողոցներում հրդեհեցին աղբամանները եւ իրավապահների վրա քարեր եւ դյուրավառ հեղուկով լի շշեր նետեցին: Դրան ի պատասխան՝ ոստիկանությունը ցուցարարներին ցրելու համար արցունքաբեր գազ կիրառեց: Թուրք իրավապահները բիրտ ուժ կիրառեցին նաև Ստամբուլում հավաքված ամբոխի նկատմամբ: Իսկ Մերսինում ցույցի մասնակիցներին ցրելու գործողությունների ժամանակվիրավորվեց 11 մարդ, այդ թվում՝ 6 ոստիկան:

Մինչ Թուրքիայում դժգոհ բնակչությունը հայտնում էր իր զայրույթը, տեղի ունեցավ ահաբեկչական հերթական դեպքը. Ջեյլանփընարում հուլիսի 22-ի վաղ առավոտյան հայտնաբերվեցին միևնույն բնակարանում բնակվող երկու ոստիկանների՝ գլխից գնդակահարված դիակները: Դիակները հայտնաբերել էին ոստիկանության աշխատակիցները, որոնք նրանց բնակարան էին գնացել՝ պարզելու, թե ինչու նրանք աշխատանքի չեն ներկայացել: Շուտով թուրքական լրտատվամիջոցները սկսեցին գրել, որ այս ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել էերկրում ահաբեկչական համարվող Քրդական աշխատավորական կուսակցությունը (PKK)՝ ի պատասխան Սուրուչի ահաբեկչության, որում քրդերը մեղադրում են պետությանը:

Այս ընթացքում զինված հարձակում գործվեց Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության Մալթեփեում գտնվող գրասենյակի վրա: Միաժամանակ շարունակվեցին անհայտ անձանց հարձակումները երկրում ուժային կառույցների ներկայացուցիչների նկատմամբ: Դիմակավոր անձանց հարձակման և բացած կրակի հետևանքով հուլիսի 23-ին Դիարբեքիրում մահացավ մեկ ոստիկան:

Երկրում ահաբեկչական գործողությունների մասին տեսանյութերի և լուսանկարների տարածումը կանխելու նպատակով Թուրքիայի իշխանություններն արգելափակեցին Twitter-ն ու YouTube-ը, հետագայում, իհարկե, դրանց հասանելիությունը վերականգնվեց:

Կատարածից հետո երկրում նախ քրդական Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը, ապա քեմալականՀանրապետական ժողովրդական կուսակցությունը հանդես եկան արտահերթ խորհրդարանական նստաշրջան հրավիրելու կոչով:

ԱՄՆ-ի Նախագահ Բարաք Օբաման Թուրքիայի Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ ունեցած հեռախոսային զրույցում դատապարտեց երկրում իրականացված ահաբեկչական գործողությունները: Երկու երկրի նախագահները պայմանավորվեցին նաև «փակել օտարեկրյա մարտիկների հոսքը եւ ապահովել Սիրիայի հետ Թուրքիայի սահմանի անվտանգությունը»:

Այս ընթացքում թուրք-սիրիական սահմանին լարվածությունը հասավ գագաթնակետին: Սիրիայի տարածքից ԻՊ-ի կողմից արձակած արկի ընկնելու հետևանքով մահացավ մեկ թուրք սահմանապահ, երկուսը վիրավորվեցին: Սահմանին տեղի ունեցած դեպքից անմիջապես հետո վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հրավիրեց Անվտանգության խորհրդի նիստ, որում ընդունված որոշմամբ՝ թուրքական զինված ուժերը գործողություն սկսեցին ԻՊ-ի դեմ: Թուրքական F-16 ռազմական ինքնաթիռները ռմբակոծեցին ԻՊ-ի հենակետերը, ինչին, ըստ թուրքական աղբյուրների, զոհ գնաց 35 իսլամիստ: Հարձակումից հետո թուրքական ԶԼՄ-ները հայտնեցին, որ ԻՊ-ն սկսել է Թուրքիայի հետ սահմանին նոր ուժեր կենտրոնացնել:

Խելահեղ շաբաթվա վերջին թուրք իրավապահ մարմինները երկրի տարածքում լայնածավալ հակաահաբեկչական գործողություն իրականացրին, որի ընթացքում ձերբակալեցին ավելի քան 250 մարդու: Միայն Ստամբուլում գործողություններին մասնակցեց 5 հազար ոստիկան:

Թեպետ այս շաբաթ շարունակվեցին կոալիցիոն կառավարություն կազմելու շուրջ բանակցությունները, այդուհանդերձ հայտնի դարձավ, որ վարչապետ Դավութօղլուն կուսակցության նահանգային ղեկավարներին արտահերթ խորհրդարանական ընտրությունների պատրաստ լինելու հանձնարարական է տվել:

Երկրում ահաբեկչական ալիքի տարածման ժամանակ Չանաքքալեում գրանցվեց միանգամից 3 երկրաշարժ, որը շատերին ստիպեց գիշերը լուսացնել փողոցներում:

Շաբաթվա վերջին Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը ստիպված եղավ անդրադառնալ իր համար ոչ ցանկալի հերթական եղելությանը՝ Բելգիայի Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանության մասին բանաձևի ընդունմանը: Պաշտոնական Անկարան դատապարտեց նմանօրինակ բանաձևի ընդունումը՝ սպառնալով, որ այն կարող է բացասաբար ազդել երկկողմ հարաբերությունների հետագա ընթացքի վրա:

Ամփոփեց Արաքս Կասյանը

Պատերազմ, Արցախի կորուստ, տարածքների զիջում․ սա է Փաշինյանի իրական «ժառանգությունը»․ Ավետիք ՉալաբյանՀանձնվել թուրքական ողորմածությա՞նը, թե՞ պայքարել մինչև վերջ. ընտրի´ր պայքարը. Ավետիք Չալաբյանի ուղերձը կալանավայրիցԱՄՆ-ն կրկնապատկել է TRIPP նախագծի ֆոնդային միջոցները՝ հասցնելով դրանք 402 մլն դոլարի Որոշ շրջաններում օդի ջերմաստիճանը կհասնի +38-ի. եղանակի տեսություն Ռուսական բանակը գիշերը զանգվածային հարված է հասցրել Կիևի և Կիևի մարզի մի շարք օբյեկտների Կոտայքի մարզում բшխվել են «ԳԱԶ 53»-ն ու «SHACMAN» ավտոքարշակը. կա վիրավnր Հայկական ժայռապատկերների գաղտնիքները․ ի՞նչ են փորձել փոխանցել նախնիները Իրանը «հնազանդեցնելու» ոչ մի հաղթաթուղթ այս պահին գոյություն չունի․ Ոսկանյան Ստեփանավանում և հարակից բնակավայրերում հունձը սկսում է, կոմբայնը հասել, գյուղում կանգնած է, իսկ Լոռվա մարզպետը բարեգործության արգելք է սահմանում. Անդրանիկ ԳևորգյանՏարադրամի փոխարժեքները օգոստոսի 5-ին Նոր բացահայտում Հին Խնձորեսկում Վիկտորյա Սահակյանը նշում է ծննդյան 31-ամյակը Կարո Հովհաննիսյանն ու կինը պարզել են իրենց առաջնեկի սեռը Ազատությու՜ն քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանին. կոչ` Խուստուփի գագաթիցՄարդը կարող է պաշտպանել Եվրոպայի հետ հարաբերությունները՝ առանց եվրոպական գործակալ լինելու. Մհեր ԱվետիսյանԱշխատանքային հերթական շրջայցերի կանգառները` Պոչամբարային տնտեսություն և Կապանի բազա Ժողովրդի ընտրությունը գիտակցված է միայն այն ժամանակ, երբ նրան ներկայացվում են ոչ միայն խոստումները, այլև դրանց գինը. Մհեր ԱվետիսյանՈւժեղ Հայաստանը կանգնած է յուրաքանչյուր հայի կողքին` թե´ մայրաքաղաքում, թե´ մարզերում, թե´ ՍփյուռքումՄեսսիի կինն արձագանքել է Ռոնալդուի հարսնացուի գրառմանըԹրամփը և նրա թիմը մեզ ուղարկել են Գազայի վերաբերյալ համաձայնագրի նախագիծ, բայց մենք չենք համաձայնել դրա հետ․ ՆեթանյահուՍպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. եղանակն` առաջիկա օրերինՕգոստոսի 5-ին, 6-ին, 7-ին, 10/11/12-ին գազ չի լինելուՀայաստանը պատրաստվում է ձուկ արտահանել ՎրաստանՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԻրանը պայմաններ է սահմանում Հորմուզի նեղուցում նավագնացության վերականգնման համար. WSJ37-ամյա վարորդը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբերին և կողաշրջված հայտնվել դաշտում․ կա վիրավորՀՀ վերաարտահանումը լրջագույն թիրախ է. Հրայր ԿամենդատյանՏուրիստական հաբեր մարզերում․ ներդրումներ, աշխատատեղեր և կայուն աճ. Հրայր ԿամենդատյանՊատուհասներ առանց սահմանների. Էդմոն ՄարուքյանԱվետիք Չալաբյանը` «ՀայաՔվեի» առաջացման և պատմության մասին` ԵվրախորհրդարանիցԻշխանությունը գործի է դրել իր բոլոր ուժերը ընդդիմադիր գործիչներին չեզոքացնելու համար. Անահիտ ԱդամյանՌազմավարական բնակեցում․ ազգային անվտանգության և պետականության ամրապնդման հիմքը. Հրայր ԿամենդատյանԱշխատասիրությունից մինչև կախվածություն․ ընտրության վտանգը. Մհեր Ավետիսյան Հայաստանում իրավունքը պետք է գերակայի, վստահ ենք` կգերակայի. Արամ ՎարդևանյանԱրմեն Աշոտյանի տնային կալանքը երկարացվեց ևս մեկ ամսով. Ռուբեն ՄելիքյանԲեյրութում պայթյունի տարելիցին ՀՀ դեսպանությունը զորակցություն է հայտնել զոհվածների ընտանիքներինՆոր հասցե, նոր հնարավորություններ․ «Դոմուս»-ն արդեն Ավանում էԻսպանիան 25 միլիոն եվրո կհատկացնի Սեուտայում գտնվող միգրանտ երեխաներին օգնելու համարԲախվել են «Lada»-ն ու «Kia»-ն. մեկ այլ «Kia», խույս տալով վթարից, բախվել է հողաթմբին. վիրավորներ կանԿայանված մեքենայից գիշերը հանել, տարել են թափարգելը, լուսարձակները, հովացման համակարգի քողարկիչն ու շարժիչի ծածկոցըՆերդրում Հայաստանի երաժշտական ապագայի մեջ. «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի և «Ռենշին»-ի համագործակցությունը նոր հնարավորություններ է ստեղծում պատանի երաժիշտների համար«ԱՆԹՈԼՈԳԻԱ» ․ Ժամանակակից պարի բազմազանությունը մեկ բեմում Մոլդովայում երաշտի պատճառով սահմանափակել են ջրի օգտագործումըEuromoney-ին՝ Կոնվերս Բանկի թվային փոխակերպման և «Armenia’s Best Digital Bank for Consumers» մրցանակի մասինՂրղզստանում նոր օրենքով արգելվել է դիակիզnւմըՄի շտապեք պատասխանել. նախ ստուգեք հարցը․ Մհեր ԱվետիսյանMoody’s-ը բարձրացրել է Ակբա բանկի վարկանիշի հեռանկարըՖասթ Բանկի աջակցությամբ կայացել է մետաբոլիկ համախտանիշի թեմայով համաժողովԻ տարբերություն Հայփոստի, ՀԷՑ-ը Սամվել Կարապետյանի կառավարման օրոք սակագին չի բարձրացրել. Դավիթ ՂազինյանՏիգրան Աբրահամյանի ելույթը Ազգային ժողովում