Անգլիան եւ Ուելսը հեղեղումների են պատրաստվում տեղատարափ անձրեւների պատճառով
International newsԱռաջիկա օրերին Անգլիայի եւ Ուելսի բոլոր շրջաններում հեղեղումներ եւ ավտոճանապարհների ջրածածկումներ են սպասվում օդերեւութաբանների կողմից կանխատեսվող տեղատարափ անձրեւների եւ ամպրոպների պատճառով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Ինչպես արդեն պատահել Է այս ամռանը, այդպիսի եղանակը կարող Է հարուցել հանկարծական տեղային հեղեղումներ եւ վտանգավոր պայմաններ ստեղծել ավտոտրանսպորտի երթեւեկության համար: Եղանակային պայմանների վատթարացման մասին նախազգուշացումներն օգոստոսի 13-ին եւ 14-ին գործում են Ուելսի եւ Անգլիայի բոլոր շրջանների համար, ներառյալ հյուսիս - արեւելքը»,- լրագրողներին ասել Է Մեծ Բրիտանիայի օդերեւութաբանական ծառայության ներկայացուցիչը:
Նրա խոսքով՝ սպասվում Է, որ Անգլիայում եւ Ուելսում երկու օրում կլինեն 30-ից մինչեւ 50 միլիմետր տեղումներ, ինչն ամսական նորման Է օգոստոսի համար, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: